Երեւանում ամեն օր կարելի է հետաքրքիր զբաղմունք գտնել։ Եթե ալարում եք դա անել, NEWS.a STYLE-ը փնտրել է ձեր փոխարեն ու առանձնացրել հետեւյալ իրադարձությունները։
Մայիսի 22. Այսօր մեծանուն շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձն է, ինչի կապակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ էստրադային երգիչների մասնակցությամբ։ Մեկնարկը 19:00-ին է, տոմսերի արժեքը՝ 5000-ից 20 000 դրամ։
Մայիսի 23. Պատանի հանդիսատեսի թատրոնում կցուցադրվի «Մեր թաղը» ներկայացումը։ Բեմականացման հեղինակ՝ ՀՀ ժող. արտիստ Արմեն Սանթրոսյան, Բեմադրությունը՝ Արթուր Սարիբեկյանի։ Ներկայացման սկիզբը՝ 15:00-ին, տոմսերի արժեքը՝ 1000-ից 2000 դրամ։
Մայիսի 24. Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում սպասվում է պրեմիերա՝ «В ожидании его»։ Ներկայացման հեղինակը Միխայիլ Հեյֆեցն է, ռեժիսորը՝ Ելենա Վարդանյանը։ Բեմում 4 կանայք են, որոնք համացանցով ծանոթացել են տղամարդու հետ։ Արդնոք նրանք կգտնե՞ն իրենց երջանությունը, թե՞ հերթական անգամ հիասթափություն կապրեն։ Հենց սա էլ կպարզեք մայիսի 24-ին՝ 19:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ։
Մայիսի 25. Շարունակելով թատերական թեման՝ անդրադառնանք աստղային կազմով եւս մեկ ներկայացման։ Եթե բաց եք թողել «Զոնա»-ի պրեմիերան, այդ բացը կարող եք լրացնել այս հինգշաբթի՝ 19:30-ին, Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։ Դերերում՝Ժաննա Բուտուլյան, Սաթենիկ Հազարյան, Արթուր Հարությունյան, Էրվին Ամիրյան, Սերգեյ Գրիգորյան եւ այլք։ Տոմսերի արժեքը՝ 3000-ից 8000 դրամ։
Մայիսի 25. ONE & ONLY թատրոնը ներկայացնում է DVINZZ երաժշտական նախագիծը՝ APRICOT JAM համերգային ծրագիրը ջազ նվագախմբի կատարմամբ: Հայտնի հիթեր եւ օրիգինալ պարային համարներ, Նոր Օռլեանի ջազային մթնոլորտ՝ համակցված հայկական ժողովրդական գործիքների համով։Մայիսի 25-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերին: Հյուրերի հավաքը՝ 19:00-19:40, սկիզբը՝ 20:00-ին, հասցե՝ SEVEN VISIONS HOTELS, The DVIN:
Մայիսի 26. Մասնակցեք համերգի ու կատարեք բարեգործություն։ Platform-ում ելույթ կունենան «Նեմրա»-ն, «Լավ էլի»-ն, Գարիկն ու Սոնան։ Մասնակցելով համերգին՝ կօգնեք արտադրել 35 MetaGait վերականգնողական սարքեր, որոնք կտրամադրվեն պատերազմի հետեւանքով զինհաշմանդամություն ստացած մեր զինվորներին եւ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին։ Տոմսերի արժեքը` 7000 դրամ (կանգնած),15 000 դրամ (նստած, նվազագույնը՝ 4 տոմս)։
Մայիսի 27. Առաջին անգամ Հայաստանում համերգով հանդես կգա հիփ-հոփ ժանրի ռուս կատարող Էլջեյը։ Նա կմասնակցի «Գարդեն պարկ Ռեդիսսոն բլյու»-ի բացմանը։ Համերգը տեղի կունենա Radisson Blu Hotel-ում՝ ժամը 19:30-ին։ Տոմսերի արժեքը՝ 12 000 դրամ (եթե ձեռք բերեք մինչեւ համերգը), համերգի օրը՝ 14 000 դրամ, VIP՝ 25 000 դրամ (նստած (աթոռ)), ներառում է ավտոկայանատեղի։
Մայիսի 28. Իսպանական եւ ջազ կիթառի երեկո՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։ Արմեն Պետրոսյանը եւ «Armenian Fusion Band» խումբը կկատարեն ժամանակակից իսպանական եւ ջազային ոճի երաժշտություն։ Ծրագրում ընդգրկված են Պակո դե Լուսիայի, Չիկ Կորեայի եւ սեփական հեղինակային ստեղծագործությունները։ Սկիզբը՝ 19։00-ին: Տոմսերի արժեքը՝ 2000-ից 7000դրամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)