Վերջերս Doja Cat-ը հայտնվել էր կապույտ շրթներկով, ինչպես եւ Ռիտա Օրան: Անցյալ տարվա CFDA մրցանակաբաշխության ժամանակ Ջիջի Հադիդը ընտրել էր մոխրագույն երանգը: Ամբողջ TikTok-ում դիմահարդարներն ու շատերը օգտագործում են այնպիսի երանգներ, որոնք ձեռնոց են նետում տիպիկ շրթներկին՝ դրանով իսկ միլիոնավոր դիտումներ ստանում։ Այս ամենն արվում է ոչ միայն ցնցելու համար, գրում է Harper's Bazzar-ը:
Շրթներկի տարօրինակ եւ ոչ սովորական երանգները, որոնք դուք ժամանակին կարող էիք թատերական համարել, երբեք ավելի բարձրաճաշակ տեսք չեն ունեցել: Որպես օրինակ՝ նշենք Euphoria-ի դիմահարդար Դոնի Դեյվիին, ով վերջերս թողարկել է կապույտ շրթներկ եւ աչքի մատիտ իր Half Magic դիմահարդարման գծի համար:
Посмотреть эту публикацию в Instagram
Նույնիսկ Dries Van Noten-ը միացել է կանացի տարօրինակ շուրթերի թրենդին՝ վերջերս թողարկելով երկու համարձակ երանգներ՝ Digital Violet (խորը մանուշակագույն կապույտի երանգով) եւ Lovely Lilac (սյուրռեալիստական գունատ մանուշակագույն): «Այս շրթներկները եզակի են եւ տարբերվում են միմյանցից, սակայն դրանք աներեւակայելի շքեղ եւ բարդ են թվում կիրառելիս»,-ասում է դիմահարդար Լյուսի Բրիջը, ով դրանք օգտագործել է արվեստի վառ, բայց էպիկական գործեր ստեղծելու համար:
Посмотреть эту публикацию в Instagram
Սոցիալական մեդիան կատալիզատոր է համարվում համարձակ եւ ոչ սովորական շուրթերի այս նոր դարաշրջանի համար: Դիմահարդար Աոիֆ Քալենը միլիոնավոր դիտումներ է հավաքել իր TikTok-շարքում, որտեղ նա փորձում է «տարօրինակ շուրթերի համադրություններ»: Նա սկսեց հրապարակել իր շուրթերի երանգային լուծումները 2022 թվականին՝ օգտագործելով ամեն ինչ՝ արծաթագույն ստվերաներկից մինչեւ դեղին հեղուկ ստվերաներկ՝ համակցված մոխրագույն մատիտի հետ: «Ես սիրում եմ ցանկացած տարօրինակ բան կամ այն, ինչ դեմ է գնում կանոններին՝ հատկապես դիմահարդարման մեջ», - ասում է նա:
Բայց շուրթերի անսովոր գույների արագ եւ տպավորիչ աճը հասկանալու համար կարեւոր է նաեւ հիշել նորաձեւության անհավանական ցիկլային բնույթը: Նորաձեւության պատմաբան Էյնավ Ռաբինովիչ-Ֆոքսը մատնանշում է շուրթերի ոչ ավանդական ծագումը. «Սեւ եւ կապույտ շրթներկի գյուտը ծագել է վաղ հոլիվուդյան եւ սեւ ու սպիտակ ֆիլմերում, քանի որ մուգ շրթներկը տեսախցիկի վրա ավելի լավ էր երեւում, քան կարմիրը… մուգ գույներն իսկապես մտան նորաձեւության մշակույթ 1980-ականների եւ 1990-ականների այնպիսի ենթամշակույթների շնորհիվ, ինչպիսիք են պանկը եւ գրանժը:
Գլխավոր լուսանկարը՝ Wireimage
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է