Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Հունիսին կմեկնարկի Metaverse գեղեցկության շաբաթը

21:48, 13 ապրիլի

Թվային տեխնոլոգիաներն արագորեն ներմուծվում են նորաձեւության եւ գեղեցկության արդյունաբերություն: Մարտի 31-ին ավարտված Metaverse Նորաձեության շաբաթին այժմ կհաջորդի մետավերսի անվանացանկին ավելացած եւս մեկ միջոցառում՝ Metaverse Գեղեցկության շաբաթը: Հունիսի 12-ից 16-ը տեղի կունենա պատմության մեջ առաջին իրադարձությունը Decentraland, Roblox եւ Spatial սոցիալական հարթակներում: Cult LDN կրեատիվ գործակալությունը կազմակերպում է շաբաթ, որին կմասնակցեն ռիտեյլերներ, հայտնի եւ առանձնահատուկ գեղեցկության ապրանքանիշեր։ Այս մասին հայտնում է  Glossy-ն։

«Metaverse Fashion Week-ի հաջողությունը կապված էր գեյմիֆիկացիայի հետ: Միեւնույն ժամանակ, մենք [առաջնահերթություն ենք տալիս] փորձին, քան իրական խանութների բառացի կրկնօրինակներին, որոնք այնքան էլ հաջող չէին [Metaverse Fashion Week-ի համար]», - ասել է Cult LDN-ի գործադիր տնօրեն եւ Metaverse Beauty Week-ի համահիմնադիր Բրիդի Լիփսքոմբը:

MBW-ն կանցկացնի մրցույթներ ֆիզիկական եւ թվային մրցանակներով: Կառաջարկվեն նաեւ խաղային ավատարների համար NFT-ներ՝ ներառյալ մազերի ու գեղեցկության առանձնահատկությունները, ինչպես նաեւ էմոցիաները: Բացի այդ, կլինեն ավելի ավանդական գեղեցկությունն ընդլայնող իրեր, ինչպիսիք են նմուշները եւ նվերները:

Cult LDN-ը հայտարարում է, որ MBW-ի կազմակերպման հիմնական սկզբունքը փոխգործունակությունն է. բազմաթիվ հարթակների համատեղ աշխատանքի հնարավորությունը, որը թույլ է տալիս ապրանքանիշերին եւ օգտատերերին մուտք գործել նույն իրադարձությունը:

Թեեւ MBW-ի դետալների մեծ մասը դեռ գաղտնիք է  պահվում, բայց կազմակերպիչները կիսվել են, որ իրենք փորձարկում են տարբեր միջոցառումների ձեւաչափեր, քանզի ներգրավված տեխնոլոգիան արագորեն զարգանում է: «Մենք կարող ենք շարժվել միայն այնքան արագ, որքան թույլ է տալիս շրջակա միջավայրը, այդ իսկ պատճառով շատ կոնցեպտուալ գաղափարներ տեխնիկապես դեռեւ հնարավոր չեն», - ասել է Քեթ Թերները՝ Cult LDN-ի կոմերցիոն տնօրեն եւ Metaverse Beauty Week-ի համահիմնադիրը: «Մենք սերտորեն համագործակցում ենք Decentraland-ի, Spatial-ի եւ Roblox-ի հետ՝ հունիսին իրենց արագ զարգացող տեխնոլոգիաների գագաթնակետին հասնելու համար»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել