Գեղեցիկ ու թրենդային է այն, ինչն, առաջնահերթ, սազում է կրողին։ Սա, իհարկե, նորաձեւության ամենակարեւոր կանոններից է։ Բայց այս մշտական թրեդին զուգահեռ՝ ամեն տարին թելադրում է իր միտումները՝ ինպես հագուստի, այնպես էլ վարսահարդարման ու դիմահարդարման մեջ։ Այսօր անդրադարձել ենք դիմահարդարման նորաձեւությանը։
Լոսանջելեսաբնակ աստղային դիմահարդար Էնջի Ղարիբյանը, որն աշխատում է այնպիսի հայտնիների հետ, ինչպիսիք են՝ ամերիկացի դերասանուհի Ջեննի ՄքՔարթին, Destiny's Child խմբի նախկին անդամ, երգչուհի Միշել Ուիլյամսը, ինչպես նաեւ՝ Իվետա Մուկուչյանը, հատուկ NEWS.am STYLE-ի ընթերցողների համար առանձնացրել է դիմահարդարման այս տարվա «այո»-ներն ու «ոչ»-երը։ Այլ կերպ ասած՝ խոսել ենք թրենդների եւ հակաթրենդների մասին։
Էնջին առանձնացրել է դիմահարդարման 3 միտում, որոնք նորաձեւ են 2023-ին, եւ 3-ը՝ որոնք դորս են եկել «մոդայից»։
Ցուրտ եղանակներին, դիմահարդարը նախընտրում է մուգ երանգները․ «Մուգ կարմիր շուրթերը, մուգ նարնջագույնը, շագանակագույնի բոլոր երանգները։ Անձնամբ ես սիրում եմ անել մուգ շագանակագույն շուրթեր եւ smokey eyes՝ կրկին շագանակագույն երանգներով։ Առհասարակ կարծում եմ՝ մուգ երանգները հիմա թրենդային են, եւ յուրաքանչյուրը կարող է ընտրություն կատարել իր սիրելի գույնի մեջ։ Ես նաեւ նախընտրում եմ ընդգծված շուրթեր, թույլ հարդարված մաշկ ու միայն թարաթչաներկ աչքերին»,-նշել է Էնջին։
3 թրենդ՝ ըստ Էնջի Ղարիբյանի
Ընդգծված շուրթեր
Կատվային աչքեր
Շատ կարմրաներկ
3 միտում, որոնք, այլեւս, անտիթրենդ են համարվում
«Ապակյա» մաշկ
Գունաթափված հոնքեր
Փայլերով աչքեր
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ PInterest, Allure եւ Էնջի Ղարիբյանի ինստագրամյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները