Ձեր ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու համար NEWS.am STYLE-ն առանձնացրել է մի քանի իրադարձություն, որոնք կարող եք հաճախել այս շաբաթ։
Մայիսի 15. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Դիանա Արբենինայի եւ «Ночные Снайперы» խմբի համերգը։ Նրանք հայ հանդիսատեսին կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը։ Համերգը կսկսվի 19:30-ին, տոմսերի արժեքը՝ 10.000-ից 32.000 դրամ։
Մայիսի 16. Սերբ ակորդեոնահար Մարկո Շեւարլիչը ելույթով հանդես կգա Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Համերգի սկիզբը՝ 19:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 3000-ից 5000 դրամ։
Մայիսի 17. Լուրջ կատակերգություն՝ երկու գործողությամբ։ Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կկայանա «Վերջին կանգառ» ներկայացումը։ Բեմադրությունը՝ Թամար Հովհաննիսյանի։ Ներկայացման սկիզբը 19:00-ին է, տոմսերի արժեքը՝ 1000, 2000, 3000 դրամ։
Մայիսի 18. Հոգեւոր երգեր, աննման լիրիկա եւ վոկալ․ Project LA խումբը հանդես կգա Mezzo ակումբում։ Համերգի մեկնարկը՝ 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000-ից 25 000 դրամ։
Մայիսի 19. Պիեռ Կոռնեյլի «Սիդ» ներկայացումը եւս մեկ անգամ կբեմադրվի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Այս պատմությունը հիմնված է իսպանական առասպելի վրա եւ վաղուց դարձել է դասական ստեղծագործություն՝ ներկայացնելով համաշխարհային բեմերում։ Ներկայացման սկիզբը 19:00-ին է, տոմսերի արժեքը՝ 1000-ից 3000 դրամ։
Մայիսի 20. Ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Հոլիվուդ» համերգային ծրագիրը՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի մատուցմամբ։ Համերգին կհնչեն հոլիվուդյան հայտնի ու սիրված կինոֆիլմերի մեղեդիների սիմֆոնիկ կատարումները։ Տոմսերն արժեն 5000-ից 15 000 դրամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)