Սպիտակ վերնաշապիկը նորաձեւության ունիվերսալ գործիքներից է, որը must-have է՝ դրանով միշտ կարող եք ոճային եւ ժամանակակից տեսք ունենալ։ Տեսնենք, թե ինչպես եւ ինչով կարելի է այն կրել՝ թրենդում լինելու համար։ Առաջին սեզոնը չէ, որ դիզայներները սպիտակ վերնաշապիկներ կրելու տարբեր եղանակներ են առաջարկում: Այլեւս բավարար չէ այն, պարզապես, հագնելը, կարեւոր է նաեւ ճիշտ համադրելը։ Սպիտակ վերնաշապիկը երեւակայության համար հսկայական հնարավորություն է տալիս:
Մինչեւ վերջին կոճակը
Լուսանկարները՝ 2023 թ-ի հավաքածուներից: Emporio Armani Spring Ready-to-Wear, Alexander McQueen Fall Ready-to-Wear, Nehera Spring Ready-to-Wear
Նորաձեւության շատ տներ հուշում են, որ սպիտակ վերնաշապիկը կարելի է կոճկել մինչեւ վերջ: Այս տարբերակը շատ էլեգանտ, խիստ եւ, նույնիսկ, մի փոքր ասկետիկ տեսք ունի:
Լուսանկարները՝ Spring Ready-to-Wear 2023 հավաքածուից: Nili Lotan Spring, Windsor Spring, Lorena Antoniazzi
Ի տարբերություն նախորդ տարբերակի՝ որոշ ապրանքանիշեր մեզ ցույց են տալիս սպիտակ վերնաշապիկ կրելու բոլորովին այլ տարբերակներ։ Հնարավորինս բացեք կոճակները, եթե ցանկանում եք ձեր տեսքը դարձնել հանգիստ եւ պատահական: Իսկ եթե դա չափազանց բաց է թվում, առաջարկում ենք դիտարկել հաջորդ տարբերակը։
Բազմաշերտություն
Լուսանկարները՝ 2023թ-ի հավզաքածուներից: Ralf Lauren Spring Ready-to-Wear, Christian Dior Fall Ready-to-Wear, Ralf Lauren Spring Ready-to-Wear
Սպիտակ վերնաշապիկը կարող է լինել հիանալի վերնազգեստ. հագեք այն տոպի, կորսետի կամ, նույնիսկ, բարձր վզով բլուզի հետ:
Փողկապ
Լուսանկարները՝ 2023 թ-ի հավաքածուներից: Valentino Fall Ready-to-Wear, Margaret Howell Spring Ready-to-Wear, Valentino Spring Ready-to-Wear
Փողկապը թրենդային աքսեսուար է, որը հիանալի համադրվում է սպիտակ վերնաշապիկի հետ: Այն կարող է խստություն հաղորդել պատկերին, ինչպես նաեւ այն ավելի ոչ ֆորմալ դարձնել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես կրում այն:
Կորսետի հետ
Լուսանկարները՝ Spring Ready-to-Wear 2023 հավաքածուներից: Kohe, Rosetta Getty, Christian Dior
Կորսետը գրավել է պոդիումներն ու մեր միտքը։ Այն կարող է տարբեր լինել՝ տոնական կամ խիստ։ Կորսետի անկեղծության աստիճանը նվազեցնելու համար կրեք այն վերնաշապիկի վրայից:
Օվերսայզ՝ տակից եւ վերեւից
Լուսանկարները՝ 2023 թ-ի հավաքածուներից: Dolche & Gabbana Fall, Christian Dior Spring Ready-to-Wear, Marques' Almeida Spring Ready-to-Wear
Սպիտակ օվերսայզ վերնաշապիկը բազմակողմանի եւ բազային տարր է: Մեզ առաջարկվում է այն կրել ինչպես տաբատի կամ շրջազգեստի ներքո, այնպես էլ ազատ արձակված վիճակում։
Լուսանկարները՝ Spring Ready-to-Wear 2023 հավաքածուներից: Petar Petrov, Emilia Wickstead, Shang Xia
Վերնաշապիկ-զգեստ
Լուսանկարները՝ Spring Ready-to-Wear 2023: Courreges, Fabiana Fillipi, AZ Factory
Թվում է, թե սպիտակ վերնաշապիկը դադարել է լինել, պարզապեսմ վերնաշապիկ․ շատ ցուցադրություններում այն արդեն վերածվում է մինի զգեստի։ Հագեք այս տարբերակը կոպիտ կոշիկների, բարձրաճիտ կոշիկների կամ բալետկաների հետ: Մի մոռացեք այլ նորաձեւ աքսեսուարների մասին:
Ջինս
Լուսանկարները՝ 2023 թ-ի հավաքածուներից: A.W.A.K.E. Mode Spring Ready-to-Wear, Versace Fall Ready-to-Wear, Christian Dior Spring Ready-to-Wear
Երկու ունիվերսալ դետալներ հանդիպեցին եւ կերպարը դարձրին մոդայիկ ու հետաքրքիր։ Սպիտակ վերնաշապիկի եւ ջինսի համադրությունը երբեք հնացած չի լինի, միայն կարեւոր է ընտրել նորաձեւ տարբերակներ եւ աքսեսուարներ։
Կոստյումի հետ
Լուսանկարները՝ 2023 թ-ի հավաքածուներից: Windsor Spring Ready-to-Wear, Gucci Fall Ready-to-Wear, Nili Lotan Spring Ready-to-Wear
Սպիտակ վերնաշապիկը՝ կոստյումով. ի՞նչը կարող է ավելի ձանձրալի լինել: Թե՞, ամեն դեպքում, սա նորաձեւ է։ Տեսեք, թե ինչպես են դիզայներները խաղում այս համադրության հետ՝ դարձնելով այն զվարճալի, էլեգանտ եւ, նույնիսկ, սեքսուալ:
Տարբեր ձեւերի շրջազգեստների հետ
Լուսանկարները՝ 2023 թ-ի հավաքածուներից: Baum Und Pferdgarten Copenhagen Spring, Monse Spring Ready-to-Wear, Sergio Hudson Spring Ready-to-Wear
Կիսաշրջազգեստ եւ վերնաշապիկ՝ ի՞նչը կարող է լինել ավելի պարզ: Հագեք այն ցանկացած երկարությամբ, ամենակարեւորը՝ ընտրեք ձեզ սազական կտրվածքներով տարբերակները։ Վերնաշապիկը կարելի է դնել կիսաշրջազգեստի տակ, կամ հագնել դրա վրայից, ստեղծել միագույն լուք՝ սպիտակով, կամ խաղալ կոնտրաստի հետ:
Լուսանկարները՝ 2023 թ-ի հավաքածուներից: Saks Potts Copenhagen Spring, Henrik Vibskov Copenhagen Spring, Sara Battaglia Spring Ready-to-Wear
Վրայից դրված տարբերակներ
Լուսանկարները՝ 2023 թ-ի հավաքածուներից: In Earnest by Byron Lars Spring Ready-to-Wear, Renaissance Renaissance Spring Ready-to-Wear, Saks Potts Copenhagen Spring
Այո, սպիտակ վերնաշապիկների այս տարբերակները, նույնպես, պոդիումներում են, դրանք արտացոլում են 90-ականների նորաձեւության միտումների վերադարձը։
Գոտի
Լուսանկարները՝ Spring Ready-to-Wear 2023 հավաքածուներից: MM6 Maison Margiela, Peter Do, Sacai
Եթե սիրում եք օվերսայզ իրեր, բայց ցանկանում եք ընդգծել գոտկատեղը, ապա այս տարբերակները ձեզ համար են։ Գոտիների բազմազան տարբերակներ, գոտկատեղին կապված իրեր՝ այս ամենը մի փոքր «կնվազեցնի» ծավալը եւ կստեղծի հետաքրքիր շեշտտադրում:
Տոն
Լուսանկարները՝ 2023 թ-ի հավաքածուներից: Sukeina Spring Ready-to-Wear, Carolina Herrera Spring Ready-to-Wear, Valentino Fall
Մենք սպիտակ վերնաշապիկը, սովորաբար, համարում ենք առօրյա հագուստ, բայց այն հիանալի կերպով կարող է իրեն դրսեւորել տոնական տեսքով։ Եթե այլ իրերը վառ ու շեշտադրված են, ապա վերնաշապիկը նրանց համար հիանալի գործընկեր կլինի։ Դա կարող է լինել համադրություն վառ կիսաշրջազգեստի, կոշիկների կամ զարդերի հետ:
Սպիտակ վերնաշապիկը «սպիտակ կտավ» է, որով դուք կարող եք ստեղծել տարբեր կերպարներ՝ ձեր սիրելի ջինսերի հետ սովորական համադրություններից մինչեւ դուրս գալու համար նախատեսված հանդերձանք: Այն հարմար է ցանկացած կազմվածքի, ոճի եւ տարիքի համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է