Եթե ապրես անցյալով, կամ նայես ապագային, նշանակում է` բաց ես թողնում ներկան։ Եթե բաց ես թողնում ներկան, ուրեմն չես ապրում։ Այս մասին NEWS.am STYLE-ին տված բացառիկ հարցազրույցում ասում է ռուս երաժիշտ, բանաստեղծ, «Ակվարիում» խմբի ղեկավար Բորիս Գրեբենշչիկովը։ Լուսանկարիչ և հրապարակախոս Նատա Բրետելը իր տպավորություններ է ներկայացրել ռուսաստանցի լեգենդար երաժշտի հետ իր զրույցից։
Բորիս Բորիսովիչը հայտնվեց օձի դաջվածքով տաբատով և հայկական ասեղնագործ գլխարկով (ինչպես ասաց «հենց նոր էր գնել»)։ Մենք տեղավորվեցինք բեմից հեռու գտնվող բազկաթոռներում, որպեսզի սաունդ-չեքը չխանգարի, Բորիս Բորիսովիչը գնահատեց իմ «Ոզնին մշուշում»-ի ոճով շապիկը․․․ Բավական արագ զգացի, որ խոսել մի մարդու հետ, ով շատ վաղուց ըմբռնել է Դաոն, յուրահատուկ գործընթաց է․․․
- Դուք սիրո՞ւմ եք հարցազրույց տալ ,- հարցրեցի ես։
- Ոչ,- պատասխանեց Բորիս Բորիսովիչը,- Ինչի՞ համար են դրանք։
Եվ գիտեք, ես հասկանում եմ։ Ինձ համար բավական կլիներ պարզապես կողքին նստել, արևի տակ տաքանալ (ինչպես նա սիրում է) և լսել նրա երաժշտությունը կամ լռությունը ու հասկանալ այն, ինչ ուզում եմ հասկանալ զգացողությունների մակարդակում․․․ Այնպես որ նախապատրաստած հարցերը ես միանգամից մոռացա և զրուցեցի հոսանքին տրվելով։ Ինչ-որ պահի ասացի․ «Ինձ հարմարավետ է Ձեզ հետ, Բորիս Բորիսովիչ։ Եվ ես գնահատում եմ բարեհաճության այն զգացողությունը, որ զգում եմ Ձեզանից։ Ես նույնպես ուզում եմ ունենալ Ձեր անվրդով վիճակը»։
- Դա հեշտ է,- արձագանքում է Բորիս Բորիսովիչը։
- Կարծո՞ւմ եք։ Այդ դեպքում ինչու է աշխարհն այսքան նյարդային։ Մինչև համերգը շատ քիչ ժամանակ էր մնացել, մեկուկես ժամ, ոչ ավելի։ - Ես շատ եմ սպասում, որ ինձ վերջապես բեմ կթողնեն,- ասում է ԲԳ-ն։
Մանրամասները՝ մեր տեսանյութում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել