Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Yerevan Fashion Week. մեկնարկը վաղն է

19:45, 30 հունիսի

Երեւանում հուլիսի 1-ին կմեկնարկի Yerevan Fashion Week-ը։ Անցկացման գլխավոր վայրը HayArt կենտրոնն է՝ Մաշտոցի պողոտա 7ա հասցեում։ Կազմակերպիչն է FDC՝ Նորաձեւության եւ դիզայնի պալատը։

Շաբաթվա օրակարգը հարուստ է։ «Մենք՝ կազմակերպիչների եւ մասնակիցների թիմը, պատրաստվում ենք ամբողջ օրը, առանց հանգստի»,- նշում է կազմակերպիչներից մեկը՝ դիզայներ Վահան Խաչատրյանը։

Առաջին երեք օրը՝ հուլիսի 1-3-ը, տեղի կունենա 22 ցուցադրություն, 2 ցուցահանդես, Fashion Scout Armenia մրցույթը եւ աֆթըրփարթի Jellyfish-ում։

Հուլիսի 4-6-ը կաշխատի Fashion Market-ը, որն անցկացվում է Кет Market-ի հետ համատեղ. ավելի քան 60 բրենդներ կներկայացնեն իրենց արտադրանքը։ Այդ նույն օրերին տեղի կունենան ֆեշըն-արդյունաբերության հայ եւ օտարերկրացի փորձագետների շնորհանդեսներ եւ պանելային սեսիաներ։ Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։

Ինչո՞վ է կարեւոր Նորաձեւության շաբաթը մեր դիզայներների եւ, եթե ավելի լայն նայենք, երկրի համար։

Ինչպես նշված է մամուլի հաղորդագրությունում, հիմնական նպատակը նորաձեւության հայկական արդյունաբերությունը ներկայացնելն է եւ այն արդի չափորոշիչներին ու տեխնոլոգիաներին համակցելը։

Բայց Նորաձեւության շաբաթի հսկայական հնարավորությունները հասկանում ես՝ տեսնելով այն բարդություններն ու մարտահրավերները, որոնց ամեն օր բախվում են նրանք, ովքեր աշխատում են «Նորաձեւություն» անունն ունեցող աշխարհում։

Նորաձեւությունը ամենածավալուն, հակասական եւ բարդ արդյունաբերություններից մեկն է, եւ շատ երկար է ճանապարհը դիզայների գաղափարից մինչեւ մեր զգեստապահարանը։ Նորաձեւությունը մշակութային ժառանգության եւ ավանդական արհեստների պահպանումն է։ Maître d'art-ը եւ անվանի դիզայներների համագործակցությունը տեղի վարպետների հետ՝ դրա վառ եւ հաջողված օրինակն է։

Նորաձեւության շաբաթների ակտուալությունը վերջերս քննարկումների առարկա է դարձել բրիտանական SHOWstudio պլատֆորմում։ Մասնակիցները եկել են այն եզրահանգման, որ ներկա ծայրահեղ լարված իրավիճակում, եւ երբ ամեն ինչ վայրկյան առ վայրկյան թանկանում է, դիզայներ լինելը կրկնակի բարդ է։ 2023թ. նորաձեւությունն արդեն 90-ականների մթնոլորտը չէ, երբ սկսեց Լի ՄակՔուինը, եւ նրա մայրը բուտերբրոդներ էր սարքում թիմի համար, իսկ մոդելները դեֆիլե էին անում «հանուն ընկերության»։ Նորաձեւության աշխարհն այսօր կատաղի արագություն ունեցող եւ նույնպիսի կատաղի մրցակցություն վարող կորպորացիաների աշխարհ է։ Վատ է սա, թե լավ, բայց այսօր ստիպված ես գործել ավելի արագ, ավելի վառ եւ ավելի բարձրաձայն։ Իսկ Նորաձեւության շաբաթները շանս են տալիս։

Այս համատեքստում  հատկապես ես գնահատում կազմակերպիչների ջանքերը. նրանք YFW-ին հրավիրել են բայերների, ոճաբանների, ինֆլյուենսերների եւ համաշխարհային մամուլին՝ Vogue Italy, Elle Italy, L’Officiel Italy, Wear UK,  Marie Claire Arabia, Lemile Germany, FAULT Magazine, Fucking Young!, BURO, Madame Figaro, Jamalouki Magzine, The Blueprint Russia։ Պատկերացրեք, եթե պայմանական դիզայները ցանկանար այս մակարդակով իր մասին միայնակ հայտարարել։ Դա գրեթե անհնար է, մանավանդ եթե դիզայները սկսնակ է։

Ինչ վերաբերում է վերջիններին, ապա Fashion Scout Armenia մրցույթը շանս է «մեծատառով»։ Vogue-ը բրիտանական Fashion Scout քոնսալթինգային պլատֆորմն անվանել է «Talent Goldmine»։ Արդեն 20 տարի նրանք տաղանդներ են փնտրում ամբողջ աշխարհում եւ նրանց շանս են տալիս։ Պլատֆորմի հիմնադիր եւ կրեատիվ տնօրեն Մարտին Ռոբերտսը (Martyn Roberts) Երեւան է ժամանել՝ մասնակցելու պանելային սեսիային եւ որպեսզի գլխավորի ժյուրին։ Մրցույթի պահանջների մեջ, ի թիվս այլոց, նշված է. «Հաղթական դեֆիլեն պետք է ունենա WOW էֆեկտ»։ Թե ով մեր դիզայներներից կապահովի նման էֆեկտ եւ կդառնա հաղթող՝ կիմանանք վաղը։ Մրցանակը եռամսյա ինտերնատուրան է Ֆլորենցիայի ատելիեում, վճարվող ուղեւորություն London Fashion Week, պլատֆորմի փորձագետների մենթորություն եւ հիշատակում Fashion Scout եւ FDC Armenia մեդիա-ալիքներում։

Նորաձեւության շաբաթ FDC թիմը նախատեսում է անցկացնել ամեն տարի։ Ինչպես նշել են կազմակերպիչները, հայկական նորաձեւության արդյունաբերության դժվարությունները կարելի է եւ պետք է հաղթահարել՝ միավորվելով, համագործակցելով եւ այն միջազգային մակարդակ դուրս բերելով։

Ի՞նչ նորաձեւություն եմ ցանկանում տեսնել YFW-ում։ Կրկնեմ Սյուզի Մենկեսի խոսքերը. «Ցանկանում եմ տեսնել ուժեղ արտահայտում»։ Այսօր հաջող դիզայներն ավելին է, քան հագուստներ հորինող մարդն իր ատելիեի մենության մեջ։ Նա վիզիոներ է, որը սուր է զգում Zeitgeist-ը։

Բացի բուն ցուցադրություններից, ես կանխավայելում եմ այն պահերը, երբ կհայտնվեմ կուլիսներում։ Նորաձեւության շաբաթի բեքսթեյջը զարմանալի աշխարհ է։ Տեսնել, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ միասին աշխատում՝ դեդլայնի եւ ֆրեյմերի խիստ ճնշման ներքո եւ, միաժամանակ, պահպանում դրական տրամադրվածությունը. հուզիչ փորձ է։ Ինձ հետաքրքիր է, թե ինպես են դիզայներները հաղթահարում հուզմունքը, ինչպես է աշխատում բյութի-թիմը, մոդելների ի՞նչ կազմ կա եւ ովքե՞ր են հրավիրված։ Եվ իհարկե, հատուկ արտոնություն՝ մասնակիցների հետ միասին վայելելու էյֆորիան ցուցադրություններից հետո՝ ծափահարություններ, գրկախառնություններ եւ հույզերի փոթորիկ։ Նորաձեւության աշխարհը դժվարին աշխատանք է եւ, միաժամանակ, ուրախության տիեզերական լիցք։

Միացեք մեզ YFW-ում, հետեւեք մեր հրապարակումներին։

Նատա Բրետել


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել