«Արի, դե լավ էլի, մի քիչ մնա էլի»,-մեկ տարի առաջ A Chilla-ի հետ զուգերգում երգեց նա՝ գալով հայկական երգարվեստ, որտեղ բերեց իր յուրահատուկ գույնն ու մոտեցումը: Լիլիթ Օսիպյանը, որն առավել հայտնի է D’Litte կեղծանվամբ, խոստովանում է՝ չէին սպասում, որ «Կյանք ու տող» երգը կունենար նման մեծ տարածում (տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է մեկ տարի առաջ եւ ունի ավելի քան 2 միլիոն դիտում. հեղ.)
:
«Եթե անկեղծ, երբեք ոչ գրել, ոչ էլ պատրաստվում ենք գրել հատուկենտ գործեր, որ դառնան թրենդ: Ժամանակի հետ հավասար քայլելը գժական է, բայց եթե փակվեն բոլոր սոցկայքերը, դու կշարունակե՞ս էլի ստեղծագործել: Սա է ամբողջ խնդիրը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշում է երգչուհին՝ հավելելով, որ «Տիկ Տոկ»-ում երգի տարածման հաջողության գաղտնիքը չի բացահայտել, բայց համոզվել է մեկ բանում՝ «արտիստի անկեղծ լինելը միակ մնայուն թրենդն է»:
Երգչուհու՝ D’Litte կեղծանվան մտահաղացումը Ֆելիքս Խաչատրյանինն է, որը դիտարկել է անգլերեն «delete» (ջնջել) բառը:
««Դիլիթ»-ը վատ էմոցիաները ջնջող երաժշտությունն է: Իսկ, առհասարակ, Լիլիթ անունը հին Գիլգամեշից է գալիս, եղել է նաեւ Լիթ անունով ծառ: D’Litte-ը եւ այդ ծառի հետ կապ ունի, եւ բառախաղ է»,-մանրամասնում է նա:
Լիլիթը չունի երաժշտական կրթություն, սովորել է ԵՊԼՀ-ում, մասնագիտացել է, որպես լեզվաբան եւ լրագրող:
«Նոտաները վերջերս եմ սովորել, երբ սկսեցի սովորել ստեղնաշարային գործիքներ ու կիթառ: Կրետաիվությունն ու միտքը ոչ կարմիր դիպլոմ են պահանջում, ոչ էլ՝ անգիր արած թեորեմներ: Թատրոնի ու կինոյի հետ կապված դեռ չեմ մտածել, բայց զգում եմ, որ ինչ-որ էտապում շատ լուրջ կսկսեմ զբաղվել նաեւ դրանով»-ասում է նա:
Երգչուհին «սիրահարված է» ինչպես նոր, այնպես էլ հին սերնդի երաժիշտներից շատերին. սիրելի արտիստների ցանկում նա առանձնացնում է Terrace Martin-ին, Roy Ayers-ին, Jill Scott-ին, Wu-Tang Clan խմբին, Macy Gray-ին, Miles Davis-ին, ինչպես նաեւ՝ Mac Miller, Paak, Greentea Peng, Little Simz, IAMDDB, JINJ, Jacob Collier, Yussef Dayes եւ Christian Scott:
Լիլիթը նշում է՝ առաջարկներ ունեցել է փոխելու ոճը, սակայն նրա յուրահատուկ երգացանկի սիրահարները կարող են հանգիստ շունչ քաշել. երգչուհին չի պատրաստվում անդրադառնալ կոմերցիոն երաժշտությանը.
«Կոմերցիան ու արվեստը տարբեր տեսակի դերասաններ են։ Կոմերցիան այն դերասանն է, որը ցանկանում է միշտ սիրուն դուրս գալ կադրում, իսկ արվեստը՝ նա, ում համար կարեւորը դերը ճիշտ խաղալն է: Ես չափից շատ եմ սիրում այն, ինչ ստեղծում եմ, ու քանի այդ էմոցիաներն ինձ սիրուն գույներ են տալիս, չեմ պատրաստվում փոխել ոճս: Հավատացնում եմ՝ հիմա սոցցանցի ալգորիթմների հաշվին ավելի տեսանելի են լավ գործերը, ու կարելի է բավական լավ գումար աշխատել: Ճաշակով մարդիկ միշտ դա կգնահատեն»:
Ինչ վերաբերում է մրցույթներին մասնակցությանը՝ երգչուհին առայժմ այդ ուղղությամբ եւս չի մտածում:
«Մրցույթներին պիտի հարմարվել, կան հատուկ կանոններ, իսկ ես բացարձակ հարմարվող կամ ենթարկվող մարդ չեմ: Ես «լիլիթական» շատ գծեր ունեմ, բայց կարող է՝ ինչ-որ էտապում որոշումս փոխվի»:
Իր արվեստի սիրահարներին Լիլիթը վստահեցնում է՝ 2023-ին կներկայացվեն էլ ավելի շատ գործեր, կթողարկվի նաեւ ձայնասկավառակ: Երգչուհու երաժշտական երազանքները շատ են, որոնցից մեկը նա բարձրաձայնեց,-«Հետագայում երազում եմ քաղաքի տարբեր կետերում ստուդիաներ բացել ու տաղանդավոր արտիստների հետ նոր ու որակով գործեր գրել»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Լիլիթ Օսիպյանի ինստագրամյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել