Համաշխարհային գրականության եւ փիլիսոփայության պատմության մեջ կնոջ ամենաուժեղ կերպարները Կույս Մարիամն ու Մարիամ Մագդաղենացին են: Համոզված եմ, որ երկու Մարիամներն էլ Կին հասկացության մարմնավորում են: Եթե տղամարդը ցանկանում է հասկանալ կնոջը, բացահայտել նրա բնույթը, զգալ նրա հոգին, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի այս կերպարներին, քանի որ չկա առավել Կին, քան Կույս Մարիամն ու Մարիամ Մագդաղենացին՝ անմեղ կույս մայր եւ ապաշխարհող մեղավոր. կույս եւ պոռնիկ:
Հնազանդ եւ հուզված, միաժամանակ՝ հպարտ եւ արժանապատիվ: Արդյո՞ք այսպիսի կնոջ մասին չի երազում յուրաքանչյուր տղամարդ, անմեղության եւ մեղքի մարմնացում, խենթացնող կոկտեյլ՝ համեմված հնազանդությամբ: Ինքնանվիրում՝ առանց պահանջների, մաքուր, անշահախնդիր սեր՝ զուրկ մտքից, ում կարելի է շոշափել, զգալ բույրը, լեզվի ծայրով զգալ համը: Դրա հետ մեկտեղ՝ չզրկված միս ու արյունից:
Երկու Մարիամների պատմությունը, ըստ էության, բացահայտում է երկրի վրա կնոջ նշանակությունը: Վերջինն ամբողջովին պարզ է. տղամարդուն ծառայելը: Ամեն դեպքում, այդպես է թվում առաջին հայացքից: Անձամբ ես համոզված եմ, որ այդ պատմությունն ավելի խորքային եւ դրամատիկ է: Եթե անկեղծ լինեմ, ամեն ինչ շարքային ֆալոսի շուրջ է պտտվում: Եթե հեռանանք կրոնական բաղադրիչից, այն Արքան է ու Աստվածը: Նրան են ծառայում երկու Մարիամները, յուրաքանչյուրը՝ յուրովի: Պետք չէ նաեւ մոռանալ, որ Նոր Կտակարանը բացառապես տղամարդիկ են գրել: Այն իրադարձությունների տղամարդկային մեկնաբանությունն է, տղամարդու տեսակետն ու հայացքը, որը, կրոնական պաշտամունքի հետ միասին, որոշակի քաղաքական նպատակներ է հետապնդում: Երկու Մարիամների դեպքում էլ խնդիրը հենց կնոջ հնազանդության մեջ է: Հարցն այն է, որ կինը չի կարող հավասար լինել Տղամարդ-Աստծուն, կարող է միայն լսել եւ հնազանդվել, լինի այդ մայրը, թե՝ սիրելի կինը:
Ինչպես մայր Կույս Մարիամը, այնպես էլ Մարիամ Մագդաղենացին սիրային ողբերգություն են ապրում: Կույս Մարիամի կերպարը շատ մոտ է հայ տղամարդուն: Մեզ համար մայրը սուրբ կին է: Մենք նրա առջեւ խոնարհվում ենք, բայց իրականում նա մեզ ծառայում է: Այստեղից է անարատ հղիության միտքը: Մայրը կին է, բայց նա սուրբ է: Արդյո՞ք կարող է սուրբը «պղծված» լինել այնպիսի երեւույթով, ինչպիսին սերմնաժայթքումն է: Ու թեեւ այդ հակասում է բնության օրենքներին, անաղարտ հղիության միտքը, չնայած այլասերվածությանը, գրավիչ է մաքրության հակասական գաղափարով: Ես հակվում եմ այն մտքին, որ Մարիամին մարմնական սիրո բերկրանքից զրկած հեղինակներն Էդիպոսի բարդույթով են տառապել: Ու թեեւ հետագայում նա էլի երեխաներ է ունենում, այս անգամ՝ ավանդական հղիության արդյունքում, այս երեւույթին առանձնապես ուշադրություն չի դարձվում, հանուն հիմնական գաղափարի եւ գլխավոր դերակատարի այն բացահայտված չէ (քչերն են, ովքեր կարող են հիշել Մարիամի մյուս երեխաների անունները): Այդ պատճառով Մարիամն այդպես էլ անմեղ է մնում, գոնե ենթագիտակցության մակարդակով:
Ինչ վերաբերում է Մարիամ Մագդաղենացուն, ով ոչ այլ ոք է, քան Քրիստոսի սիրելին, ապա այն կատարյալ կնոջ կերպարն է: Ինչո՞ւ արդար: Դատեք ինքներդ. անբարոյականը, դառնալով արդար, հավատարիմ հետեւում է տղամարդուն՝ արդեն միակին: Ամեն ինչ սկսվում է Մագդաղենացու փրկությամբ: Դասական քայլ է: Ժամանակակից լեզվով ասած՝ Հիսուսը ճերմակ ձիով ասպետ է, ով գեղեցկուհուն փրկում է ակնհայտ կործանումից: Աղջիկը երախտապարտ է նրան իր փրկության համար, իսկ գլխավորը, որ տղամարդը նրան չի քննադատում, իրեն արժանի է համարում՝ հաշվի չառնելով նրա կասկածելի կենսակերպը: Այսինքն՝ ընդունում է այնպես, ինչպես որ կա: Եվ նա նվիրվում է տղամարդուն հոգով ու մարմնով: Նա դառնում է իր կյանքի միակ տղամարդը, միակն ու անկրկնելին: Աղջիկը պաշտում է նրան, աստվածացնում: Նա աղջկա համար Աստված է, որին պետք է հնազանդվել ու ծառայել: Չի կարելի մոռանալ նաեւ Մագդաղենացու մեղքի զգացումի մասին, որը գլխավոր զգացմունքներից մեկի դերն է խաղում:
Այս երկու կերպարներում տղամարդիկ մարմնավորել են իրենց երազանքները, սեռական երեւակայությունները, ցանկությունները, Կատարյալ Կնոջ իրենց տեսլականը: Նրանք Լիլիթից վրեժ են լուծել այդ բանի համար, որ նա նախընտրել է սատանային, իսկ Եվայից՝ այն բանի համար, որ իրենց զրկել է դրախտային այգուց…
Ալեքս Ալիխանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն