Սուրբ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ին, սիրելիի հետ մի գավաթ գինու շուրջ ռոմանտիկ երեկո անցկացնելու լավագույն առիթներից մեկն է։
Այսօր կպատմենք, թե որտեղ եւ ինչ գինի կարելի է ճաշակել, որքան այն կարժենա եւ, առհասարակ, ինչպես կարելի է անցկացնել այդ տոնը։
Եթե դուք ծովամթերքի սիրահար եք, ապա դրանց հետ կարող եք վայելել սպիտակ, չոր գինու տեսականի, իսկ մսային ուտեստների հետ լավագույնս համադրվում է կարմիր գինին․ հենց այսպիսի տեսք ունի գինու դասական պոստուլատը։ Այնուամենայնիվ, եթե մի կողմ դնենք ընդունված կանոններն ու դիմենք փորձարկումների, ապա գինու ամենատարբեր համադրությունները ձեզ համար կբացահայտվեն նորովի։
Օրինակ՝ տանձը, որը իդեալական սազում է սպիտակ գինու հետ, նույնքան հետաքրքիր համադրվում է նաեւ «Կարաս»-ի կարմիր չոր գինու հետ։ Keush ապրանքանիշի փրփրուն գինիներն առանձնահատուկ ուշադրության են արժանի եւ անսպասելիորեն հրաշալի համադրվում են, օրինակ, թուրինջի հետ։ Koor-ի կարմիր չոր գինին լավ է համադրվում պրոշուտտոյի հետ, իսկ սպիտակ չորը՝ մեղրով թխված խնձորների։ Tus գինին իդեալական է ռոկֆոր պանրի եւ ծովախեցգետնի հետ։
Trinity 6100 եւ Zorah գինիները մի քանի տեսակի են լինում, որոնցից յուրաքանչյուրը յուրովի հետաքրքիր է։ Օրինակ՝ քաղցր գինիների սիրահարներին կհետաքրքրի Trinity 6100-ի վարդագույն գինին, իսկ Zorah-ը դուր կգա նրանց, ովքեր նախընտրում են կարմիր գինու խիտ եւ հարուստ համը։
Մի քանի վայր, որտեղ կարելի է համտեսել ընտիր գինիներ
Wine Republic-ը Երեւանի կենտրոնում գործող ռեստորան է, որը գտնվում է Կասկադի հարեւանությամբ։ Այնտեղի մենյուն ներառում է գինիների լայն տեսականի, որոնցից շատերը հիանալիորեն համադրվում են ծովամթերքների հետ։ Միջին չափսի պանրի տեսականին՝ երկու գավաթ «Կարաս» կամ «Տակառ» տեղական գինիների հետ միասին, օրինակ, միջինում կարժենա մոտավորապես 12-15 հազար դրամ։
Decant- wine and spirit-ը գինու խանութ-բար է, որտեղ կարող եք համտեսել մեծ քանակությամբ տարբեր տեսակի գինիներ, օրինակ՝ իտալական եւ ֆրանսիական։ Երկու գավաթ գինին եւ խորտիկների փոքրիկ տեսականին, մոտավորապես, կարժենան 15-ից 20 հազար դրամ։
Wine Time-ը գինու խանութ-բար է, որտեղ կարելի է փորձել համեղ գինիներ՝ ոչ միայն տեղական արտադրության։ Երկու գավաթ գինին՝ մրգերի տեսականու հետ կարժենա մոտ 12-15 հազար դրամ։
Համադրում ենք արվեստն ու գինին
Եթե ցանկանում եք նստել աղմկոտ ռեստորանում, եւ ավելի ակտիվ ժամանցի կողմնակից եք, ապա Art-Wine Party-ում, պարբերաբար, կազմակերպվում են տարբեր թեմատիկ արտ-երեկույթներ, որոնց ընթացքում իրականացվում է գինու համտեսում։ Սա հրաշալի միջոց է սիրելիի հետ գինու շուրջ հետաքրքիր ժամանց անցկացնել, ինչպես նաեւ կարող եք միմյանց մատուցել ձեր իսկ ձեռքերով պատրաստված նվերներներ՝ նկարների տեսքով։
Որպես երեկոյի վերջաբան, կարող եք ձեզ հետ վերցնել մեկ շիշ Koor գինի, այն ըմպել Կասկադում՝ հիանալով երեկոյան Երեւանի գեղեցիկ լույսերով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է