«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ո՞ւմ է ցանկանում Գարիկ Մարտիրոսյանը նկարահանել գիտաֆանտաստիկ ֆիլմում․ սուպեր դուետ՝ ի դեմս Անժելա Սարաֆյանի եւ Հրանտ Թոխատյանի

11:20, 12 հուլիսի

Առաջին հայկական կատակերգական գիտաֆանտաստիկ ֆիլմում մենք ցանկանում ենք նկարահանել Անժելա Սարաֆյանին եւ Հրանտ Թոխատյանին, թեեւ նրանք դեռ չգիտեն այդ մասին։ Բայց դա սուպեր դերասանական դուետ կլիներ։ Այս մասին NEWS.am STYLE-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցում հայտնել է շոումեն եւ հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը։ Մեզ հաջողվեց հեռախոսազրույց ուենալ Գարիկի հետ, երբ նա Երեւանից Թբիլիսի էր ուղեւորվում։ Նա սիրով խոսեց Հայաստանում ընթացիկ ու ապագա ծրագրերի, ինչպես նաեւ փոքր-ինչ անձնականի մասին։

Տեսահոլովակներ, ֆիլմեր եւ նոր պլաններ

«Հիմա երկու նոր տեսահոլովակ ենք նկարահանել հումորային ոճով, որոնց վրա աշխատել եմ վերջին մեկ տարվա ընթացքում, եւ հուսով եմ, որ շուտով դրանք կթողարկվեն Youtube-ով։ «Շարմ» ընկերության հետ տեսահոլովակ ենք նկարահանել, որտեղ աշխատում են գերազանց մասնագետներ, առաջին հերթին՝ Ռուբեն Ջաղինյանը, ով այս ամենի գաղափարական ոգեշնչողն է, ռեժիսոր Վահան Հովհաննիսյանը եւ շատ լավ ու զիլ տղաներ ու աղջիկներ։ Իսկ երկրորդ հոլովակը՝ մեր «Նոր հայերի» թիմից Գրիշա Գասպարյանի հետ ենք նկարահանել։ Այսպիսով, սրանք երկու տարբեր թիմեր են: Այս նախագիծը շարունակվելու է։ Երրորդ տեսահոլովակը նախատեսում ենք նկարահանել աշնանը, ապա եւս երկուսը ձմռանը։

Ինչ վերաբերում է կատակերգական գիտաֆանտաստիկ ֆիլմին, ապա դրա նկարահանումներին դեռւեւս շատ կա։ Այժմ դեռ սցենարն ենք գրում։ Հավանաբար դեռ մեկ տարի էլ կգրենք, իսկ մեկ տարի հետո, եթե ամեն ինչ լավ ընթանա, կսկսենք քասթինգը, պատրաստվելն ու նկարահանումները։ Դեռ շատ ժամանակ կա։

... Շատ ենք ցանկանում, որ ֆիլմում նկարահանվի Անժելա Սարաֆյանը։ Բայց սա դեռ մեր ֆանտազիա է, երազանք: Ինքն Անժելան, դեռ չգիտի, որ մենք դա ցանկանում ենք։ Առաջին հերթին պետք է ավարտենք սցենարը, հետո կապ հաստատենք նրա հետ, ուղարկենք սցենարը, եթե նա կարդա ու հավանի, եւ նա համաձայնի, ուրեմն մեր երազանքը մի փոքր ավելի մոտ կլինի իրականությանը:

Կա նաեւ մի հրաշալի, իմ շատ սիրելի արտիստ Հրանտ Թոխատյանը։ Նա ամենուր ինձ դուր է գալիս։ Նույն իրավիճակն է, ինչ Անժելայի դեպքում: Եթե ​​Հրանտը համաձայնի, ի դեպ, ինքն էլ չգիտի, որ ուզում ենք նկարահանել իրեն, ապա կարծում եմ՝ սուպեր դերասանական դուետ կլինի։ Հիասքանչ կլինի»:

Ինքը՝ Գարիկը, ֆիլմում ոչ մի դերում հանդես չի գա։ «Ո՛չ, ո՛չ, ո՛չ... Ես իմ տեսահոլովակներում նկարահանվում եմ, քանի որ զվարճալի հումորային բովանդակություն է, իսկ ֆիլմը, թեեւ հումորային, բայց արդեն լուրջ աշխատանք է։ Ես պրոֆեսիոնալ դերասան չեմ եւ չեմ ցանկանում երբեւէ նկարահանվել ֆիլմերում։ Եթե ​​ես նկարահանվում եմ ֆիլմերում, ապա դա միայն որպես էպիզոդ, միկրոէպիզոդ։ Ինձ չի կարելի ֆիլմերում նկարահանվել»:

Նա նշել է, որ շատ նախագծեր ունի։ «Ես մեկ վայրկյան անգամ ժամանակ չունեմ։ Ամեն օր արթնանում եմ առավոտյան ժամը վեցին, եւ սա քիչ չէ... Հաջորդ տարի «Արմենիա» հեռուստաալիքով հնարավոր է նոր երաժշտական ​​նախագիծ լինի, բայց այս ամենը խոսակցությունների փուլում է, փորձում ենք հասկանալ՝ հնարավոր է դա անել, թե ոչ։ Այսպիսով, առայժմ ամեն ինչ ֆանտաստիկայի տիրույթում է»:

Հեռուստատեսություն vs ինտերնետ

«Ապացուցված փաստ է, որ արդեն իսկ կա շատ մեծ անցում, հատկապես երիտասարդ հեռուստադիտողների, հեռուստատեսությունից դեպի ինտերնետային հարթակներ։ Սա բնական գործընթաց է, քանի որ աշխարհը զարգանում է, կոնտենտն ավելի շատ է, հարթակներն ավելի են շատանում։ Բայց կա մի կարեւոր հանգամանք, որն ի հայտ եկավ մի քանի տարիների ընթացքում, երբ ինտերնետը գերազանցեց հեռուստատեսությանը։ Եթե ​​հաջողվի հեռուստատեսությամբ զիլ նախագիծ անել, ապա այն կարող է մրցակցել համացանցային նախագծերի հետ, արժանանալ հանդիսատեսի ուշադրությանը եւ հաջողությամբ ու ռեզոնանսով եթեր դուրս գալ։ Այսինքն՝ համացանցը եւ բազմաթիվ ինտերնետային նախագծերը ստիպում են մեզ՝ հեռուստատեսության մարդկանց, անել ավելի ու ավելի զիլ նախագծեր: Հավանաբար նման մի բան»:

Ընտանիք

«Երեխաները դեռ չեն որոշել, թե ինչով են ուզում զբաղվել։ Նրանց տարիքն այնպիսին է, որ դեռ փնտրտուքի մեջ են։ Հատկապես որդիս (Դանիելը), ով 13 տարեկան է։ Նա շատ է սիրում ֆուտբոլ։ Ես հիմա գնում եմ Իտալիա, եւ երբ հարցրի, թե ինչ բերեմ, նա ինձնից խնդրեց Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը (նա խաղում է «Ինտերում»): Այսինքն՝ մարդ ինչքան է տարված ֆուտբոլով, որ Մխիթարյանի մարզաշապիկը նրան պետք է Իտալիայից։ Ես նրան ասում եմ, որ Մխիթարյանի շապիկը չե՞ս գտնում Երեւանում։ Չէ, ասում է, իսկականն եմ ուզում, այն է՝ Ինտերի ֆիրմային խանութից, որ ետեւում գրված լինի Մխիթարյան։

дети.jpg (41 KB)

Աղջիկս (Ժասմին) չգիտեմ՝ նա կգնա իմ հետքերով, թե ոչ, բայց նա շատ լավ է երաժշտության մեջ եւ փլեյ-լիստեր է կազմում։ Նա բավականին երկար ժամանակ է, ինչ Երեւանում է եւ ընկերություն է անում  հայ երգիչների ու երգչուհիների հետ։ Նրանք մեծ ստեղծագործական ընկերական թիմ ունեն... Կարծում եմ, որ նա ինձ կհետեւի ոչ թե հումորի, այլ երաժշտական ​​ասպարեզում, լրջորեն կզբաղվի դրանով, եթե ամեն ինչ ստացվի։ Նա այժմ օգնում է ընկերոջը Հայաստանում՝ երաժշտական ​​ալբոմի շապիկի համար ֆոտոշարքով, այցելում է երաժշտական ​​ստուդիաներ։ Նա շատ է ինտեգրված հայկական երաժշտական ​​ինդուստրիայում այն ​​մակարդակով, ինչ կարող է անել 18 տարեկան աղջիկը: Բայց, այնուամենայնիվ, ինձ դուր է գալիս, որ նա ինտեգրվում է հայկական երիտասարդական շոուբիզնես։

Այժմ նա պատրաստվում է ընդունվել արտասահմանյան զիլ համալսարան՝ Լոնդոնում կամ Միլանում: Ուզում է սովորել կամ որպես դիզայներ կամ պրոդյուսեր: Տեսնենք։ Առայժմ այս ամենը շոշափման փուլում է, նա դեռ որոշում է:

Այն մասին, թե որքան է նրանց դուրս գալիս Հայաստանում։ Ես օրինակ կբերեմ մեկ փաստ, իսկ դուք ինքներդ եզրակացություններ արեք։ Հիմա ես ու կինս երկու ամսով մեկնում ենք Եվրոպա՝ հանգստանալու եւ աշխատելու։ Իսկ մեր երկու երեխաներն էլ կտրականապես հրաժարվեցին մեզ հետ գնալուց՝ ասելով. «Ո՛չ, մենք նախընտրում ենք զվարճանալ այստեղ՝ Երեւանում մինչեւ ամռան վերջ»։ Ահա թե ինչքան են սիրում Երեւանը։

Երջանիկ ամուսնության բանաձեւը

IMG_4685.JPG (49 KB)

Ես չգիտեմ այս հարցի պատասխանը, քանի որ յուրաքանչյուր երջանիկ կամ դժբախտ ամուսնություն ունի իր նրբությունները։ Անհնար է եզրակացնել ինչ-որ ունիվերսալ բանաձեւ… Երկրորդ, ես չեմ կարծում, որ Ժաննան ու ես միտումնավոր ինչ-որ բան ենք անում, որպեսզի ամուր ամուսնություն ունենանք: Մենք պարզապես ապրում ենք, զվարճանում ենք:

Ժաննան հումորի հիանալի զգացում ունի, նա շատ կենսուրախ է, խելացի, կիրթ, նրա հետ հետաքրքիր է։ Նա շատ բաց է նոր թրենդների, նորաձեւության համար, սոցիալական ցանցերում զվարճալի գրառումներ է անում իր օգտահաշիվներում, գրում զվարճալի պատմություններ, հրատարակում գրքեր, նա շատ կրեատիվ մարդ է, ինչպես ես, ուստի ինձ հետաքրքիր է նրա հետ։ Բայց ես ոչ մեկին չեմ կարող խորհուրդ տալ՝ ընտրիր կնոջդ, որպեսզի ծիծաղելի պատմություններ գրի։ Ինձ թվում է...

Երեւան

«Իմ կինն առանձնահատուկ սիրելի վայր ունի Երեւանում։ Ես չգիտեմ, թե ինչու նա սիրահարվեց այս վայրին: Նա շատ է սիրում Սարյանի զբոսապուրակը, որտեղ տեղի արվեստագետների վերնիսաժն է։ Իսկ ես ավելի սովորական եմ՝ հին երեւանցու պես, սիրում եմ Սայաթ-Նովա պողոտան, Հանրապետության փողոցը, որտեղ ծնվել ու մեծացել եմ։ Ես սիրում եմ Կոմիտասի փողոցը, որտեղ ապրել եմ շատ երկար եւ որտեղ դեռ ապրում են իմ ընկերները։ Ես սիրում եմ Կասկադը, Սարյան փողոցը…»:

«…Ես կցանկանայի հանդիպել Չարենցին: Վերջին տարիներին շատ նոր բան իմացա նրա մասին, թե ինչպես է աջակցել Խորհրդային Հայաստանում տպագրությանը եւ շատ ավելին։ Ես ոչինչ չգիտեմ նրա անձի մասին, բայց շատ կուզենայի հանդիպել նրա հետ։ Որ ես հարցնեմ: Չգիտեմ, երեւի, թե ինչպես է նա գոյատեւել ու աշխատել այդքան դժվարին ժամանակներում, հետո եղան սարսափելի իրադարձություններ, հեղափոխություն, ռեպրեսիաներ, եւ միեւնույն ժամանակ ազգային պետության ձեւավորման հրաշալի շրջան։ Դժվար է ասել:

Կցանկանայի հանդիպել նաեւ Հովհաննես Թումանյանին։ Հայերի համար ամենահնարամիտներից մեկը. Հետաքրքիր կլիներ զրուցել նրա հետ, քանի որ նա ոչ միայն մեծ գրող էր, այլեւ շատ իմաստուն մարդ»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել