Այս տարի ես հայտնաբերեցի դեմքի խնամքի նոր միջոց՝ նիացինամիդային շիճուկ: Ինձ համար դա, իսկական, կախարդանք է դարձել։ Ամենօրյա օգտագործումից 10 օր հետո մաշկս զգալիորեն հարթվել է, ծակոտիները շատ ավելի քիչ տեսանելի են դարձել, եւ, նույնիսկ, մի քանի երկարատեւ մակերեսային պզուկներից մնացած սպիերը գործնականում անհետացել են:
Նիացինամիդի օգուտները բազմակողմանի են, ինչը նշանակում է, որ դրանք գործում են, գրեթե, ցանկացած տեսակի մաշկի համար: Նիացինամիդը վիտամին B3-ի մի տեսակ է, որը բազմաֆունկցիոնալ հակաօքսիդանտ է, ինչի շնորհիվ հանգստացնում եւ խոնավեցնում է մաշկը, կանխում ծերացման նշանները, թեթեւացնում մուգ կետերն ու կարմրությունը եւ նվազեցնում բորբոքումը, ինչը կարող է օգնել պզուկների եւ ռոզացեայի դեմ:
Բացի այդ, սա մաշկի խնամքի այն բաղադրիչներից է, որը լավ է աշխատում այլ բաղադրիչների հետ, ինչպիսին է, օրինակ, ռետինոլը: Նիացինամիդը կարող է օգնել շերտազատող բաղադրիչը կամ արտադրանքն ավելի տանելի դարձնել զգայուն մաշկի համար՝ թույլ տալով ավելի հաճախ օգտագործել այն եւ տեսնել դրա առավելությունները:
Բացի այդ, նիացինամիդը կարող է ուժեղացնել խոնավեցնող նյութերի՝ հիալուրոնաթթվի ու գլիցերինի հատկությունները: Այն կանխում է մաշկից խոնավության գոլորշիացումը եւ օգնում է վերականգնել մաշկի պատնեշը: Այն կարելի է գտնել մաքրող միջոցների եւ տոնիկների մեջ, թեեւ անձամբ ես նախընտրում եմ դեմքի շիճուկները՝ ավելի արագ ներծծման պատճառով: Նիացինամիդի օգուտները առավելագույնի հասցնելու համար պետք է օգտագործել արեւապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով:
Այս պահին իմ սիրելին կորեական Cos De BAHA ընկերության Niacinamide 20% Zinc PCA 4 շիճուկն է։ 30 մլ-ն արժե մոտ 10000 դրամ։ Բայց այս գործիքը ձեզ կծառայի 2-3 ամիս ամենօրյա օգտագործման դեպքում:
Այն մի փոքր կպչուն է եւ մածուցիկ, բայց լավ ներծծվում է ընդամենը մի քանի վայրկյանում եւ մաշկի վրա կպչուն զգացողություն չի թողնում։ Բաղադրակազմը պարունակում է նաեւ ցինկ, որը կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը եւ ճարպի արտադրությունը, հալվեի էքստրակտ, որն ունի բուժիչ եւ հակամանրէային ազդեցություն, հանգստացնում է գրգռված մաշկը, ինչպես նաեւ՝ կոֆեին, որը նվազեցնում է այտուցը, եւ հիալուրոնաթթվի ցածր մոլեկուլային բաղադրիչ։
10% Pure Niacinamide Serum՝ La Roche-Posay-ից: Արժեքը՝ 24 400 դրամ։
Նիացինամիդը, հատկապես, հայտնի է որպես լուսավորող բաղադրիչ: Այս հատուկ շիճուկը գործի է դնում այս հատկությունը՝ կանխելու ծերացումը, նվազեցնում է մուգ եւ արեւային բծերի եւ այլ տեսակի բծերի քանակը, չափսը եւ գույնը: Բացի այդ, շիճուկը պարունակում է հիալուրոնաթթու՝ հանգստացնող ջերմային ջրով։
The Ordinary Niacinamide 10% + Zinc 1%. արժեքը՝ 7-8 000 դրամ։
Ցինկի եւ նիացինամիդի եւս մեկ համադրություն։ Օգնում է մաշկը պայծառեցնել եւ վերացնել բծերը, ինչպես նաեւ կարող է նվազեցնել պզուկների հետքերը: Օգնում է մաշկի շերտին, այնպես որ կարիք չկա անհանգստանալ հնարավոր գրգռման համար:
The Inkey List Niacinamide Oil Control Serum: Արժեքը՝ $10:
Պարունակում է 10% նիացինամիդ, որը վերահսկում է ճարպի արտադրությունը, եւ 1% հիալուրոնաթթու՝ մաշկը խոնավեցնելու համար: Այս դուետը վայրկյանների ընթացքում մաշկը դարձնում է ավելի փափուկ, ամուր եւ ավելի քիչ փայլուն:
Ձեր՝ Լ․Վ․
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին