53-ամյա Ջենիֆեր Լոպեսը խոստովանում է, որ իր «հավերժ երիտասարդ» դեմքը հաճախակի է խոսակցության թեմա դառնում։ «Ուր էլ գնամ, թիվ մեկ հարցն է՝ ի՞նչ ես անում քո մաշկի հետ։ Անգամ ամենամտերիմ ընկերներս ասում են․ «Խոստովանիր, թե ինչ ես անում մաշկիդ հետ»։
Ահա թե ինչու է Լոպեսը թողարկել JLo Beauty միջոցների հավաքածուն, որը ոգեշնչված է մաշկի խնամքի իր հինգ հիմնական կետերից.
Վերոնշյալ կանոններից Ջեյ Լոն ամենաշատը կարեւորում է արեւապաշտպան քսուքը։ «Շատ երիտասարդ տարիքում մաշկաբանն ինձ խորհուրդ տվեց արեւապաշտպան քսուք օգտագործել։ Այդ իսկ պատճառով ինձ հաջողվում է երիտասարդ մնալ, քանի որ ամեն օր այն օգտագործում էի որպես խոնավացնող միջոց»։
Ինչպես նշում է The Skincare Edit-ը, նրա առօրյան դրանից հետո չի փոխվել, եւ դա զարմանալիորեն պարզ է: «Ես միշտ ունեցել եմ մաշկի խնամքի շատ տարրական ռեժիմ… մաքրող միջոց, քսուք, արեւապաշտպան: Գիտեմ՝ խոսակցություններ կային, որ ես կախվածություն եմ ունեցել այս թանկարժեք ապրանքներից եւ գրեթե ոտքից գլուխ պատվել եմ La Mer-ով եւ այլն: Բայց դա ճիշտ չէր»,- վստահեցնում է փոփ-դիվան:
Ջեյ Լոն կարծում է, որ գեղեցկությունը ներսից է, եւ երբ օրգանիզմում բավականաչափ խոնավություն կա, այն արտացոլվում է մաշկի վրա։ People ամսագրին տված իր հարցազրույցներից մեկում նա ասել է. «Կարծում եմ, որ շատ ջուր խմելը, թարմ մրգեր ու բանջարեղեն ուտելն ազդում է մաշկի արտաքին տեսքի որակի վրա»։ Լոպեսն իր օրը սկսում է հատուկ սմուզիով, որը ներառում է շատ հատապտուղներ, մածուն, մեղր, թարմ լայմի հյութ եւ այլ բաղադրիչներ:
Բացի այդ, պնդում են, որ երգչուհին երկար տարիներ կոֆեին չի օգտագործում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:04, 28 մայիսի
Բոբ Դիլանի աբստրակտ նկարը վաճառվել է ապշեցուցիչ 200 հազար դոլարով22:30, 28 մայիսի
Անսպասելի բաներ, որոնք տղամարդիկ գրավիչ են համարում կանանց մեջ21:04, 28 մայիսի
Wine Story. Շարդոնեի միջազգային օր. ի՞նչ խմել և ի՞նչով20:14, 28 մայիսի
Գորդոն Ռեմզին վիրավորել է իտալացիներին թխած լոբով պիցցայով. «Դու անիծյալ մարդասպան ես: Այլևս երբեք չգաս Իտալիա»19:22, 28 մայիսի
Louis Vuitton-ը ներկայացնում է տպավորիչ կրուիզային հավաքածու՝ լի հյուսվածքով և ծավալով16:12, 28 մայիսի
Դուբայը կառուցում է լողացող ոսկեգույն օպերային թատրոն15:10, 28 մայիսի
Իրինա Շեյկը բիկինիով նոր լուսանկարներում ցուցադրել է իր ցնցող կազմվածքը14:25, 28 մայիսի
Քանյե Ուեսթի «f*** Adidas» ալբոմի ստորագրված պատճենը աճուրդի է հանվել 500 հազար դոլարով13:17, 28 մայիսի
«Տանը մենակ» ֆիլմի տունը վաճառքի է հանվել 5,25 միլիոն դոլարով12:20, 28 մայիսի
Ջեսիկա Սիմփսոնը նախանձ է առաջացնում ջինսե տաբատով նոր ֆոտոներով11:55, 28 մայիսի
Մադոննան նոր սիրավեպ է սկսել բրիտանացի բռնցքամարտիկի հետ՝ ընկերոջից բաժանվելուց ընդամենը մի քանի օր անց11:24, 28 մայիսի
Ալսուն բաժանվում է ամուսնուց