Հայազգի հանրահայտ իրավաբան եւ գործարար Ռոբերտ Քարդաշյանը փետրվարի 22-ին կդառնար 79 տարեկան։ Նրա ծննդյան օրվա առթիվ ընտանիքի անդամները նրա հետ կապված ամենաջերմ ակնթարթներով կիսվել են ինստագրամյան էջերում։ Նախկին կինը՝ Քրիս Ջենները, տեսանյութ է հրապարակել՝ Ռոբերտի ու երեխաների մասնակցությամբ, Քորթնին ու Ռոբը կիսվել են արխիվային լուսանկարներով, սակայն ամենահուզիչը, թերեւս, դստեր՝ Քիմ Քարդաշյանի գրառումն է։ Աշխարհահռչակ հայուհին վերհիշել է հոր հետ ամենաջերմ կադրերից մի քանիսն ու պատմել, թե որքան է կարոտել նրան։
Посмотреть эту публикацию в Instagram
«Շնորհավոր ծնունդդ, հայրիկ։ Գրեթե, հասել ենք մի կետի, որ քեզ հիմա ավելի շատ հիշում եմ, քան ճանաչել եմ։ 20 տարի է անցել այն օրվանից, երբ վերջին անգամ քեզ հետ տոնեցինք քո երկրային ծնունդը։ Բայց ես աշխարհի ամենալավ հայրն եմ ունեցել եւ ինձ այնքան բախտավոր եմ համարում, որ 22 տարի քեզ հետ եմ ապրել։ Այնքան շատ բան կա, որ կցանկանայի քեզ ասել, ցույց տալ, եւ փոքրիկ մարդուկներ կան, որոնց կցանկանայի, որ դու ճանաչեիր։ Աստված իմ, դու նրանց այնքան շատ կսիրեիր։ Փակում եմ աչքերս ու լսում քո ձայնը, հիշում քեզ հետ կապված ամենազվարճալի փոքրիկ դեպքերը, որոնք ինձ շատ են երջանկացնում։ Երբեք չեմ մոռանա դրանք։ Ես, պարզապես, քեզ շատ եմ կարոտել եւ անչափ զգում եմ քո կարիքն այս պահին։ Խնդրում եմ՝ երեւա ինձ երազում։ Քեզ շատ եմ սիրում»,-գրել է Քարդաշյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Ռոբերտ Քարդաշյանը հայտնի էր դարձել, հատկապես, ամերիկացի հանրահայտ ֆուտբոլիս Օ Ջեյ Սիմփսոնի դատապաշտպանը դառնալուց հետո։
Հայազգի իրավաբանը կյանքից հեռացել է 2003 թ-ին, 59 տարեկան հասակում՝ քաղցկեղի հետեւանքով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը