«Օսկար» մրցանակաբաշությունն այս տարի շատ առումներով անսովոր էր։ Առանձնահատկություններից մեկն էլ ավանդական կարմիր գորգի փոխարեն շամպայնի երանգն օգտագործելու որոշումն էր։ NEWS.am STYLE-ը պատմում է արարողության հիմնական երաժշտական կատարումների մասին։
Ռիհաննան կատարել է «Lift Me Up» երգը՝ «Black Panther: Wakanda Forever» ֆիլմից։
Super Bowl-ի միլիոնավոր հեռուստադիտողների իր հանգիստ կատարմամբ եւ հղիության անակնկալ հայտարարությամբ հիացնելուց հետո Օսկարի առաջադրված մագնատ դարձած փոփ աստղը վերադարձել է բեմ եւ կատարել «Lift Me Up»-ը՝ «Black Panther: Wakanda Forever» ֆիլմից։
Ռիհաննան վերջինն էր, ով դուրս եկավ գորգուղի՝ թողնելով անջնջելի տպավորություն կաշվե Alaia զգեստով: Երգչուհին տեսքն ամբողջացրել է ադամանդե եւ զմրուխտե ականջօղերով ու Giuseppe Zanotti-ի բարձրակրունկներով։
Իր ելույթի համար երգչուհին կրկին ընտրել է սեւ, բայց ոչ մինիմալիստական հանդերձանք՝ Maison Margiela զգեստ՝ փայլուն դետալներով։
Լեդի Գագա
Արարողությանը ելույթ է ունեցել նաեւ Լեդի Գագան։ Սկզբում հաղորդվում էր, որ երգչուհին «Օսկար» մրցանակաբաշխությանը ելույթ չի ունենալու «Ջոկեր․ Folie à Deux» ֆիլմի նկարահանումներով զբաղված լինելու պատճառով, սակայն օսկարակիր փոփ աստղը որոշել է ամեն դեպքում գնալ ու երգել։ Գագան հանդիսատեսի առաջ ներկայացրել է իր «Hold My Hand» երգի ակուստիկ, մերկացված տարբերակը՝ երգը կատարելով պատռված ջինսով եւ շապիկով աթոռին նստած: Գորգուղուն Գագան ներկայացել է Versace-ի լակոնիկ սեւ զգեստով։
Երգչուհին կատարել է «Hold My Hand» երգը «Top Gun: Maverick» ֆիլմից։
Չնայած երաժիշտների վառ եւ պրոֆեսիոնալ կատարմանը, որոնց երկու երգերն էլ առաջադրվել էին «Լավագույն երգ ֆիլմի համար» անվանակարգում, արձանիկը ստացավ «Naatu Naatu» հնդկական RRR: Revolution Roars Nearby» ֆիլմին, որը մասամբ նկարահանվել էր Ուկրաինայում: Երաժշտությունը՝ Մ․Մ․ Կիրավանի, խոսքերը՝ Չանդրա Բոուզ։
Լեննի Կրավից
Արարողությանը նույնպես երկար սպասված հյուր էր Լեննի Կրավիցը, ով այս տարի իր «In Memoriam» երգով հարգանքի տուրք մատուցեց կյանքից հեռացած կինոգործիչներին։ Երգիչն իր ելույթում հարգել է Անջելո Բադալամենտիի, Ժան-Լյուկ Գոդարի, Ջինա Լոլոբրիջիդայի, Քրիստի Էլլիի, Ռոբերտ Քոլթրեյնի, Ռեյ Լիոտայի, Անջելա Լանսբերիի, Դուգլաս Քիրքլանդի, Ռաքել Ուելչի եւ շատ ուրիշների հիշատակը։
Ռեգինա Մելիքյան
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը