Հայկական NISSI ոսկերչական զարդերի ապրանքանիշը երկու տարվա ձեռքբերումներն ամփոփեց տպավորիչ ցուցադրությամբ, որը տեղի ունեցավ մարտի 17-ին՝ «Պլատֆորմ»-ում։ «Զարդարիր հոգիդ» խորագիրը կրող ցուցադրության ընթացքում ներկայացվեցին բրենդի հիմնական զարդերն ու 2023 թ-ի երկու նոր հավաքածուները։
Երեկոն մեկնարկեց ապրանքանիշի ստեղծման մասին կարճ պատում-ներկայացումով, որը հատուկ միջոցառման համար հեղինակել էր Ավետ Բարսեղյանը։ Բեմում այն ներկայացվեց հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի մեկնաբանությամբ։ Միջոցառումն անցավ Նազենի Հովհաննիսյանի խորհրդանշական մասնակցությամբ՝ որպես NISSI-ի ընկեր, հանդիսավար ու դերասանուհի:
Հույս, հավատ, սեր ու հաղթանակ․ այս ամենն է ընկած բրենդի հիմնադիր Մարինա Նուշիկյանի ոգեշնչման հիմքում։ Այն արտացոլվեց նաեւ Տոմա Այդինյանի պարային խմբի կատարմամբ։ Միջոցառումը նրբագեղ դարձրին ոչ միայն գեղեցիկ զարդերը, այլեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային քառյակի հնչյունները։
Հաղթական անուն կրող բրենդի պատմությունը սկսվել է երկու տարի առաջ,-«Ես՝ ինքս, շատ ուխտագնացություններ եմ անում թե Հայաստանում, թե արտերկրում, եւ միշտ փնտրել եմ Հովհաննես Մկրտչի կախազարդը, քանի որ հոգեւոր շատ խորը կապ ունեմ իր հետ։ Մի օր որոշեցի, որ ինքս կարող եմ իմ պատկերացրածով պատրաստել այդ զարդը, եւ երբ արդեն այն պատրաստ էր, ու կրեցի, շատ դրական արձագանքներ ստացա։ Այդպես, ոգեշնչվելով՝ որոշեցի, որ կարող եմ շարունակել սկսածս, եւ այսօր մի զարդի պատմությամբ մենք ունենք 7 հավաքածու եւ 250 անվանի զարդեր։ Քննարկումներ են ընթանում նաեւ մեր պոտենցիալ գործընկերների հետ, որպեսզի NISSI-ն ներկայացվի Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանում։ NISSI-ն, իսկապես, իմ հույսի, հավատի, սիրո եւ հաղթանակի ճանապարհն է»,-ասում է Մարինա Նուշիկյանը։
Բրենդի հիմնադրի խոսքով՝ ուրախացնող է այն փաստը, որ երբ մարդիկ ձեռք են բերում հայկական արտադրության այս զարդերը, ստանում են այն հոգեւոր կապվածությունը, որը դրված է դրանց հիմքում,-«Սա է իմ առաջնային նպատակը՝ որպեսզի մարդկանց մեջ հավատքն ու հույսը դեպի լավ ապագան շատ լինի»։
NISSI-ի զարդերն ամբողջությամբ պատրաստվում են Մարինայի դիզայնով, իսկ նա ոգեշնչվում է, հատկապես, եկեղեցիների զարդանախշերով ու քրիստոնեական տարբեր թեմաներով։ Երեկոյի ընթացքում ներկայացված հավաքածուներն, օրինակ, ընդգրկում էին խաչերի ու ձկների տեսքով պատրաստված զարդեր։
«Ես ամեն զարդի մեջ դնում եմ շատ խորը իմաստ, յուրաքանչյուրն ունի իր հոգեւոր խորհուրդը, եւ ցանկանում եմ, որ հաճախորդները դրանք ձեռք բերելիս գտնեն որեւէ հարազատ մասնիկ ու հասկանան, թե ինչու են հենց այդ զարդը ձեռք բերում։ Մենք նաեւ բացատրում ենք դրանց նշանակությունը՝ ինչպես օնլայն հարթակներում, այնպես էլ խանութ-սրահներում»,-ընդգծում է Մարինա Նուշիկյանը։
NISSI զարդերը կարող եք ձեռք բերել Տերյան 54/1 եւ Մաշտոցի 50 հասցեներից։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը