Երեկ՝ մայիսի 7-ին, Լիվերպուլում կայացել է «Եվրատեսիլ 2023»-ի պաշտոնական բացումը, որն ուղեկցվել է ավանդական դարձած՝ «կարմիր» գորգի արարողությամբ, որը, երկրորդ տարին անընդմեջ, փիրուզագույն էր։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը գորգով քայլել է դիզայնել Նարեկ Ջհանգիրյանի հեղինակած զգեստով։ Առաջին ալիքը նշել է, որ երգչուհու հագուստը ոգեշնչված է եղել Մայր Հայաստանի կերպարից։
«Նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը Երեւանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` Մայր Հայաստանը: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը: Այս կերպարով Բրյունետը եւս մեկ անգամ ընդգծում է հայ կնոջ յուրօրինակությունն ու ոգին»:
Դիզայներ Նարեկ Ջհանգիրյանն, անդրադառնալով իր ստեղծած հագուստին, գրել է,-«Ինձ ոգեշնչել է Երեւանի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ Մայր Հայաստանի արձանը։ Կնոջ այս հզոր մետաղական քանդակը տեսանելի է քաղաքի կենտրոնից, եւ խորհրդանշում է հայ կնոջ ուժը, հզորությունն ու գեղեցկությունը։ Իմ հեղինակած զգեստն այդ կարեւոր արձանի ժամանակակից արտացոլումն է, որը ստեղծվել է, որպես հարգանքի դրսեւորում հայ կնոջ անկոտրուն ոգուն»։
Հավելենք, որ Ջհանգիրյանը նաեւ հեղինակել է Բրյունետի Future Lover տեսահոլովակի կերպարը, ինչպես նաեւ՝ այն զգեստը, որով երգչուհին ելույթ է ունենալու եվրատեսիլյան բեմում։
«Եվրատեսիլ 2023»-ը մեկնարկելու է մայիսի 9-ին, Բրյունետը ելույթ է ունենալու մայիսի 11-ին՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին։ Իսկ եզրափակիչը մայիսի 13-ին է։ Մրցույթն այս տարի հյուրընկալվել է Լիվերպուլում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային