Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Lemon girl. համարձակ, վառ, թարմ ու զվարճալի թրենդ

15:00, 29 հուլիսի

Այս ամառ նորաձեւության միտումներն աչքի են ընկնում իրենց բազմազանությամբ: Նորաձեւ են եւ վարդագույն Barbiecore-ը, եւ մինիմալիստական ​​հանգիստ շքեղությունը եւ «tomato girl»-ն՝ իր սպիտակ զգեստներով եւ ռոմանտիկ նրբագեղությամբ: Թրենդներից յուրաքանչյուրն ունի իր հմայքն ու իր երկրպագուները։

Շատ ավելի  նորաձեւության սիրահարներ են ուշադրություն դարձնում բոլորովին նոր էսթետիկային, որը կարող է դառնալ ոչ միայն զգեստապահարանի հիմք, այլեւ ապրելակերպ: Ամառային ոճի վառ գաղափարը lemon girl-ն է կամ «կիտրոնի աղջկա» ամառը: Այս համարձակ, վառ, թարմ ու զվարճալի միտումը վերաբերում է ոչ միայն հագուստին. կիտրոնի երանգները գրավում են դիմահարդարումը, մատնահարդարումը, աքսեսուարները եւ նույնիսկ ինտերիերի տարրերը:

ŽáG8n.jpg (64 KB)

Sachin & Babi; Mango; 3.1 Phillip Lim

Կիտրոնային թրենդ. որտեղի՞ց է այն գալիս

«Կիտրոնային» ամառը կատարյալ արտացոլումն է դոֆամինային ոճի անհոգ լավատեսության, որը հետապնդում է մեզ կարանտինի ավարտից ի վեր: Դեղին գույնն ակտիվորեն լրացնում է այս սեզոնի նորաձեւության միտումների ներկապնակը: Մարդիկ ստեղծում են վառ ինտերիեր ու զգեստապահարան, օգտագործում են ամենահագեցած գույները։ Կիտրոնադեղնավուն երանգն այս ամառվա «երջանկության հորմոնն» է, որն անպայման կուրախացնի բոլորին։

ÄñѪñá.jpg (73 KB)

Sacai; Dorothee Schumacher; Mango

Հանգիստ շքեղության մինիմալիզմը նույնպես նպաստել է «կիտրոնային» տենդենցի աճին։ Հանգիստ ու զուսպ երանգների ֆոնին շատերը ցանկանում են պայծառություն ավելացնել։ Իսկ եթե ինչ-որ մեկին արդեն հոգնեցրել են վարդագույնի երանգները, ապա կիտրոնի դեղինը օգտակար կլինի։

Մրգերից ոգեշնչված միտումները հայտնվում են դիմահարդարման եւ նույնիսկ օծանելիքի մեջ: Կիտրոնի դեղինը, պայծառության եւ երջանկության մարմնավորումը, գնալով ավելի է թափանցում նորաձեւության սիրահարների զգեստապահարաններ: Իսկ հագուստը կարող եք համալրել ոչ պակաս գրավիչ դիմահարդարմամբ ու աքսեսուարներով։

ô¬aáFÑ¡¿n1.jpg (41 KB)

Patou: Pop Pearls վզնոց՝ Dolce & Gabbana Eyewear լոգոյով, Miu Miu Eyewear; Moschino: սրտաձեւ ականջօղեր, Alison Lou: Small Jelly Hoop ականջօղեր

Իհարկե, կիտրոնագույնը միանգամից չգրավեց միտումները։ Դեղինի եւ նեոնային կանաչի երանգներն արդեն ամիսներ շարունակ իրենց ճանապարհն են բացում դեպի դիմահարդարում եւ դեպի պոդիումներ: Աճում է հետաքրքրությունը կիտրոնի բույրով օծանելիքների, կիտրոնի ինտերիերի մանրամասների նկատմամբ։

Ինչպե՞ս հետեւել միտումին

Դեղինը լավ համադրվում է տարբեր գույների հետ: Եթե ​​վախենում եք սխալվել, օգտագործեք ախրոմատիկ գույներ (սպիտակ, մոխրագույն, սեւ): Կիտրոնի երանգը հիանալի աշխատանք կկատարի շեշտադրման ֆունկցիայի հետ: Հատկապես նորաձեւության համարձակ սիրահարները կարող են նաեւ հավաքել կիտրոնագույն total-look հագուստից, կոշիկներից eu զարդերից:

Եթե ​​կարծում եք, որ դեղինը ձեր հիմնական գույնը չէ, ուշադրություն դարձրեք աքսեսուարներին։ Պայուսակը կարող է թրենդային լինել ոչ միայն գույնով, այլեւ ձեւով։ Նման դրական շեշտադրումը հաստատ աննկատ չի մնա: Ուշադրություն դարձրեք բագետ, պարկ պայուսակներին եւ հյուսած տարբերակներին:

æp¼¬¿-1.jpg (54 KB)

Prada, Kate Spade, KHAITE

Վառ գլխարկները հաստատ աննկատ չեն մնա։ Հատկապես ամռանը արեւապաշտպանությունը պարտադիր է։ Դիզայներները մեզ առաջարկում են ինչպես դասական, այնպես էլ սպորտային գլխարկներ՝ կիտրոնի երանգով։ Դետալները միշտ աչք են գրավում եւ չեն պահանջում շատ մեծ ներդրումներ։

⫽«ó¡d¬ pí«ad.jpg (41 KB)

Ruslan Baginskiy, Sporty & Rich, Paul Smith

Կոշիկն էլ, իհարկե, անմասն չեն մնա։ Սպորտային կոշիկներից մինչեւ սրածայր կոշիկներ՝ այս ամենը կարող եք գտնել կիտրոնագույնում: Երբեմն մեկ զույգ ճիշտ ընտրված կոշիկները կարող են կտրուկ փոխել ամբողջ տեսքը։ Հիմնական բանը, բացի գույնից, պետք է հաշվի առնել ոճի համապատասխանությունը եւ, իհարկե, հարմարավետությունը:

Äípó8-1.jpg (38 KB)

Aquazzura, Valentino Garavani, G/FORE

Չորս զգայարաններ

Կիտրոնային տենդենցի ամենահիանալի բանն այն է, որ այն կարող է կիրառվել մեր գրեթե բոլոր զգայարանների վրա՝ շոշափում, հոտ, տեսողություն եւ համ: Արդյոք լսողությունը շատ «զգայուն» չէ նորաձեւության միտումի նկատմամբ:

Ձեր աչքերը շոյեք դեղին հագուստով, դիմահարդարմամբ կամ մատնահարդարմամբ։ Ավելացրեք վառ շեշտադրումներ անհավանական աքսեսուարներով: Եվ դուք կարող եք նաեւ «թթու» ավելացնել ձեր սեփական ինտերիերին, օրինակ՝ դեղին ծաղկամանով կամ հյութալի կիտրոններով անձեռոցիկներով։

ê¡GÑa8Ña.jpg (92 KB)

Proenza Schouler White Label Citrus լողափային սրբիչ; Dolce & Gabbana տպագրված մատուցման ափսե; HAY, լայն գծավոր ծաղկաման

Ցիտրուսային բուրմունքներն ամենից հաճախ ասոցացվում են «թարմություն եւ մաքրություն» բառերի հետ։ Այսպիսով, կիտրոնի օծանելիքը կատարյալ ընտրություն է շոգ եւ խեղդող ամառվա համար, երբ դուք թարմացնող բան եք ուզում: Իսկ եթե նման օծանելիքներ չեք սիրում, կարող եք տան համար մոմեր գնել ցիտրուսային նոտաներով կամ թխել կիտրոնով տորթ՝ տունը լցնելու անհավանական բույրերով։

äps¿.jpg (71 KB)

Happy Lemon Dulci Chopard-ից; Maison Margiela 'REPLICA' Under the Lemon Trees; VILLA BORDIGHERA 20 perfume

Անկախ նրանից՝ դուք նորաձեւության, գեղեցկության կամ օծանելիքի սիրահար եք, կարող եք ապրել ձեր լավագույն կիտրոնի ամառը այնպես, ինչպես ցանկանում եք: «Եթե ճակատագիրը ձեզ կիտրոններ է տալիս, դրանցից լիմոնադ պատրաստեք», - Դեյլ Քարնեգի։ Մենք մեզանից կավելացնենք. «Դրանցից նորաձեւության թրենդ պատրաստեք եւ մեծ հաճույքով կրեք այն»։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել