Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով՝ Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը։ Լյուբիմովը Ֆիլհարմոնիայի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Լսի՛ր» մարզային համերգաշարի շրջանակում ապրիլի 25-ին, ժամը 19:00 հանդես կգա Գյումրու կամերային երաժշտության դահլիճում։ Կհնչեն Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շոպենի, Յ․ Բրամսի, Վ․ Սիլվեստրովի եւ Կոմիտասի ստեղծագործությունները։
Հաջորդ օրը, ապրիլի 26-ին, նույն դահլիճում Ալեքսեյ Լյուբիմովը վարպետության դաս կանցկացնի տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։ Այնուհետև ապրիլի 27-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա դաշնամուրի լեգենդի մենահամերգը։ Դասական ու ժամանակակից երաժշտությունից բացի՝ Լյուբիմովը կկատարի նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կոմիտաս, Մանսուրյան)։
Ալեքսեյ Լյուբիմովն այսօրվա առավել գունեղ և ինքնատիպ երաժիշտ կատարողներից է։ Նա իրականացրել է ժամանակակից երաժշտության բազմաթիվ պրեմիերաներ։ Հին և նոր երաժշտություն կատարելը չի խանգարել Ալեքսեյ Լյուբիմովին լինել դասական և ռոմանտիկ երկացանկի ականավոր կատարող, ինչը ցույց են տալիս նրա բազմաթիվ ձայնագրությունները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին