Լոնդոնում բնակվող նիգերիացի բլոգեր Շոդի Շաին, որը հայտնի է հայ եւ համաշխարհային աստղերի տեսահոլովակների մասին իր արձագանքներով, օրերս Երեւանում էր։ Շեդին ընդամենը 5 օրով էր Հայաստանում, որի ընթացքում հասցրեց նաեւ հյուրընկալվել NEWS.am STYLE-ի խմբագրություն ու պատասխանել մեր հարցերին։ Բլոգերն այնքան հետաքրքրված է Հայաստանով, որ վերջին շրջանում սկսել է սովորել հայերեն բառեր, մենք էլ փորձեցինք պարզել, թե որքանով է հասցրել յուրացնել հայերենը՝ փոքրիկ «փորձության» ենթարկելով նրան։
«Սկզբում թերահավատորեն էի մոտենում իմ սպասումներին»,-զրույցի սկզբում նշեց բլոգերը,-«Ես այստեղ չէի եղել նախկինում, չգիտեի՝ ինչ սպասել, այդպիսով կարճ ճանապարհորդություն վերցրի:
Երբ այստեղ եկա, ինձ դուր եկավ միջավայրը, հետո մարդիկ, որոնք շատ բարեհամբույր են: Տաքսու վարորդն այնքան բարի էր, խանութներում մարդիկ ինձ շատ լավ էին վերաբերվում, շատերը մոտենում ու բարեւում էին ինձ: Այն ընկերասիրությունը, որի մասին լսել էի, փաստորեն ճիշտ էր»։
Հայ արտիստների հետ ծանոթության սկիզբը տրվել էր Բրյունետի Future Lover տեսահոլովակից հետո։ Այնուհետեւ Շեդին իր համար բացահայտել է նաեւ Nemra խմբին, Իվետա Մուկուչյանին, Սիրուշոյին, Լիլիթ Հովհաննիսյանին եւ շատ ուրիշ հայ աստղերի։ Այստեղ գտնվելու ընթացքում հասցրել է ընկերանալ Nemra-ի վոկալիստ Վանի հետ, որը սիրով ցուցադրել է բլոգերին Երեւանը։ Հասցրել է հանդիպել նաեւ Բրյունետին։
«Իմ ամբողջ ճանապարհորդությունը սկսվեց Բրյուետից, հետո լսեցի Nemra-ին, նրանք տարածեցին այդ տեսանյութը, բարի մեկնաբանություններ գրեցին, ու այդպես մենք կապի դուրս եկանք Instagram-ով: Ես ասացի, որ գալու եմ: Վանն ասաց, որ երբ գամ, կարող եմ ներկա լինել իրենց համերգին: Սկզբում Nemra-ին հանդիպեցի, հետո շատ ուրիշ արտիսների եւս, օրինակ՝ Eleven Green խմբին: Կիթարիստն ինձ ասաց՝ Շեդի, գուշակիր՝ ով է այստեղ, Բրյունետը: Այդպես հանդիպեցինք, ու ես առաջին անգամ էի հանդիպում նաեւ Nemra-ին, Eleven Green-ին: Հրաշալի օր էր այդքան տաղանդավոր մարդկանց հետ»։
Նիգերիացի բլոգերը նշում է՝ Հայաստանում, հատկապես, հավանել է մարդկանց: «Ինձ շատերն էին հարցնում՝ Շեդի, ինչո՞ւ ես գնում Հայաստան: Եվ երբ ոմանց մոտ ասում ես Հայաստան, նրանք մտածում են՝ Ռումինիա կամ Ալբանիա: Երբ հարցնում են՝ որտեղ է Հայաստանը, ես ասում եմ՝ դուք բոլորդ գիտեք Քարդաշյաններին, չէ՞… Հետո հարցնում էին՝ ինչո՞ւ ես ուզում գնալ այնտեղ. հայտնի մարդկանց համա՞ր: Իմ պատասխանն էր՝ ոչ, ես իմ ալիքի մեկնաբանություններում այնքան շատ աջակցություն եմ ստանում հայերից: Այդ սերն այնքան իրական էր, որ ես մտածեցի՝ կգնամ հենց մարդկանց համար: Ինձ նաեւ դուր է գալիս պուլպուլակից հոսող ջուրը. այնքան սառն է, զավացնող… Ձեր ճարտարապետությունը շատ գեղեցիկ է, վարդագույն։ Շատ է դուրս եկել Կասկադը։ Ոտքով բարձրացել եմ եւ իջել, հրաշալի տեսարան է բացվում Արարատի․․․»։
Շեդի Շաիի հետ մեր ամբողջական հարցազրույցն ու հայերենի «challenge»-ը՝ տեսանյութում։
Սյունե Առաքելյան
Օպերատոր՝ Արսեն Սարգսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը