Ջազ, ռոք, կատակերգություն, մի քիչ էլ՝ շոու-բիզնես․ NEWS.am STYLE-ը հատուկ ձեզ համար առանձնացրել է այս շաբաթվա հետաքրքիր իրադարձություններից մի քանիսը․
Հունիսի 5. Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Ջազը տանիքում» խորագրով համերգային ծրագիր՝ ջազ երաժիշտների մասնակցությամբ։ Համերգի սկիզբը 21:30-ին է, տոմսերի արժեքը՝ 20 000 դրամ։
Հունիսի 6․ Ողբերգական կատակերգություն՝ մեկ գործողությամբ։ Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա ռեժիսոր Յարոսլավ Ժեւներովի «Дама с собачкой» ներկայացումը՝ ըստ Ա․ Պ․ Չեխովի։ Ներկայացման սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ։
Հունիսի 7․ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կլինի «Հսրսնացուն հյուսիսից» ներկայացումը, որը նվիրված է Ժորա Հարությունյանի, Վարդան Աճեմյանի եւ Առնո Բաբաջանյանի հիշատակին։ Կատակերգությունը բաղկացած է երկու մասին։ Սկիզբը 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000 եւ 3000 դրամ։
Հունիսի 8․ ONE & ONLY թատրոնը ներկայացնում է DVINZZ երաժշտական նախագիծը․ համերգային ծրագիր APRICOT JAM՝ ջազ նվագախմբի կատարմամբ։ Հանրահայտ հիթեր, օրիգինալ պարային համարներ, Նոր Օռլեանյան ջազային մթնոլորտ՝ միաձուլված ժողովրդական գործիքների կոլորիտին: Սկիզբը՝ 21:00-ին, մուտքավճարը՝ 5000 դրամ։ Սեղանը ամրագրվում է նվազագույնը 2 անձի համար:
Հունիսի 9․ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 19:30-ին տեղի կունենա «Սիմֆոնիկ ռոք» համերգը։ Համերգին կհնչեն հայտնի ու սիրված ռոք երգերի մեղեդիները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Տոմսերի արժեքը՝ 5000-ից 20 000 դրամ։
Հունիսի 10․ Հասմիկ Կարապետյանի ռոմանտիկ երգացանկին եւ ինքնատիպ մելիզմներին կարոտած հանդիսատեսին խորհուրդ ենք տալիս շաբաթ երեկոն անցկացնել Հին Անի մյուզիք հոլում, որտեղ երգչուհին հանդես կգա համերգային ծրագրով։ Սկիզբը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 6000, 7000 եւ 8000 դրամ։
Հունիսի 11․ «Չաո»․ սիրային կատակերգություն՝ երկու գործողությամբ։ Բեմադրությունը՝ ՀՀ Վաստակավոր արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր՝ Հրաչյա Հարությունյանի, դերերում՝ Հրաչյա Հարությունյան, Արմեն Բարսեղյան, Լուիզա Ղամբարյան, Լիզա Բարսեղյան, Ներսես Ավետիսյան, Մարիամ Ադամյան, Դիանա Մալենկո։ Ներկայացումը տեղի կունենա Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, ժամը՝ 19:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 2000-ից 5000 դրամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը