Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

The MICHELIN Guide-ը հոդված է նվիրել «Ժենգյալով հաց» հայկական ռեստորանին

19:20, 21 հուլիսի

Michelin Guide-ը հոդված է հրապարակել ԱՄՆ-ում միակ հայկական ռեստորանի մասին, որը ներառվել է հեղինակավոր խոհարարական ուղեցույցում։

«Հայկական խոհանոցը հազարավոր տարիների պատմություն ունի. Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում գտնվող Հայաստանն ունի յուրահատուկ խոհարարական ավանդույթ, որը ծաղկել է դարերի ընթացքում: Ստորեւ ավելի մանրամասն կանդրադառնանք Միացյալ Նահանգների միակ հայկական ռեստորանին, որը ներառված է MICHELIN ուղեցույցում, որը գտնվում է Լոս Անջելեսից ոչ հեռու՝ Գլենդելում:

 «Ժենգյալով հացը» գաստրոնոմիական ժառանգության մի կտոր բերեց Ամերիկա՝ հիմնական ճաշացանկի իր միակ կետով՝ ժինգյալով հացով։ Հարցնում եմ՝ ինչո՞ւ ճաշացանկում միայն մեկ ուտեստկա, իսկ սեփականատեր Վրեժ Օսիպյանը բացատրում է. «Սա իմ ամենասիրած ուտելիքն է։ Ժինգյալ նշանակում է կանաչի։ Սա կանաչիներով հաց է»:

хлеб1.jpg (65 KB)

Նա ուրախ էր ինձ հետ կիսել իր մշակույթը: «Հայկական խոհանոցը յուրահատուկ է եւ օժտված է անհատականությամբ։ Մեր բաղադրատոմսերը դարեր շարունակ փոխանցվել են սերնդեսերունդ: Սկզբում, երբ մարդիկ ուտելու բան չունեին, փոքրիկ ծաղիկներ ու կանաչի էին գտնում։ Լավաշ էին թխում, մեջը կանաչի դնում, որպեսզի կերակրեն երեխաներին»։

Օսիպյանը խոհարարության մեջ նորեկ չէ։ Նա նախկինում բացել է «Zhengyalov Hatz» մի քանի խանութ Երեւանում ու Մոսկվայում։ Տարիներ առաջ Գլենդել այցելելով՝ Օսիպյանը ցանկացել է իր սիրելի ուտելիքով կիսվել Ամերիկայի հետ՝ «նպատակ ունենալով այստեղ բերել Հայաստանում շատ սիրված ու հայտնի ուտելիքը»։

Սնունդն այցելուներին Հայաստան է տանում։ «Մենք ունենք նույն դիզայնը, ինչ Երեւանի մեր ռեստորանները»,- ասում է Օսիպյանը։ «Սա մեր մայրաքաղաքի «Հին Երեւանի» ազգային ու ավանդական ոճն է։ Նա ինձ ցույց է տալիս պատի նոր շրջանակի լուսանկարը, որտեղ երեւում է, թե ինչպես է հին հայկական ընտանիքը թոնրի մեջ բարակ լավաշ թխում:

«Ժենգյալով հացն» ամեն օր հարյուրավոր թարմ լոշեր է արտադրում, եւ դրանք ամեն անգամ մեծ արձագանք են ունենում հաճախորդների կողմից։ «Ամեն օր Ֆրեզնոյից թարմ կանաչի ենք ստանում։ Մենք երբեք մնացորդներ չենք թողնում գիշերը, ուստի պատվիրում ենք մոտավորապես ճիշտ քանակություն յուրաքանչյուր օրվա համար»։

Այսպիսով, ո՞րն է «Ժենգյալով հաց» համեղ ուտեստի գաղտնիքը: «Սա ամբողջովին բուսակերական արտադրանք է սպանախով, բազուկի կանաչ ու կարմիր տերեւներով, համեմով, սամիթով, թրթնջուկով, կերբելուկուվ, սպիտակ սոխով եւ շատ այլ կանաչիներով։ Ընդհանուր առմամբ կան տասներկու տարբեր տեսակի կանաչիներ։ Քանի որ տարբեր ընտանիքներում տարբեր բաղադրատոմսեր կան, «ժինգյալով հաց» պատրաստելու միակ ճիշտ տարբերակը չկա: «Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր բաղադրատոմսը։ Մենք մաղադանոս կամ սխտոր չենք օգտագործում»:

«Այս հացը պատրաստվում է մեկ րոպեից քիչ ժամանակում, քանի որ խմորը շատ մաքուր է»,- ասում է Օսիպյանը։ «Կանաչիները մանր կտրատված են, այնուհետեւ մենք ավելացնում ենք արեւածաղկի ձեթ ու համեմունքներ»։

Կարեւոր է նշել, թե որտեղից է խոհարարը, քանի որ Լոս Անջելեսում չորս տարիների ընթացքում «Ժենգյալով հացը» հավատարիմ երկրպագուներ է ձեռք բերել եւ ընդլայնել իր հաճախորդներն ու անձնակազմը հայ համայնքից դուրս: «Մենք ունենք շատ հիանալի խոհարարներ եւ հաճախորդներ, ոչ միայն հայեր: Բոլորը տարբեր ազգությունների են։

Լոշիկների ավանդական համն ընդգծում է մյուս առաջարկները, ներառյալ վարունգով եւ սամիթով մածնաբրդոշը եւ փախլավան՝ հունական փախլավայի իրենց տարբերակը: «Մենք մեր փախլավան զրոյից ենք պատրաստում եւ օգտագործում ենք մեղր, ոչ թե շաքար, այնպես որ այն չափազանց քաղցր չէ»,- ավելացնում է Օսիպյանը։ Մթնոլորտը պետք է լինի ավելի շատ հայկական, քան ժամանակակից մշակութային Մեքքա: «Ամեն ինչ հայկական է։ Մեզ մոտ ամբողջ օրը հնչում է հայկական երաժշտություն, եւ ոմանք ասում են, որ դա տատիկին հյուր գնալու նման է: Նույն սնունդը, նույն միջավայրը։ Դա շատ հիշողություններ է արթնացնում»:

пахлава.jpg (105 KB)

«303 թվականին Հայաստանը դարձել է աշխարհում առաջին քրիստոնյա երկիրը։ Մենք ունենք հին եկեղեցիներ, իսկ Երեւանը գեղեցիկ, կենսունակ քաղաք է։ Շատ ծառեր, շատ զբոսայգիներ, շատ տեսարժան վայրեր: Բարի գալուստ Հայաստան»։

Շուտով ճաշացանկը կընդլայնվի՝ ներառելով ավելի շատ մսային ուտեստներ տարածաշրջանից. «Հիմա մենք աշխատում ենք հայկական լահմաջո կամ շաուրմա՝ մսային ուտեստներ ավելացնելու վրա, քանի որ մենք հարցումներ ենք ստացել։

Եվ, չնայած մամուլին ու խոհարարական աշխարհի գովեստներին, Օսիպյանն ու ռեստորանը մնում են նույնը, ինչ դռները բացելիս՝ «բարյացակամ բոլորի հետ»։ Եվ դա, իհարկե, արվում է համեղ, բնական»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել