Ուրբաթ 13-ին՝ ցուրտ հունվարին, Գյումրու կենտրոնում բացվեց «Ռասպուտին» բարը։ Բարի տերերն են Կարապետն ու Ալեքսանդրը։
Կարապետը մասնագիտությամբ դերասան է, ով հասցրել է մի քանի բար բացել Գյումրիում։ Ալեքսանդրը ռելոկանտ է, ՏՏ ընկերության սեփականատեր, ով ցանկանում էր նոր բան անել: Ալեքսանդրը հասկանում է բիզնեսից, իսկ Կարապետը հասկանում է բարերից, այսպես զարգացավ հաջող համագործակցությունը, որի արդյունքը դարձավ «Ռասպուտին»ը։
Կարոն ընդունվել է թատերական, պետք է աշխատեր ու սկսեց հավելյալ գումար վաստակել որպես բարմեն։ Աշխատեցլ է 7-8 տարի եւ սկսել սեփական բիզնեսը։ Սա նրա երրորդ բարն է։ Ալեքսանդրն աշխատել է որպես դիջեյ, գիտի, թե ինչպես կառավարել վինիլներով եւ ձայնասկավառակներով, ունի նաեւ վարման բոլոր կատեգորիաների իրավունքները՝ մեքենաներից մինչեւ ուղղաթիռով թռչելու վկայական: Կարոյի հետ ծանոթացել է բարերի երեկույթներից մեկում։
Երիտասարդները փոխադարձաբար գովում են միմյանց՝ պատմելով իրենց տաղանդների մասին։
Կարոն խոսում է Սաշայի մասին՝ ընդգծելով նրա արկածախնդիր ոգին. «Մարդիկ կան, որոնք խաղում են ավտոմատով։ Բայց Սաշան նույն կրքով խաղում է Wildeberies-ի հետ: Նա պարզապես գնում է ամեն ինչ, անընդհատ ինչ-որ բան պատվիրում է բարի համար, լրացնում է այն»։
Սաշան ընդգծում է, թե որքան ուրախ է իր գործին տիրապետող մարդու հետ համագործակցելու համար. «Կարոն այնքան երկար տարիներ է բարմեն աշխատել, որ լավ տիրապետում է կոկտեյլներին եւ գիտի՝ ինչպես ստեղծել համային զիլ համադրություններ։ Եվ նաեւ, նա լավ է ձեռք ունի, այն ամենը, ինչ տեսնում եք այստեղ, սեղաններ, աթոռներ, Կարոն ինքն է սարքել»։
«Գյումրիում Ազո անունով մի տարեց մարդ կա, հնաոճ իրեր է հավաքում, ցանկացած հին բան կարող է գտնել։ Մենք խնդրեցինք նրան գտնել շրջանակ: Այսպիսով, կարմիր վառ պատի վրա մենք ունենք հին շրջանակ, որը մի քանի տասնամյակ է:
Մեր հյուրերից մեկը՝ ֆրանսիացի նկարիչ, մեզ նվիրեց Ռասպուտինի դիմանկարը։ Մի անգամ եկավ կնոջ ու ընկերոջ հետ, իսկ հետո մի քանի օր անց վերադարձավ նկարով։
Ինչո՞ւ հենց Ռասպուտին
Գյումրիում հայտնի էքսկուրսավար Վահեն կա։ Իմանալով, որ մեկ այլ բար եմ բացում, առաջարկեցի այն անվանել Ռասպուտին։ «Ինչո՞ւ» հարցին Վահեն պատասխանել է, որ Ռասպուտինն այնքան երկիմաստ կերպար է, որը Սանկտ Պետերբուրգում խմելու խնջույքներ է կազմակերպել, իսկ Գյումրին մի քիչ նման է Սանկտ Պետերբուրգին, իսկ հիմա այստեղ շատ ռուսներ կան։ Ես ժամանակ չեմ ունեցել, որպեսզի մտածեմ դրա մասին, ուստի իմպրովիզացիայի միջոցով բարն իր անունը ստացավ։
Նյութն ու լուսանկարները՝ Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ