Հայուհի Լիանա Շահինյանը դարձել է MyDream Miss International America գեղեցկության մրցույթի հաղթող։ Մրցույթը տեղի է ունեցել ապրիլի 2-ին՝ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում։
MyDream Entertainment-ի կողմից կազմակերպված մրցույթին մասնակցել է տարբեր երկրներից 62 ներկայացուցիչ։ Այն անցկացվել է մի քանի փուլերով։ Մրցույթը չուներ տարիքային սահմանափակում։ Լավագույն եռյակում տեղ են գտել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները, որոնց մեջ Հայաստանը ներկայացնող Լիանան դարձել է հաղթող։ Նրան թագադրել են «Միսս աշխարհ 1997» Դայանա Հայդենը եւ «Միսս Ամերիկա 2021» Շրի Սաինին։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ իր հաղթանակով ցանկանում է ոգեշնչել տարբեր տարիքի ու սոցիակայն դիրքերի կանանց,-«Ուզում եմ, որ բոլոր կանայք դրական տրամադրվեն եւ վստահ քայլեն իրենց երազանքներին ընդառաջ։ Ես դա արեցի, ուրեմն՝ դուք էլ կարող եք»։
Որպես հաղթող՝ Լիանան հնարավորություն կստանա մասնակցելու «Միսս/Միսիս Հարավային Ասիա» գեղեցկության մրցույթին, կմասնակցի MyDream Entertainment ընկերության նախաձեռնած ֆիլմերի նկարահանումներին, ինչպես նաեւ կունենա սոցիալական հանրահռչակում։
Լիանա Շահինյանը 45 տարեկան է։ Վաշինգտոն տեղափոխվել է 2000 թ-ին՝ ամուսնությունից հետո։ Լիանան 3 երեխաների մայր է։ Դուստրը 21 տարեկան է, որդիները՝ 17 եւ 13: Հայուհին մասնագիտությամբ մաշկաբան-դիմահարդար է։ 17 տարի աշխատում է այդ ոլորտում։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Լիանա Շահինյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում