Ոմանք շարունակում են աշխատել, մյուսներն արդեն վայելում են իրենց հանգիստը, որպեսզի նոր ուժերով ու թարմ մտքերով վերադառնան սիրելի գործին։
NEWS.am STYLE-ն ամփոփում է նախորդ շաբաթվա հայկական Instagram-ը։
Դերասան, պրոդյուսեր Արման Նշանյանը կնոջ հետ վայելում է Ինդոնեզիայի չքնաղ բնությունը։ Արմանն Instagram-ում կիսվել է Բալիում անցկացրած ժամանցի գեղեցիկ պահերով։ Դերասանն ու կինը գեղատեսիլ հանգիստ են անցկացրել կղզում, վայելել արեւամուտը, շփվել բնության ու կենդանիների հետ։
Ոմանք այս օրերին դիտում են «Ջրահարսը» ֆիլմը, ոմանք՝ հիանում հայկական ջրահարսի՝ Նազենի Հովհաննիսյանի գեղեցկությամբ։ Դերասանուհի-հաղորդավարուհին «լիալուսին է նվիրում» Շարմ Էլ-Շեյխից։ Նազենին կեցվածք է ընդունել լողազգեստով՝ ցուցադրելով սլացիկ կազմվածքը։ Նա գրել է, որ այս շրջանում ուղեղը մաքրում է ավելորդություններից․ «Կարդում եմ , գրում, մտածում, որ նոր ուժով նոր գաղափարներս իրագործեմ»,-հավելել է դերասանուհին։
Սիրուշոն եւս արտերկրում է՝ բայց ոչ հանգստյան նպատակով։ Երգչուհու «Պռեգոմեշ» բրենդը Լաս Վեգասում մասնակցել է զարդարվեստի ոլորտի ամենախոշոր ցուցադրություններից մեկին: «Սա մեզ համար կարեւոր քայլ է, որի համար երկար ենք աշխատել, եւ հպարտությամբ ենք ներկայացնելու մեր զարդերն աշխարհին»,-ինստագրամյան էջում գրել է Սիրուշոն։
Посмотреть эту публикацию в Instagram
Երգչուհին նաեւ վերհիշել է, որ տարիներ առաջ հենց այս օրերին Շուշիում էր․ «Ելույթից առաջ բարձրացել էինք Ջդրդուզ, լուռ նստել էինք ու փորձում էինք գնահատել այն, ինչ ունենք... Այսօր չունենք էլ Շուշին... բայց կանք մենք ու մեր գործով փորձում ենք աշխարհին փոխանցել այն, ինչ տեսել ենք ու պահել մեր սրտում` բնությունը, սերը... Այս պահին աշխարհի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկում ներկայացնում ենք մերը, հայկականը: Չենք կոտրվում, հակառակը, ավելի նպատակասլաց ենք ու ուժեղ»,-հավելել է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
«Hotel Grand» նախագիծն ավարտեց նաեւ երկրորդ եթերաշրջանը։ Այս առթիվ նախագծի գործադիր պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը ռեժիսոր Գոշ Հակոբյանի հետ համատեղ տեսանյութ է հրապարակել եւ կիսվել իր էմոցիաներով․ «Մենք դա արեցինք…Շնորհակալություն բոլորին՝ Hotel Grand-ը սիրելու, դիտելու, քննադատելու, քննարկելու եւ բոլոր-բոլոր էմոցիաների համար: Hotel Grand-ն ավարտվեց: Հ.Գ. իսկապե՞ս 3-րդ եթերաշրջան եք ուզում»,-գրել է դերասանուհին։
Посмотреть эту публикацию в Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար