Հոլիվուդում նկարահանվող ամերիկահայ դերասան Ռոման Միտիչյանը մոտ 25 տարի է՝ ապրում է ԱՄՆ-ում։ Ծնունդով Վանաձորցի դերասանը ստիպված է եղել, արագ հարմարվել օտար երկրի կանոններին, բայց ինչպես ինքն է ասում՝ Միացյալ Նահագներն այն երկիրն է, որն իրեն նոր հնարավորություններ է տվել․ «Սա այն երկիրն է, որն իմ առաջ մի շարք հնարավորություններ է բացել, բայց, իհարկե, ես լիովին հպարտ եմ, որ հայ եմ, ծնվել եմ Վանաձորում։ Ես ապրել եմ Գլենդելում, որն, ասես, փոքրիկ Հայաստան լինի․ այնտեղ մենք միշտ շրջապատված ենք հայերով։ ԱՄՆ-ն մեծ երկիր է, որը լի է մի շարք առավելություններով, բայց նաեւ ունի իր դժվար կողմերը, ինչպես եւ ցանկացած երկիր։ Ամեն ինչ կախված է մարդուց՝ նայած դու ինչ ես համարում լավ կամ վատ։ Շատ բաներ չեն փոխվել իմ կյանքում, բայց մի շարք լավ բաներ եմ սովորել այստեղ, օրինակ՝ հարգել մյուսներին՝ անկախ նրանց նախասիրություններից»,-ասում է դերասանը։
Կանանց մեկամսյակի առթիվ՝ NEWS.am STYLE-ն այս անգամ Ռոմանի հետ զրուցել է ոչ թե հոլիվուդյան նախագծերից ու աստղային համագործակցություններից, այլ՝ հայ եւ արտասահմանցի կանանց նմանություններից եւ տարբերություններից։
Դերասանը, որպես կյանքի ընկեր, ընտրել է հենց հայուհու․ նա ասում է՝ հայ կանայք տարբերվում են իրենց հոգատարությամբ։
«Նախ՝ ուզում եմ շնորհավորել աշխարհի բոլոր կանանց՝ այս տոնի առթիվ։ Կանայք այնպիսի էակներ են, որոնց տղամարդիկ եւ սիրում են, եւ ատում միեւնույն ժամանակ, բայց մի բան հաստատ է՝ մենք չենք կարող ապրել առանց նրանց։ Հայ կանայք ինձ դուր են գալիս իրենց յուրահատուկ հատանիշներով, ընտանիքի հանդեպ նրանց սիրո ու հարգանքի համար։ Միայն հայ մայրերն են 100 անգամ դիմում իրենց զավակներին՝ հարցնելով հաց կերե՞լ են, թե՞ ոչ։ Մեծ տարբերություն կա հայ եւ օտարեկրացի կանանց միջեւ։ Մշակութային մեծ տարբերություն կա նաեւ, բայց պետք է ասեմ, որ այլ ազգերի մեջ էլ եմ հանդիպել գեղեցիկ ընտանիքների, հիասքանչ կանանց, որոնք գնահատում են ընտանեկան արժեքները։ Իրականում աշխարհի բոլոր կանայք խոսում են միեւնույն լեզվով»։
Այնուամենայնիվ, Ռոմանը խոստովանում է՝ ինքն էլ, ինչպես բոլոր տղամարդիկ, լավ չի տիրապետում այդ «լեզվին»։
«Եթե ինչ-որ տղամարդ կարող է ասել, որ պարզել է, թե ինչ է ուզում կինը, ես նրան հերոս կհամարեմ, քանի որ կանանց մեծամասնությունն էլ չգիտի, թե ինչ են ուզում (ծիծաղում է)։ Կարծում եմ՝ միակ պատասխանն այն է, որ բոլոր մարդիկ, պարզապես, ցանկանում են սիրված լինել, որ իրենց մասին հոգ տանեն։ Կանայք, հատկապես, կարիք ունեն մեծ ուշադրության ու սիրո»։
Ռոմանը, նախ եւ առաջ, խաղաղություն մաղթեց բոլոր հայ կանանց ու մայրերին․ «Թող որդիները հասնեն իրենց սպասող մայրերին։ Աղթում եմ բոլոր հայ զինվորների համար, որ տուն վերադառնան առողջ։ Շնորհավոր մարտի 8, սիրելի կանայք։ Մաղթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ստանա այն սերը, որին արժանի է։ Սիրեք, բարձրացրեք կանանց ամեն օր, ստիպեք նրանց ժպտալ»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը