Հոլիվուդյան լեգենդ Շերը չի պատրաստվում ամուսնանալ իր նոր սիրելիի՝ Ալեքսանդր Էդվարդսի հետ։
76-ամյա հիթմեյքերը հայտնվել է թերթերի ու ամսագրերի շապիկներին՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ 40 տարով փոքր Էդվարդսի հետ սիրավեպի մասին։ Զույգին առաջին անգամ միասին նկատել են 2022 թվականի նոյեմբերին, եւ նրանց սիրավեպն այդ ժամանակվանից շարունակվում է։ Էդվարդսը վերջերս Շերին ադամանդե մատանի է նվիրել։
«Խոսքեր չկան», - գրել էր երգչուհին Twitter-ում՝ տարածած շլացուցիչ մատանու կադրին կից:
THERE R NO WORDS,
— Cher (@cher) December 25, 2022
ALEXANDER,A.E pic.twitter.com/TZOYLGVWkv
«Նրանք շատ սիրահարված են»,- PEOPLE-ին ասել է աղբյուրը՝ հավելելով, որ զույգն անբաժան է եղել Grammy մրցանակաբաշխությանն ընդառաջ երեկույթի ժամանակ։ «Ամբողջ գիշեր նրանք անբաժան են եղել ու համբուրվել են»,- հավելել է աղբյուրը։ «Նրանք չեն խոսում ամուսնության կամ նման այլ բաների մասին, բայց շատ կրքոտ են միմյանց հանդեպ: «Շերին դուր է գալիս, որ նա երիտասարդ է», - ասում է նա։
Նոր սերը երգչուհու համար մխիթարություն է, քանի որ նա վերապրել է մոր՝ Ջորջիա Հոլթի ցավալի կորուստը, ով մահացել է անցյալ տարեվերջին։ Կինը 96 տարեկան էր։ «[Նա] օգնեց թեթեւացնել կորստի ցավը», - վերջերս PEOPLE ամսագրին ասել է երաժշտական արդյունաբերության աղբյուրը:
Ինչ վերաբերում է Էդվարդսի կողմից Շերին Սուրբ Ծննդյան տոնին նվիրած մատանուն, ապա դա «կատարյալ նվեր էր՝ օգնելու նրան հաղթահարել այս դառը քաղցր ժամանակը», - հավելել է աղբյուրը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ