Հայերը շատ ամուր կապ ունեն իրենց արմատների հետ։ Հաճախ մենք հայրենակիցներ ենք փնտրում տնից հեռու, կամ այնպիսի վայրեր, որոնք լավագույն իմաստով տուն են հիշեցնում: Որոշ դեպքերում ստիպված ենք լինում ինքներս ստեղծել նման կենտրոններ։ Հենց այդպես էլ արեցին հայ վերաբնակիչները Մարսելի Բոմոն շրջանում։
Այստեղ, գրեթե, յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա երեւում է «հայկական» հետքը՝ հաճախակի խոսակցություններ մեր մայրենի լեզվով, հայերեն արտահայտություններով ցուցանակներ ու տարբեր խորհրդանիշներ։ Ամենատարածվածը Արցախին սատարող պիտակներն են։ Դրանք փակցված են գրեթե ողջ տարածքում։
Մի ամբողջ փողոց կա՝ «1915 թվականի ապրիլի 24» անունով։ Անունը նույնիսկ Google Maps-ում է:
Հեշտությամբ կարելի է գնումներ կատարել «Մասիս» խանութից, որը, ըստ տեղի բնակիչների, հատկապես հայտնի է։ Հայկական սովորական ապրանքներից բացի, կարելի է գտնել նաեւ հետխորհրդային շրջանի բազմաթիվ ապրանքներ։ Շոկոլադե «Ալյոնկա» տեսնելիս՝ ձեր դեմքին անխուսափելիորեն ժպիտ կհայտնվի։ Ստուգված է NEWS.am STYLE-ի թղթակցի կողմից։ Դա մանրուք է, բայց շատ հաճելի:
Մի բաժակ սուրճի համար ավելի լավ է գնալ Hats փուռը: Ճիշտ է, հայերենից մնացել է միայն անունը, մնացած ամեն ինչը լիովին ֆրանսիական պատկեր է ստացել։
«Սասուն» ռեստորանի մոտով անհնար է աննկատ անցնելը։ Իսկ եթե ընթրիքից հետո այրոց է առաջանում, կարող եք վազել դեղահաբերի համար մոտակայքում գտնվող «Թավիթյան» դեղատուն։ Մի քիչ այն կողմ «Մինասյանի» սգո սրահն է։ Կյանքն այսպիսին է։
Բոմոն թաղամասը Ֆրանսիայի հարավում գտնվող փոքրիկ Հայաստան է, որը շատ անվտանգ տարածք է։ Այստեղ, ի տարբերություն Մարսելի կենտրոնական մասի, խաղաղություն է տիրում։ Մաքուր փողոցներն ու հաճելի բույրը ստեղծում են մեկուսացված կղզու զգացողություն՝ բուռն կյանքից ընդամենը մի քանի կանգառ հեռու: Զբոսաշրջային ճանապարհորդության ժամանակ հյուրանոց կամ airbnb ընտրելիս խորհուրդ ենք տալիս մնալ քաղաքի այս հատվածում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը