Ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը նախատեսում է կատակերգական գիտաֆանտաստիկ ֆիլմ նկարահանել Հայաստանում։
FAMETIME TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա բացահայտել է, որ աշխատում է պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանի եւ ստենդ-ափեր Նարեկի հետ կատակերգական գիտաֆանտաստիկ ֆիլմ ստեղծելու համար։ Սցենարը նախատեսվում է գրել մինչեւ այս տարվա ամառ, իսկ դրանից հետո կսկսվեն նկարահանումները։ «Ես միշտ ուզում եմ ինչ-որ բան անել Հայաստանում։ Մենք նաեւ երաժշտություն ենք գրում, անցյալ տարի այնտեղ տեսահոլովակ նկարահանեցի»,- նշել է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ 2022 թվականի մեծ մասն անցկացրել է Հայաստանում, քանի որ օգնել է ՈՒՀԱ-յի իր գործընկերոջը մանկական ժամանցային շոու ստեղծելու հարցում։ «Արդյունքում այս նախագիծը կայացավ, եւ ես նրան որքան կարող էի օգնեցի խորհուրդներով, պայմանավորվեցինք եւ այլն։ Նկարահանումներին մասնակցել եմ որպես ռեժիսորի օգնական։ 2022 թվականի ամբողջ ամառը նկարահանել ենք Հայաստանում, իսկ աշնանն արդեն սկսվել են այս նախագծի ներկայացումները»,- ասել է Մարտիրոսյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)