«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպես չծերանալ ամռանը․ Աննա Արզումանյանի մասնագիտական ​​հինգ խորհուրդները

12:31, 22 հուլիսի

Արեւը մեր ընկերն է, բայց այն կարող է դառնալ մեր մաշկի թշնամին, եթե պատշաճ կերպով պաշտպանված չլինենք: Ինչպես դա անել ճիշտ։ Այս մասին պատմում է բժիշկ Աննա Արզումանյանը, ով ավելի քան 20 տարի աշխատում է էսթետիկ բժշկության եւ կոսմետոլոգիայի ոլորտում, կլինիկայի հիմնադիրն ու սեփականատերը։

Հայաստանում, մասնավորապես Երեւանում, կլիման շատ չոր է, խոնավությունը բավարար չէ, իսկ ամռանը ֆիզիկապես զգում ենք, թե ինչպես է մեր մաշկը չորանում։ Ի՞նչ անել։ «Իհարկե, ամառը տարվա հաճելի եւ օգտակար եղանակ է. թարմ մրգերից ու բանջարեղենից վիտամիններ ենք ստանում, շատ ենք քայլում, ինչն ընդհանուր առմամբ շատ օգտակար է մաշկի համար։ Բայց մյուս կողմից արեւի ճառագայթումը վնասում է։ Հայաստանը բարձր լեռնային երկիր է, ուժեղ արեւ ու տապ։ Քաղաքները կեղտոտ են ու փոշոտ։ Այս ամենը վնասակար ազդեցություն է ունենում մաշկի վրա, ջրազրկում է այն, հրահրում է պիգմենտացիա, ոչնչացնում է կոլագենն ու էլաստինը (որն արդեն 30 տարի անց մաշկում արտադրվում է անհրաժեշտից փոքր չափաբաժիններով): Բայց կան հինգ հիմնական կանոններ, որոնք կօգնեն չծերանալ ամառվա ընթացքում»,- պատմում է Աննա Արզումանյանը։

Առաջին․ շատ ջուր խմեք

Անկախ նրանից, թե որքան հասարակ է հնչում, բայց սա է հիմնական պահանջը։ «Մեր ուղեղում սովի համար պատասխանատու կենտրոնն այնքան մոտ է ծարավի համար պատասխանատու կենտրոնին, որ շատ հաճախ մենք շփոթում ենք այդ ազդանշանները: Բացի այդ, երբ մենք ծարավ չենք զգում, սովորաբար ջուր չենք խմում: Բայց պետք է ստիպեք ձեզ. ամռանը Հայաստանում օրական 3-4 լիտր ջուր է պահանջվում, քանի որ ջրազրկման պատճառով մաշկը կորցնում է իր ամրությունը, առաձգականությունը, թուլացած տեսքը եւ ավելացնում է տարիքը։ Իսկ եթե մաշկի խնամքի մասնագիտացված միջոցների համար միշտ արդարացումներ կան, ինչպիսիք են փողի կամ ժամանակի բացակայությունը, ապա բոլորը կարող են իրենց թույլ տալ բավականաչափ ջուր խմել»,- կարծում է բժիշկը։

Երկրորդ․ լիարժեք քուն

Պետք է քնել առնվազն 7-8 ժամ։ «Եթե մենք բավարար չափով չենք քնում, աճի գործոնը, որն անհրաժեշտ է մաշկի բջիջների վերականգնման համար, չի արտադրվում: Բայց ամռանն է, որ մենք ամենից հաճախ չենք քնում այնքան, որքան պետք է. մինչեւ ուշ ժամի լույս է, գիշերային զբոսանքներ, սրճարաններ, հյուր գնալ եւ այլն: Իսկ քնի քրոնիկ պակասն ազդում է մաշկի տուրգորի, դրա գույնի վրա։ Արեւից առաջացած սթրեսին մենք ավելացնում ենք մաշկի խնդիրները»,- բացատրում է Աննան։

Երրորդ․ մաշկի մաքրում եւ խոնավեցում

Դեմքի եւ պարանոցի մաշկի մանրակրկիտ մաքրումն անհրաժեշտ է ինչպես երեկոյան, այնպես էլ առավոտյան։ «Ամռանը ճիշտ մաքրումը շատ ավելի կարեւոր է, քան, օրինակ, ձմռանը։ Մենք ավելի հաճախ դրսում ենք, որտեղ փոշոտ ու կեղտոտ է, ինչպես նաեւ շատ ենք քրտնում։ Մաշկի ճիշտ մաքրումը հաջողության առնվազն 30 տոկոսն է: Եվ եթե սրան ավելացնեք ճիշտ քսուքներ, ապա դա ընդհանուր առմամբ հիասքանչ կլինի»,- նշում է կոսմետոլոգը։

gettyimages-1170104811.jpeg (86 KB)

Բայց ի՞նչ է ճիշտ մաքրումը: Մեզնից շատերը դիմահարդարումը հեռացնելու կամ նույնիսկ ջրով լվանալու համար սահմանափակվում են «միցելյարով»: Հանեցիր դիմահարդարումը, այսինքն՝ մաքրեցիր դեմքդ։ «Սա սկզբունքորեն սխալ մոտեցում է», - ասում է բժիշկը: - «Միցելյար ջրից» հետո պետք է լվացվել։ Բայց միայն ջրով չեք լվա ամբողջ կեղտը: Անպայման օգտագործեք ձեր մաշկի տեսակին համապատասխան մաքրող միջոց: Եթե ​​մաշկը կոմբինացված յուղոտ է, ապա միջոցը պետք է լինի հատուկ կոմբինացված յուղոտ մաշկի համար՝ շերտազատող էֆեկտով: Եթե ​​մաշկը չոր է (իսկ այս տեսակը նկատվում է մոլորակի մարդկանց միայն 15-20%-ի մոտ), ապա լվացվելու միջոցը պետք է համապատասխան լինի։ Եթե ​​մաշկը զգայուն է, մենք ընտրում ենք այդ տեսակին համապատասխան միջոց։ Այդ իսկ պատճառով կարեւոր է, որ մաշկի խնամքի բոլոր միջոցները մանրակրկիտ հետազոտությունից հետո ձեզ խորհուրդ է տալիս կոսմետոլոգը։ Մասնավորապես, մենք օգտագործում ենք ամերիկյան OBAGI ընկերության շարքը՝ մաշկի յուրաքանչյուր տեսակի համար շատ լայն տեսականիով։

Առավոտյան «լվացվելու միջոցից» բացի, մենք օգտագործում ենք տոնիկներ՝ նաեւ ըստ մաշկի տեսակի, իսկ երեկոյան մեզ պետք է սկրաբ (առնվազն շաբաթը մեկ անգամ, բայց ավելի հաճախ ավելի լավ է): 25 տարի անց մեր մաշկը սկսում է «ծուլանալ», ուստի շերտազատող սկրաբներ են անհրաժեշտ էպիդերմիսի մահացած մեռած բջիջները հեռացնելու եւ մաշկի նոր երիտասարդ բջիջների ձեւավորման համար:

Beautiful-opportunity-The-time-is-right-for-probiotics-in-skin-care.jpg (66 KB)

Մեկ այլ պարտադիր կետ է մաշկի ճիշտ կոմպետենտ խոնավացումը հիալուրոնաթթու պարունակող քսուքներով ու միջոցներով (այսպես կոչված գեղեցկության ներարկումներ. բիոռեվիտալիզատորներ եւ բիոկառուցվածքային միջոցներ): Նաեւ առավոտյան անհրաժեշտ է քսել վիտամին C պարունակող կրեմ, որն արագացնում է վերականգնումն ու կանխում տարիքային բծերի առաջացումը։

Չորրորդ․ հրաժարվել տոնային քսուքից

Ամառվա համար ավելի լավ է ամբողջովին մոռանալ տոնային քսուքի եւ դիմափոշու մասին։ «Հայաստանում տոնային քսուքների հանդեպ կիրքը լայն տարածում ունի, եւ երիտասարդ աղջիկներն ու կանայք նույնպես ակտիվորեն օգտագործում են դրանք։ Սկզբունքորեն սա վնասակար է մաշկի համար, իսկ շոգին այն ուղղակի սպանում է։ Ծերացման գործընթացը սկսվում է շատ ավելի արագ ու ավելի վաղ։ Հիմնականում բոլոր քսուքները, եթե դրանք հիմնված չեն հանքանյութերի վրա, վնասում են մաշկի տեղային նյութափոխանակությունը։ Իսկ եթե տոնն օգտագործվում է ինչ-որ խնդիր թաքցնելու համար, ապա դա միայն սրում է այդ խնդիրը»,- զգուշացնում է բժիշկը։

Հինգերորդ․ անպայման արեւապաշտպան օգտագործեք

Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել SPF միջոցները ողջ տարին։ Հայաստանի համար, որտեղ տարեկան 300 արեւոտ օր է լինում, սա շատ կարեւոր է։ «Շատերն անտեսում են դա, բայց գոնե գարնանն ու ամռանը պետք է տնից դուրս գալուց 15-20 րոպե առաջ արեւապաշտպան քսուք քսել։ Հենց նախօրոք, որպեսզի կրեմը ժամանակ ունենա ներծծվելու ու մաշկը պաշտպանելու համար։ Կարեւոր նյուանս. SPF-ով միջոցը կիրառվում է մաքրված ու պատրաստված մաշկի վրա։ Այսինքն՝ մաքրում (լվացում + սկրաբ + տոնիկ), հետո խոնավեցնող միջոց, հետո միայն պաշտպանություն։

Իսկ եթե գնում եք լողափ, ապա չորս ժամը մեկ թարմացւեք պաշտպանությունը։ Երեկոյան հինգից հետո քսուքն այլեւս կարող եք չքսել, քանի որ արեւն այնքան էլ կիզիչ չէ»,- բացատրում է Աննան։

skincare-pelle-sensibile.jpg (50 KB)

Պաշտպանության ի՞նչ աստիճան ընտրել: Շատ հաճախ արտադրողները (հատկապես ոչ թանկ միջոցները մասս-մարկետից) նշում են պաշտպանություն SPF 80-90 եւ նույնիսկ 100-ով:

«Միանշանակ կարող եմ ասել, որ SPF-30-ով պրոֆեսիոնալ միջոցը շատ ավելի լավ կպաշտպանի, քան հայտարարված «հարյուրը» մասս մարկետից։ Իրեն հարգող արտադրողները պաշտպանիչ միջոցներ թողարկում են մաշկի որոշակի տեսակի համար: Ընդհանուր առմամբ, SPF-50-ը բավարար է նույնիսկ պիգմենտացման հակված մաշկի համար։ Ընդ որում, այս արժեքից հետո մեծ տարբերություն չկա, դուք կարող եք նշել առնվազն 80, առնվազն 100, սա պարզապես մարքեթինգային հնարք է:

Թերեւս SPF-ով քսուքը միակ միջոցն է, որը կինը կարող է գնել իր համար, քանի որ ամեն դեպքում, գոնե որոշակի պաշտպանությունն ավելի լավ է, քան դրա բացակայությունը։ Բայց ավելի լավ է արեւապաշտպան քսուքներ գնել գոնե դեղատնից. Էժանի հետեւից ընկնելով դուք իսկապես կարող եք վնասել ձեր մաշկը, իսկ հայտարարված պաշտպանությունը կարող է բլեֆ լինել»,- զգուշացնում է Աննա Արզումանյանը։

Սոֆյա Ցարեւա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել