Հայտնի շեփորահար եւ կոմպոզիտոր Մարկուս Շտոկհաուզենը համերգներով հանդես կգա Հայաստանում։ Գերմանացի կոմպոզիտորը ելույթներ կունենա Դիլիջանում եւ Երեւանում, կմասնակցի նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մարզային համերգաշարին։
«Առաջին անգամ եմ Հայաստանում։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Եղել եմ Մոսկվայում, Թիֆլիսում, տարածաշրջանում մի շարք այլ քաղաքներում, բայց այստեղ չէի եղել։ Ուրախ եմ այցիս ու այստեղի երաժիշտների հետ համագործակցությանս համար»,-այսօր՝ հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց երաժիշտը։ Շտոկհաուզենը հավելեց, որ համերգին հնչելու են ինչպես հեղինակային, այնպես էլ իմպրովիզացիոն գործեր։
Մարկուս Շտոկհաուզենը անվանի կոմպոզիտոր Կառլհանց Շտոկահուզենի որդին է։ Նա պատմում է, որ ժամանակին կատարել է հենց հոր ստեղծագործությունները, մինչեւ 2001-ին որոշել է կենտրոնանալ սեփական գործերի վրա։
«Հայաստանյան համերգների ծրագրում կհնչեն նաեւ ինտուիտիվ ատեղծագործություններ։ Այդ ոճը հայրս է առաջ բերել 1968 թ-ին, եւ արդեն 40 տարուց ավել է՝ ես առաջնորդվում եմ այդ ուղղությամբ»։
NEWS.am STYLE-ի հարցին, թե ինչպես է անցկացնում իր ժամանակը Հայաստանում, կոմպոզիտորը պատասխանեց․
«Առավոտյան եմ ժամանել Երեւան։ Առաջին բանը, որ արեցի, ուսումնասիրեցի այն տարածքը, մարդկանց, որտեղ գտնվում էի։ Տեսել եմ, թե ինչ եք բերել Արեւմուտքից, զգացել նաեւ եվրոպական ազդեցություն։ Հույս ունեմ՝ ավելին բացահայտելու ու զգալու։ Բոլորը խոսում են այն սարի մասին, որը հիմա Հայաստանի տարածքում չէ, բայց Հայաստանինն է (նկատի ունի Արարատը)։ Գիտեմ, որ Արմենիա բառի «Ար»-ը նշանակում է լույս, կրակ։ Միշտ լույս եղեք»։
Գերմանացի կոմպոզիտորը հունիսի 8-ին, ժամը՝ 19:00-ին, հանդես կգա Դիլիջանում, հունիսի 9-ին՝ նույն ժամին, ելույթ կունենա Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։ Հունիսի 10-ին հանդես կգա նաեւ վարպետության դասով։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում