Երեկ՝ հունսի 22-ին, Snap-ի համար խորհրդանշական օրը, միջազգային հարթակներում ծագող հայկական աստղը՝ Ռոզա Լինը, թողարկել է իր դեբյուտային EP-ն: Սկավառկան ընդգրկում է երգչուհու հին եւ նոր երգերը՝ Snap-ը, Hallelujah-ն, Mountains-ը, Lay Your Hands Upon My Heart-ը եւ If I Were You-ն, որոնք վանաձորցի երգչուհին կատարել էր օրերս Տորոնտոյում՝ Էդ Շիրանի համերգի ժամանակ։
«Իմ սերը՝ բոլոր նրանց, ում հետ համագործակցել եմ»,-գրել է երգչուհին։
Посмотреть эту публикацию в Instagram
Ռոզան հրապարակման մեջ խոստովանել է,-«Snap-ի հաջողությունից հետո որոշ ժամանակ ես, ասես, կորցրել էի իմ՝ արտիստի տեսլականը՝ թե ինչ եմ ցանկանում, ինչպես եմ ցանկանում դա անել եւ այլն։ Բայց այս EP-ն ստեղծելու ընթացքում ես ոչ միայն աճել եմ, որպես երաժիշտ, այլեւ շատ բաներ սովորել իմ եւ իմ երաժշտության մասին։ Ես, վերջապես, կրկին ոգեշնչում եմ զգում»։
Երգչուհին հավելել է, որ ոչ իր ներքին լուսավորությունը, ոչ էլ սկավառակը հնարավոր չէին լինի առանց այս ընթացքում իր հետ աշխատող հեղինակների ու պրոդյուսերների, ովքեր հավատացել են իրեն․ «Հա, նաեւ չմոռանամ այն վարորդներին, որոնք ինձ ամբողջ Լոս Անջելեսով տանում էին դեպի ձայնագրման ստուդիա»,-կատակել է նա,-«Բայց կա մի մարդ, որին չեմ կարող անհատապես չանդրադառնալ, քանի որ նա ամբողջովին փոխել է իմ փորձը Լոս Անջելեսում, խոսքը Ռիք Նովելի մասին է։ Դուք այնպիսի լեգենդ եք։ Ես պատրաստ եմ մի ամբողջ տարի անցկացնել Ձեր ստուդիայում՝ աշխատելով առանց դադարի, եւ միեւնույն է չեմ հագենա դրանից։ Հավերժ շնորհակալ եմ Ձեզ հանդիպելու հնարավորության համար»,-եզրափակել է Ռոզան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց