Բավական է շրջել Երեւանի կենտրոնում՝ հասկանալու համար, որ Հայաստանը, լինելով հնագույն ավանդույթներով երկիրը, ունի չափազանց ժամանակակից հոգի, գրում է իտալական Vogue-ը։
«Մի կողմից, աստվածաշնչյան Արարատ լեռը, որն այսօր պատկանում է Արեւելյան Թուրքիային, բայց պատմականորեն հայկական տարածքին, ծառայում է որպես քաղաքի հետխորհրդային երկնքի գեղատեսիլ ֆոն. մյուս կողմից՝ մշտական անդրադարձ Քիմ Քարդաշյանին, Հյուսիսային պողոտայի աղջիկների հանդերձանքին ու դիմահարդարմամնը, ինչպես նաեւ Երեւանում առաջին Նորաձեւության շաբաթվա (YFW) ցուցադրություններին։
YFW-ը, որը տեղի ունեցավ հուլիսի 1-ից 6-ը, ոչ միայն հնարավորություն էր նորաստեղծ եւ կայացած դիզայներների համար՝ ներկայացնելու իրենց հավաքածուները մամուլին ու բայերներին, այլ նաեւ հնարավորություն՝ քննարկումների, լոնդոնյան Fashion Scout-ի ներկայության միջոցով:
Երեւանի նորաձեւության շաբաթը նաեւ հնարավորություն է տվել նշելու երկրի ժառանգությունը՝ լեռներում տեղակայված պատմական վանքերից, մայրաքաղաքի վարդագույն տուֆի ճարտարապետությունից մինչեւ ավանդական գորգերի մոտիվներ: «Ինձ համար գեղեցկությունն առավոտյան արթնանալն ու արեւը տեսնելն է։ Գեղեցկությունը տեսնում եմ ծառերի, հագուստի, բազմազանության մեջ»,- բացատրում է հայազգի հյուր ու մոդել Արմինե Հարությունյանը, ով 2020 թվականին քայլել է Gucci-ի համար եւ դարձել կոշտ բոդիշեյմինգի զոհ:
Եվ հենց գեղեցկության այս երկու տարբեր հասկացություններն են բնութագրում ներկայացված հավաքածուները։ Կային դիզայներներ, որոնք մարմնավորում էին երկրի մշակութային խորհրդանիշները մաքսիմալիստական պրինտներով եւ ասեղնագործություններով, ինչպիսիք են խաչքարերը կամ հարթավայրերի կենդանիները ու բույսերը․եղել են այնպիսիք, ովքեր մարմնավորում էին ժամանակակից ճարտարապետական սրբապատկերներ, օրինակ՝ Երեւանի օդանավակայանի աշտարակը կամ քաղաքի ժամանակակից շենքերի վրա երեւացող բազմաթիվ կամարները։ Մյուս կողմից, կան այնպիսիք, ովքեր ավանդական հայկական հագուստին անդրադառնալը վստահում են դերձակային կտրվածքներին ու ծավալներին, քան ասիական վառ բնորոշ մոտիվներին։ Հաշվի առնելով ցեղասպանության պատճառով մեծ սփյուռքը, որոշ հավաքածուներ ցույց տվեցին արեւմտյան, ինչպես նաեւ սիրիական, իրանական ու ռուսական ազդեցությունների խառնուրդ:
HGP
Սիրիահայ դիզայներ Հակոբ Շահինյանը պոդիում է բերել ուրախության իր անձնական ձոնը՝ գունավոր տրիկոտաժե վերնաշապիկներից, վառ կիսաշրջազգեստներից եւ հուզիչ միամտությունից։ Գործվածքների վրա փակցված տպագիր կամ ասեղնագործված գրաֆիկան իրականում նմուշներ են, որոնք դիզայները (նաեւ նկարիչ) ստեղծել է մանուկ հասակում Սիրիայում, որտեղից նա ստիպված է եղել հեռանալ:
Արիգա Թորոսյան
Եթե միտքը ձեւ ունենար, ապա դա կլիներ հայ-իրանական դիզայներ, համանուն ապրանքանիշի հիմնադիր, պրոֆեսիոնալ քանդակագործ Արիգա Թորոսյանի ստեղծագործությունների ձեւը։ Երկրաչափության կվինտեսենցիայի, Երեւանի ճարտարապետության հիշատակումների եւ հարմարավետության գործնական ցանկության միջեւ, մի կողմից, գործվածքները դառնում են թեթեւ ու գրեթե չշոշափվող՝ թափանցիկ կիսաշրջազգեստների մեջ. մյուս կողմից՝ ամուր ու դիմացկուն, ինչպես պատմությունը, ավելի կառուցվածքային թիկնոցներով եւ զգեստներով: Նախագծված տեսողական հարմարավետության համար՝ ներկապնակը հետեւում է նույն մինիմալիզմին, որն ավելի շատ մեթոդական է, քան ֆորմալը, որն առկա է հիմնական ուրվանկարներում:
LOOM Weaving
Ինգա Մանուկյանի մոտ 2014 թվականին քրոջ հետ LOOM Weaving-ի հիմնադրման գաղափարը հղացավ, որքան պարզ, այնքան էլ արդյունավետ՝ հնագույն գորգագործության տեխնիկան տրիկոտաժի մեջ տեղափոխելը: Yerevan Fashion Week-ում ցուցադրված հագուստները հարմարավետ են եւ անկաշկանդ, սակայն ունեն նրբագեղություն: Սրանք փոքրիկ գլուխգործոցներ են, որոնք չեն ձգում մարմինը, այլ ավելի շուտ հրավիրում են այն տարրալուծվել իր բնական շարժման մեջ:
Արմինե Օհանյան
Ներկա պահին պարզ է, որ թվայինի եւ իրականի միջեւ սահմանը լղոզված է: Իսկ դա հատկապես վերաբերում է դիզայներ Արմինե Օհանյանին։ Նրա փարիզյան համով տեխնո-կուտյուրը համատեղում է վարպետությունը տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են 3D տպագրությունը եւ NFT-ը: Հիմնականում վերամշակված, մաքուր ձեւերով ու սառը նյութերով Cyberdistortion հավաքածուն նպատակ ունի ընդգծելու այն հակասությունները, որոնցում մենք ապրում ենք:
Platon FF
Հնաոճ փայտե ջուլհակի սարք, թանկարժեք նյութեր, սեր գործվածքների նկատմամբ։ Platon ԿՓ-ից Էրիկա Չիլինգարյանը տղամարդկանց հագուստով իր անակնկալ դեբյուտի համար (կանացի շարքը ստեղծվել է 2016 թվականին), Տոսկանայի Ozio Piccolo Studio Tessile ստուդիայի հետ համատեղ, ներկայացրել է հայկական ավանդույթի դասականների վերաիմաստավորումը ռոմանտիկ, բայց միեւնույն ժամանակ մայրաքաղաքային մոտեցումը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով