«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կույս Մարիամ ու Մարիամ Մագդաղենացի. անթերի կին եւ տղամարդկանց վրեժ

23:02, 16 դեկտեմբերի

Համաշխարհային գրականության եւ փիլիսոփայության պատմության մեջ կնոջ ամենաուժեղ կերպարները Կույս Մարիամն ու Մարիամ Մագդաղենացին են: Համոզված եմ, որ երկու Մարիամներն էլ Կին հասկացության մարմնավորում են: Եթե տղամարդը ցանկանում է հասկանալ կնոջը, բացահայտել նրա բնույթը, զգալ նրա հոգին, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի այս կերպարներին, քանի որ չկա առավել Կին, քան Կույս Մարիամն ու Մարիամ Մագդաղենացին՝ անմեղ կույս մայր եւ ապաշխարհող մեղավոր. կույս եւ պոռնիկ:  

Հնազանդ եւ հուզված, միաժամանակ՝ հպարտ եւ արժանապատիվ: Արդյո՞ք այսպիսի կնոջ մասին չի երազում յուրաքանչյուր տղամարդ, անմեղության եւ մեղքի մարմնացում, խենթացնող կոկտեյլ՝ համեմված հնազանդությամբ: Ինքնանվիրում՝ առանց պահանջների, մաքուր, անշահախնդիր սեր՝ զուրկ մտքից, ում կարելի է շոշափել, զգալ բույրը, լեզվի ծայրով զգալ համը: Դրա հետ մեկտեղ՝ չզրկված միս ու արյունից:

Երկու Մարիամների պատմությունը, ըստ էության, բացահայտում է երկրի վրա կնոջ նշանակությունը: Վերջինն ամբողջովին պարզ է. տղամարդուն ծառայելը: Ամեն դեպքում, այդպես է թվում առաջին հայացքից: Անձամբ ես համոզված եմ, որ այդ պատմությունն ավելի խորքային եւ դրամատիկ է: Եթե անկեղծ լինեմ, ամեն ինչ շարքային ֆալոսի շուրջ է պտտվում: Եթե հեռանանք կրոնական բաղադրիչից, այն Արքան է ու Աստվածը: Նրան են ծառայում երկու Մարիամները, յուրաքանչյուրը՝ յուրովի: Պետք չէ նաեւ մոռանալ, որ Նոր Կտակարանը բացառապես տղամարդիկ են գրել: Այն իրադարձությունների տղամարդկային մեկնաբանությունն է, տղամարդու տեսակետն ու հայացքը, որը, կրոնական պաշտամունքի հետ միասին, որոշակի քաղաքական նպատակներ է հետապնդում: Երկու Մարիամների դեպքում էլ խնդիրը հենց կնոջ հնազանդության մեջ է: Հարցն այն է, որ կինը չի կարող հավասար լինել Տղամարդ-Աստծուն, կարող է միայն լսել եւ հնազանդվել, լինի այդ մայրը, թե՝ սիրելի կինը:

Ինչպես մայր Կույս Մարիամը, այնպես էլ Մարիամ Մագդաղենացին սիրային ողբերգություն են ապրում: Կույս Մարիամի կերպարը շատ մոտ է հայ տղամարդուն: Մեզ համար մայրը սուրբ կին է: Մենք նրա առջեւ խոնարհվում ենք, բայց իրականում նա մեզ ծառայում է: Այստեղից է անարատ հղիության միտքը: Մայրը կին է, բայց նա սուրբ է: Արդյո՞ք կարող է սուրբը «պղծված» լինել այնպիսի երեւույթով, ինչպիսին սերմնաժայթքումն է: Ու թեեւ այդ հակասում է բնության օրենքներին, անաղարտ հղիության միտքը, չնայած  այլասերվածությանը, գրավիչ է մաքրության հակասական գաղափարով: Ես հակվում եմ այն մտքին, որ Մարիամին մարմնական սիրո բերկրանքից զրկած հեղինակներն Էդիպոսի բարդույթով են տառապել: Ու թեեւ հետագայում նա էլի երեխաներ է ունենում, այս անգամ՝ ավանդական հղիության արդյունքում, այս երեւույթին առանձնապես ուշադրություն չի դարձվում, հանուն հիմնական գաղափարի եւ գլխավոր դերակատարի այն բացահայտված չէ (քչերն են, ովքեր կարող են հիշել Մարիամի մյուս երեխաների անունները): Այդ պատճառով Մարիամն այդպես էլ անմեղ է մնում, գոնե ենթագիտակցության մակարդակով:

Ինչ վերաբերում է Մարիամ Մագդաղենացուն, ով ոչ այլ ոք է, քան Քրիստոսի սիրելին, ապա այն կատարյալ կնոջ կերպարն է: Ինչո՞ւ արդար: Դատեք ինքներդ. անբարոյականը, դառնալով արդար, հավատարիմ հետեւում է տղամարդուն՝ արդեն միակին: Ամեն ինչ սկսվում է Մագդաղենացու փրկությամբ: Դասական քայլ է: Ժամանակակից լեզվով ասած՝ Հիսուսը ճերմակ ձիով ասպետ է, ով գեղեցկուհուն փրկում է ակնհայտ կործանումից: Աղջիկը երախտապարտ է նրան իր փրկության համար, իսկ գլխավորը, որ տղամարդը նրան չի քննադատում, իրեն արժանի է համարում՝ հաշվի չառնելով նրա կասկածելի կենսակերպը: Այսինքն՝ ընդունում է այնպես, ինչպես որ կա: Եվ նա նվիրվում է տղամարդուն հոգով ու մարմնով: Նա դառնում է իր կյանքի միակ տղամարդը, միակն ու անկրկնելին: Աղջիկը պաշտում է նրան, աստվածացնում: Նա աղջկա համար Աստված է, որին պետք է հնազանդվել ու ծառայել: Չի կարելի մոռանալ նաեւ Մագդաղենացու մեղքի զգացումի մասին, որը գլխավոր զգացմունքներից մեկի դերն է խաղում:

Այս երկու կերպարներում տղամարդիկ մարմնավորել են իրենց երազանքները, սեռական երեւակայությունները, ցանկությունները, Կատարյալ Կնոջ իրենց տեսլականը: Նրանք Լիլիթից վրեժ են լուծել այդ բանի համար, որ նա նախընտրել է սատանային, իսկ Եվայից՝ այն բանի համար, որ իրենց զրկել է դրախտային այգուց…

Ալեքս Ալիխանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել