HBO-ն ակտիվորեն քննարկում է «Գահերի խաղի» նոր պրիքվելի նկարահանումները Էգոն I Տարգարիենի կողմից Վեստերոսի նվաճման մասին, հայտնում է Variety-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Քանի որ նախագիծը շատ վաղ փուլում է, ներկայումս սցենարիստ չկա, թեեւ աղբյուրներն ասում են, որ որոնումները շարունակվում են: Նրանց խոսքով՝ HBO-ն եւ Warner Bros.-ը կարող էին գեղարվեստական ֆիլմ նկարել, որն այնուհետ կբերի պոտենցիալ հեռուստասերիալի:
Սյուժեն պտտվում է այն պատմության շուրջ, թե ինչպես Էյգոնը եւ նրա քույր-կանայք՝ Վիսենյան եւ Ռեյնիսը, օգտագործեցին իրենց բանակն ու երեք վիշապները՝ նվաճելու Վեստերոսի յոթ թագավորություններից վեցը, բացառությամբ Դորնի: Միեւնույն ժամանակ Էյգոն I-ը դարձավ Վեստերոսի առաջին թագավորը, ով նստեց երկաթե գահին եւ Թարգարիենների դինաստիայի հիմնադիրը։ Այս իրադարձությունները տեղի են ունեցել «Գահերի խաղի» իրադարձություններից մոտավորապես 300 տարի առաջ։
Սա կլինի HBO-ի՝ Վեստերոսի մասին վերջին նախագիծը։ «Գահերի խաղ»-ի համաշխարհային հաջողությունից հետո ընկերությունը շարունակեց մշակել մի շարք սերիալներ, որոնք ստեղծվել են գրող Ջորջ Մարտինի կողմից:
Տարիների ընթացքում հայտարարված բազմաթիվ նախագծերից միակը, որը մինչ օրս առաջ է շարժվել, եղել է «Վիշապի տունը»։ Այս շոուի առաջին սեզոնի պրեմիերան կայացել է 2022 թվականի օգոստոսին։ 2-րդ եթերաշրջանը ներկայումս արտադրության փուլում է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ