Մանդարինը ոչ միայն կարող է զարդարել ձեր ամանորյա սեղանը, այլեւ նպաստել, որ Ամանորին ձեր դեմքի մաշկն անթերի տեսք ունենա: NEWS.am STYLE-ը ներկայացնում է մանդարինով դիմակների պատրաստման մի քանի տարբերակ:
Չոր եւ նորմալ մաշկի համար: Մանդարինի կեղեւը չորացրեք եւ աղացեք: 1 ճաշի գդալ մանդարինային խյուսին ավելացրեք 1 ճաշի գդալ թթվասերի եւ 1 ճաշի գդալ ձվի դեղնուցի խառնուրդ: Քսեք դեմքին, 15-20 րոպե անց մաքրեք տաք ջրում թրջած բամբակով:
Յուղոտ մաշկի համար: Մեկ մանդարինը մաքրեք, ճզմեք, խառնեք 2 ճաշի գդալ յոգուրտի կամ ձվի սպիտակուցի հետ, ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Լավ խառնեք, քսեք դեմքին, 15-20 րոպե անց սառը ջրով լվացեք:
Խոնավեցնող դիմակ: 2 մանդարինը քամեք, ավելացրեք մի քիչ տաք կաթ, 2 ճաշի գդալ վարսակի (հերկուլես) փաթիլներ: Խառնեք այնքան, մինչեւ միատարր զանգված ստացվի, քսեք դեմքին` պահելով 10-15 րոպե: Դիմակը մաքրեք թաց բամբակով, այնուհետեւ դեմքը լվացեք տաք ջրով:
Լոսյոն յուղոտ մաշկի համար: Մանդարինը կեղեւով մանր կտրատեք, վրան կես բաժակ օղի լցրեք: Դրեք զանգվածը մութ տեղ եւ պահեք 6-7 օր: Այնուհետեւ բացեք այն, առանձնացրեք խյուսից, ավելացրեք մի փոքր եռացրած ջուր եւ դրանով դեմքը լվացեք առավոտյան եւ երեկոյան:
Չոր մաշկի համար: Մանդարինի, կիտրոնի եւ նարնջի կեղեւը չորացրեք, սրճաղացով մանրացրեք: Ստացված զանգվածին ավելացրեք ձվի դեղնուց, ձիթապտղի կամ եգիպտացորենի ձեթ: Դեմքին պահեք 10-15 րոպե, այնուհետեւ լվացեք տաք ջրով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում