Իտալական բրենդի հիմնադիր Նաիրա Խաչատրյանն առաջին անգամ նորաձեւության շոու է կազմակերպել Հայաստանում։ Այն նվիրված էր դիզայների մորը՝ Գայանեին։
Посмотреть эту публикацию в Instagram
Գայանեն հայկական իգական անուն է, որը ծագել է հունարեն Գայա (հող, երկրային) բառից։ Կերպարները ոգեշնչված են շրջապատող աշխարհից: Յուրաքանչյուր մանրուք արտացոլում է ոչ թե մեկ, այլ բոլոր չորս տարրերի հարստությունը՝ հող, ջուր, կրակ եւ օդ:
Սահուն հոսող ծալքեր, վառ գույներ եւ հյուսվածքային տրիկոտաժ՝ այսպես կարելի է ամփոփել ցուցադրված հավաքածուն։ Ընդհանուր առմամբ, պոդիումում ներկայացվել է 27 կերպար։ Բացի մոդելներից, պոդիումով քայլել է նաեւ օպերային երգիչ Պաոլո Անզիլերոն, որը հատուկ եկել էր Հայաստան՝ Նաիրա Խաչատրյանի ցուցադրության համար։ Նրա ելույթն ուղեկցվում էր բալետով։
Մանանեխի գույնի մակրամե զգեստը դարձել է NEWS.am STYLE-ի սիրելին։ Հյուրերը բառացիորեն չէին կարողանում աչք կտրել կիսամերկ մոդելից ու նրա «երկրային» հանդերձանքից։
Wish list-ի եւս մեկ հանդերձանք կաթնագույն է՝ կարված բոհո ոճով։ Ձեռքի նուրբ աշխատանքը հանդիսատեսին թողեց լիակատար հիացմունքի մեջ:
Զգեստները կարելի է ձեռք բերել առաջիկա մի քանի օրվա ընթացքում 5Concept Store-ից։ Հետագայում դիզայների հետ հնարավոր կլինի կապ հաստատել միայն առցանց ձեւաչափով։ Բրենդը դեռ ներկայացված չէ Երեւանում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը