Արգենտինայում ամանորյա տոները սկսվում են դեկտեմբերի սկզբից: Տոնածառը զարդարում են դեկտեմբերի 8-ին եւ այդ ժամանակից էլ սկսվում են տոնական ակտիվ պատրաստությունները, որի գագաթնակետը կաթոլիկ այս երկրում Սուրբ Ծնունդն է համարվում:
Ի դեպ, Արգենտինայում ընդունված է տոնածառը համեստ զարդարել, առանց ավելորդությունների եւ վառ գույների: Հիմնականում երկու գույն է օգտագործվում:
Nochebuenа-ն (Բարի գիշերը), այսինքն՝ Սուրբ Ծնունդը, որը դիմավորում են դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, ընդունված է ընտանիքում նշել: Արգենտինացիները սրբորեն հետեւում են ընտանեկան ավանդույթներին, այդ պատճառով Սուրբ Ծննդյան գիշերը սեղանի շուրջ աղմկոտ խումբ է հավաքվում. տատիկները, պապիկները, հորաքույրներն ու մորաքույրները, հորեղբայրներն ու մորեղբայրները, մտերիմ բարեկամները եւ բոլորը՝ իրենց երեխաների հետ:
Տոնի պարտադիր հյուրասիրություն է համարվում Pan Dulce քաղցր հացը, բացի այդ, արգենտինացիները հետեւում են ամանորի գիշերը լոբազգիներ ուտելու ավանդույթին, որոնք, ըստ հավատամքի, հաջորդ տարում աշխատանքի մեջ հաջողություն պետք է բերեն: Տոնական ընթրիքին, որպես տաք ուտեստ, ջեռոցում պատրաստված հնդկահավ են մատուցում: Սակայն ժամանակի ընթացքում այն փոխարինվել է ավելի սիրված ազգային կերակուր ասադոյով (տապակած տավարի կամ հորթի միս եւ այլն): Ուղիղ կեսգիշերին բոլորը շամպայնով բաժակ են բարձրացնում, առողջության, խաղաղության, աշխատանքի մասին կենացներ ասում, որից հետո մոտենում են տոնածառին եւ ընտրում նախապես եղեւնու տակ դրված նվերները:
Արգենտինացիները բազում զվարճալի ավանդույթներ ունեն: Օրինակ` եթե ճամպրուկով շրջեն տան շուրջը, ապա նոր տարում կարելի է բազմաթիվ հաճելի ճամփորդություններ ակնկալել: Բացի այդ, հին ավանդույթի համաձայն, Արգենտինայի բոլոր հաստատությունների ծառայողներն անցնող տարվա վերջին աշխատանքային օրը պատուհանից դուրս են նետում հին օրացույցներն ու ոչ պետքական թղթերը: Այդ օրը Բուենոս Այրեսի փողոցներն արդեն կեսօրին ծածկվում են թղթերի հաստ շերտով: Օրն առանց միջադեպերի նույնպես չի անցնում: Օրինակ՝ մի անգամ թերթի խմբագրություններից մեկի աշխատակիցները, չափն անցնելով, պատուհանից դուրս են նետել ամբողջ արխիվը:
Եվս մեկ հավատալիքի համաձայն, միայնակ կնոջը կամ աղջկան տոնական գիշերը վարդագույն անդրավարտիք են նվիրում: Եթե նա այդ հագնի Նոր տարվա գիշերը, հաջորդ տարի անպայման կգտնի իր երջանկությունը: Ի դեպ, նվերը պետք է մատուցի տոնական սեղանի շուրջ գտնվող ամենատարեց կինը:
Արգենտինայում ամանորը լուրջ տոն չի համարվում, սակայն բավական ուրախ է անցնում: Դեկտեմբերի 31-ին, գիշերը ժամը 12-ին, արգենտինացիները շամպայնով բաժակ են բարձրացնում եւ Նոր տարվա կապակցությամբ շնորհավորում միմյանց: Այդ ընթացքում յուրաքանչյուրը պետք է համբուրի մյուսի այտը:
Ու թեեւ ամանորին ընդունված չէ նվերներ մատուցել, հատուկ ծրագրեր եւ համերգներ էլ չեն լինում: Սակայն մինչեւ առավոտ փողոցի աղմուկը հիշեցնում է, որ Նոր Տարին եկել է: Դիսկոտեկները, պարերն ու աղմկոտ երաժշտությունը, ինչպես նաեւ հրավառությունն ու բենգալյան կրակներն արգենտինական ամանորի անբաժան մասն են:
Արգենտինայում ամանորյա տոներից է նաեւ Ռեյես Մագոսը (Կախարդական թագավորները), որը նշվում է հունվարի 6-ին: Թեեւ այն ընդունված չէ տոնական սեղանի շուրջ նշել, բայց այդ եւս մեկ գիշեր է, երբ երեխաները պարտադիր նվերներ են ստանում: Երեկոյան երեխաները պետք է իրենց հին կոշիկները պատրաստեն, որպեսզի «ռեյես մագոսներն» առավոտյան այնտեղ նվեր դնեն: Երեխաները կոշիկի մեջ նամակ են դնում, որի մեջ պատմում են, թե ինչ լավ արարքներ են գործել եւ խոստանում են իրենց լավ պահել:
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է