Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Կոկաինային արջ». էպատաժային հուզական բլուրներ

23:47, 20 մարտի

Թմրավաճառների ինքնաթիռը՝ կոկաինի բեռով, ընկնում է Ջորջիա նահանգի ազգային պարկում։ Դրա որոնումների համար ուղարկվում են ինչպես հանցագործներ (Օ.Էրենրայք, Ջ.Օ՛Շի, Ռ.Լիոտա), այնպես էլ ոստիկանությունը՝ հանձին դետեկտիվ Բոբի (Ի. Ուիթլոկ)։ Հանգամանքների բերումով արգելոց է գնում նաեւ Սարին, որն անտառում փնտրում է դեռահաս դստերն ու նրա ընկերոջը, որոնք փախել են դպրոցից։ Ճակատագիրը մեկտեղում է այս բոլոր հերոսներին, բայց եւ սեւ արջին, որն էլ հայտնաբերում է կոկաինը։ Թմրանյութերը կենդանուն հասցնում են մոլեգին կատաղության, եւ նա սկսում է սպանել։

Ամենազարմանալին «Կոկաինային արջում» (Ռեժ.՝ Է.Բենքս) այն է, որ ի տարբերություն շատ այլ սարսափ-ֆիլմերի, այն ոչ միայն գերում է «հիմնված է իրական դեպքերի վրա» տիտրով, այլ իսկապես ունի դրա իրավունքը։ 1985թ. թմրանյութերի առաքիչ Էնրդյու Թորնթոնը ողբերգականորեն զոհվել է 30 կիլոգրամ կոկաին տեղափոխելիս։ Արդյունքում՝ բեռը բաժին է ընկել ծուռթաթին։ Այդ արջը, իհարկե, մարդկանց չէր սպանում, եւ նրա պատմությունն էլ շատ ավելի ողբերգական ավարտ է ունեցել, սակայն խիստ զարմացնում է այն փաստը, որ ամենաֆանտաստիկն ու անհավանականը ֆիլմի սյուժեում տեղի է ունեցել իրականում։ Կյանքը լավագույն սցենարիստն է, նշանակում է՝ էկրանին տեղի ունեցող ամենաանհեթեթ իրողություններին հավատալը դառնում է ավելի հեշտ։ Ասես հրաժարվելով իրադարձությունների հետագա զարգացման հավաստիության ամեն տեսակ պատասխանատվությունից (մենք առանց այդ էլ կհավատանք ինչի ասես, եթե հավատացել ենք կոկաին «քաշող» արջին), հեղինակները հեգնանքով կենդանաբանական մեջբերումներ են կատարում Վիքիպեդիայից. գլոբալ ինտերնետի դարում կինոգլուխգործոցները նաեւ քրիփիփասթայից են հավաքում. ինչո՞վ է վատ պոպուլյար հանրագիտարանը։

Ցավոք, սա, թերեւս, ամենալավն է, ինչ կա ֆիլմում։ Ի դեպ, դա չի նշանակում, թե մնացածը վատն է։ Պարզապես մենք նման բան ինչ-որ տեղ արդեն տեսել ենք։

Սեւ կատակերգություն կամ երգիծական սարսափ ֆիլմ լինելով, կախված է սուբյեկտիվ ընկալումից, «Կոկաինային արջը» միանգամից երկու ավանդույթի է տուրք տալիս։ Մի կողմից՝ դա գիշատիչ կենդանիների հետ դիմակայության սարսափներ են։ Արջը նման կինոհրեշների շարքում առաջին անգամ չէ, որ հայտնվում է, չնայած զիջում է շնաձկներին, պիրանյաներին եւ կոկորդիլոսներին ինչպես էկրաններին հայտնվելու հաճախակիությամբ, այնպես էլ հենց ֆիլմերի որակով (արժանին պետք է մատուցել Էլիզաբեթ Բենքսի ֆիլմին. սա գրեթե ամենալավ նմուշն է)։

Նման սարսափ-ֆիլմերը հաճախ, եթե ոչ միշտ, ներառում են հզոր բնապահպանական օրակարգ՝ մարդը, որը ներխուժում է վայրի բնության ներդաշնակ աշխարհ, ինքն է դառնում մեղավոր իր հետ պատահող դժբախտությունների համար, իսկ գազանները կամ պաշտպանվում են, կամ պարզապես որս են անում, ինչպես եւ ընդունված է գիշատիչների աշխարհում։ Քանի որ «Կոկաինային արջի» գործողությունները տեղի են ունենում արգելոցում, նման մեկնաբանությունն առաջանում է ինքնին։ Եվ իսկապես, մինչ արջը (ավելի ճիշտ՝ էգ արջը) մշտապես զբաղվում է շատ դաժանաբար հերոսներին ոչնչացնելով, նա, միեւնույն է, կարեկցանք է առաջացնում. նրա կյանքն առանց կոկաինի շատ ավելի երջանիկ կլիներ։ Ուստի, որպես սարսափ-ֆիլմ՝ այն ոչ մի նոր բան չի առաջարկում, բայց անկաշկանդ է մնում. այնուամենայնիվ, հերոսները կյանքից զրկվում են բավական տարբեր ձեւերով։

Այս տիպի ֆիլմերի հմայքը գլխավորապես այն է, թե ինչպես են դրանք կարողանում համադրել սարսափի եւ երգիծանքի տարրերը. կինոդիտողը պետք է ցնցվի եւ ծիծաղի, սարսափի եւ հրհռա։ Նման հուզական վայրիվերումները նման են աղիի եւ քաղցրի համադրությանը. անսովոր է, դրա համար էլ՝ հաճելի։ Հայտնի չէ, թե ով է առաջինը որոշել խաչաձեւել երկու ժանրերը, բայց դա արել են դեռեւս Սեմ Ռեյմին «Չարագուշակ մեռյալներ»-ում եւ Ուես Քրեյվենը «Մղձավանջ Վյազով փողոցում»-ում եւ «Ճիչ»-ում, իսկ կատարելության է հասցրել Էդգար Ռայթը «Շոն անունով զոմբին» ֆիլմում (2004)։ Սակայն «Կոկաինային արջը» ավելի շուտ մոտ է «Սպանիչ արձակուրդներին» (2010, անգամ սեթինգն է նման)։ Այստեղ սարսափն էլ այնքան ցցուն չէ, եւ հումորն էլ այնքան արմատական չէ՝ հանգեցնելով ամուր եւ ծիծաղելի գեգերի, իրոնիան ուրախացնող է ու նուրբ կամ լի թունավոր սարկազմով։ Չնայած դա չի խանգարում «Կոկաինային արջին»՝ լավ զվարճացնելու հարցում. այստեղ ծիծաղելու բան կա, կան սյուժեի անսովոր հանգուցալուծում, համակրելի հերոսներ եւ դրայվ-գործողություն՝ մի քանի անսպասելի շրջադարձերով։ Սա նաեւ Ռեյ Լիոտայի վերջին դերն է. հանրահայտ կինոդերասանը այստեղ մարմնավորել է  իր համար սովորական՝ խարիզմատիկ հանցագործի կերպարը։

Առանձին երախտագիտության է արժանի այն, թե ինչպես են հեղինակները անդրադարձել թմրանյութերի նուրբ թեմային։ Ակնհայտ է, որ թմրանյութերը չարիք են, դրանց օգտագործումը շատ խնդիրներ է ստեղծում, բայց կինոնկարն այդ հարցը լուծել է առանց կոնկրետ մարդկանց բարոյախրատական դատապարտման եւ թմրաֆոբիայի, ինչպես հաճախ հանդիպում է հին սարսափ-ֆիլմերում, որտեղ սովորաբար ողջ են մնում «ամենաճիշտ», պուրիտանական իմաստով, հերոսները։

 

Անտոն Մուխորտով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել