«Hotel du Cap-Eden-Roc»․ հավանաբար շատերը լսել են Ֆրանսիայի հարավում գտնվող այս հայտնի հյուրանոցի մասին: Այստեղ անցկացվում է ամենամյա amfAR գալան, Սոֆյա Ռիչին վերջերս երդում է փոխանակել Էլիոթ Գրեյնջի հետ, իսկ Քարդաշյան-Ջեններ կլանը հաճախ է սիրում հանգստանալ այստեղ։
Շատ աղջիկներ (եւ ոչ միայն) երազում են հանգստյան օրերն այս հյուրանոցի սենյակներից մեկում անցկացնելու մասին: Le Soleil նախկին վիլլան կառուցված է «ֆրանսիական շլեյֆով»։ Այստեղ՝ ձյունաճերմակ պատշգամբներից բացվում է անմոռանալի տեսարան դեպի զմրուխտե լանդշաֆտը, կապույտ ափն ու ձյունաճերմակ ավազը։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել։
NEWS.am Style-ը հինգ հետաքրքիր փաստ է հավաքել այս բաղձալի հյուրանոցի մասին։
1․Այնտեղ հասնելը հեշտ չէ
Եթե պլանավորում եք գնալ, ապա ձեզ անպայման պետք է անձնական տրանսպորտ՝ մոտոցիկլետ, մեքենա։ Հակառակ դեպքում մոտակա երկաթուղային կայարանից ստիպված կլինեք քայլել մոտ 45 րոպե: Չնայած տեսարանը ցնցող է, քայլելը կարող է մի փոքր հոգնեցուցիչ լինել:
2․Ձեզ չի հաջողվի համար ամրագրել Booking.com կայքում
Ճիշտ է, սովորական կայքերում չեք կարողանա շքեղ վիլլա գտնել ամրագրման համար: Դուք կարող եք սենյակ պատվիրել Oetker Collection կայքում (կառավարող ընկերություն - խմբ.)
3․Հյուրանոցն ի սկզբանե եղել է գրողների եւ արվեստագետների ապաստան։
Hotel du Cap (նախկին անվանումը) առաջին անգամ իր դռները բացել է 1870 թվականին: Քաղաքի եռուզեռից այնտեղ հանգստացել են 20-րդ դարի բազմաթիվ ստեղծագործողներ։ Օրինակ՝ Մարկ Շագալը սիրում էր նկարել լողավազանի մոտ։ Էռնեստ Հեմինգուեյը եւ Էզրա Փաունդն ալկոհոլ են ճաշակել հյուրանոցի բարերում: Իսկ 1995 թվականին Պիկասոյին խնդրել են նկարել մենյու էլիտար հաստատության համար:
4․Հյուրանոցը հիշատակվում է Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի «Քնքուշը գիշերը» վեպում։
Ահա թե ինչպես է ամերիկացի գրողը նկարագրում Hotel du Cap-Eden-Roc-ը․ «Ֆրանսիական Ռիվիերայի հիանալի վայրում, Մարսելի եւ Իտալիայի սահմանների միջեւ ընկած հատվածում, կանգնած է հպարտ, վարդագույն հյուրանոցի շենքը: Արմավենիները պաշտպանում են դրա ճակատը շոգից, որի դիմաց արեւի տակ շլացուցիչ կերպով փայլում է լողափի կարճ շերտը: Հետագայում այս հյուրանոցը դարձավ նորաձեւ ամառային հանգստավայր ընտրյալ հանրության համար:
5․Հյուրանոցի տարածքում ներկայացվել է Chanel 2012-ի հանգստավայրային հավաքածուն։
Միջոցառման անցկացման վայրը, ինչպես նշել է հենց դիզայները, թերեւս աշխարհի ամենաթանկ հյուրանոցն է։ Մեկ տարվա ընթացքում Լագերֆելդն ամրագրել է Hotel du Cap-Eden-Roc-ի ողջ հաստատությունը: Կառլը շատ էր ցանկանում շարունակել հավաքածուների ճանապարհորդությունը Ֆրանսիայի հարավում (նախկինում նա ցուցադրություն էր կազմակերպել Սեն-Տրոպեում): Ցուցադրությունն ամեն իմաստով վերեւում էր՝ պոդիումով քայլում էին թոփ մոդելներ, իսկ կերպարները լրացնում էին զարդերը՝ մարգարիտներ, ադամանդներ։ «Չափից շատը կարող է բավարար չլինել», - շոուի վերջում մտորել է Լագերֆելդը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը