Բրիտանական The Guardian-ի վարկածով՝ Z սերնդի կուռքն իր հետքն է թողել նորաձեւության մեջ: Պեմը դյուրին ճանապարհ չի անցել՝ պարզից մինչեւ համարձակ կերպարներ: Այսօրվա նյութը ոգեշնչված է Մալիբուի գլխավոր գեղեցկուհու ոճային որոշումներով։
Օրերս Netflix սթրիմինգային ծառայությունը թողարկել է 90-ականների սեքս-խորհրդանիշ Պամելա Անդերսոնի ինքնակենսագրական ֆիլմը։ Դրանում աստղը խոսում է իր կարիերայի, սիրո հավերժական որոնման եւ կյանքի ամենաքննարկվող դրվագի՝ տան գողության տեսանյութի մասին, որը ձայնագրվել է արդեն նախկին ամուսնու ՝ Թոմի Լիի հետ: Կենսագրական ֆիլմն արժե դիտել հանուն ժամանակի հետ Անդերսոնի կերպարների փոփոխության:
NEWS.am STYLE-ը մեկտեղել է Պամելա Անդերսոնի երեք ամենահիշվող կերպարները, որոնք կարելի է կրել նաեւ Երեւանի փողոցներում։ Իհարկե, փոքր-ինչ ադապտացնելով որոշ ոճային լուծումների հետ:
Ամբողջական լողազգեստ
Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հայ գեղեցկուհիների մոտ առանձնահատուկ սեր է առաջացել բոդիի եւ նմանատիպ իրերի հանդեպ։ Ճիշտ է, նախապատվությունը հաճախ տրվում է սեւին եւ մարմնագույնին։ Գալիք գարուն/ամառ սեզոնին խորհուրդ ենք տալիս ընդլայնել գունապնակը եւ աչքաթող չանել կորալ լողազգեստը։ Օրինակ ՝ հայկական Marmin ապրանքանիշից։ Համադրեք այն բեժ լայն տաբատի կամ ցածր գոտկատեղով կարգոյի հետ: Ցերեկային ժամերին այս կերպարը կհամադրվի բարձր պլատֆորմ ունեցող սպորտային կոշիկների հետ: Երեկոյան կարող եք համադրել է եք տղամարդու ձեւվածքով բաճկոնի հետ եւ լուքն ամբողջացրեք սրածայր բարձրակրունկ կոշիկներով:
Ջինս՝ ջինսի վրա
Մինչ Mötley Crüe խմբի թմբկահարի հետ հանդիպումը դերասանուհու կերպարը բավականին լակոնիկ էր։ Նա ուլտրակարճ կիսաշրջազգեստների ու տոպ-կորսետների փոխարեն նախընտրում էր սովորական ջինսերն ու պազր վերնաշապիկները։ Իր ոսկե գանգուրներով ու բրոնզե արեւայրուքով նման դուետը հրաշալի տեսք ուներ: Հայ գեղեցկուհիներին առաջարկում ենք կերպարը մի փոքր ավելի ժամանակակից դարձնել։ Ընտրեք լայն փողքերով ջինսե տաբատը համադրել ջինսե վերնաշապիկի հետ՝ ինչպես Պամելան 1994թ․-ին: Ուլտրանորաձեւ ջինսը խորհուրդ ենք տալիս փոխարինել նույն կտորից երկար կիսաշրջազգեստով: Որպես այլընտրանք ՝ ջինսե զգեստ, որը ներկայացրել է Նատալյա Ալավերդյանն իր՝ A.W.A.K.E Mode ապրանքանիշի գարուն–ամառ 2023 հավաքածույում։
Total black
1995-ին Կաննի կինոփառատոնում Պեմի հայտնվելը ոչ մեկին անտարբեր չթողեց։ Անդերսոնի կազմվածքի հմայքն ընդգծվել է8 ընդամենը երեք տարրով ՝ նեղ ջինս, խորը բացվածքով կորսետ եւ երկար ձեռնոցներ։ Թեեւ ոճաբանները խորհուրդ չեն տալիս համատեղել սեւի տարբեր երանգներ մեկ կերպարում, ամերիկա-կանադացի գեղեցկուհուն հաջողվել է նրանց հակառակը համոզել: Style News.am-ը խորհուրդ է տալիս ավելի ուշադրություն դարձնել սեւ նեղ ջինսերին, որոնք շուտով կրկին կլինեն հայտնիության գագաթնակետին: Տեղական արտադրողներից դրանք կարելի է գտնել Zakaryan Jeans-ում։ Ավելի փոքր բացվածքով կորսետների համար կարելի է գնալ Platform Yerevan մուլտիբրենդային բուտիկ, որտեղ ներկայացված է տեղական SKIMlyam ապրանքանիշը, որը մասնագիտացած է կորսետների ստեղծման մեջ։ Metaks-ի երկար ձեռնոցները կամբողջացնեն կերպարը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր