Բոսնիացի հայտնի երգահան, երաժիշտ Գորան Բրեգովիչը Wedding and Funeral Orchestra-ի հետ օգոստոսի 28-ին Երեւանում հանդես կգա բացօթյա համերգով։ Երաժիշտի այցը կազմակերպում են Mezzo Production-ը եւ Hin Areni Vineyards-ը։ Բրեգովիչն արդեն երրորդ անգամ է հյուրընկալվում Հայաստանում Mezzo-ի հրավերով։
(Photo: EPA/Filip Singer)
«Մեր համագործակցությունը Բրեգովիչի հետ բավական երկար տարիների պատմություն ունի, մտերիմ ենք թե իր, թե իր պրոդյուսերի հետ, որը նաեւ Կուստուրիցայի պրոդյուսերն է։ Վերջին անգամ նրա համերգն այստեղ կազմակերպել էինք 2018 թ-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բրեգովիչը տեւական ժամանակ չէր եղել Հայաստանում, եւ միշտ շատ մեծ ուրախությամբ է այստեղ գալու հրավերն ընդունում, քանի որ սիրահարված է ոչ միայն Հայաստանին, այլեւ հայկական հյուրընկալությանը, խոհանցին, ավանդույթներին, մշակույթին, ինչպես մեր կողմից հրավիրված մյուս արտիստները»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Mezzo Production-ի պրոդյուսեր եւ Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը։ Նա ներկայացրեց նաեւ համերգի մյուս մանրամասները։
«Համերգը կլինի բացօթյա՝ Անգլիական այգում։ Այդ օրը կլինի նաեւ գինու վաճառք, այլ հետաքրքիր միջոցառումներ։ Հանդես կգա նաեւ դուդուկահար Կամո Սեյրանյանը, կհնչեն հայկական դուդուկն ու Բրեգովիչի երաժշտությունը։ Համերգը կտեւի մոտավորապես երկու ժամ եւ կուղեկցվի բարձր տրամադրությամբ»։
Կամո Մովսիսյանի խոսքով՝ Բրեգովիչը բավական ծանոթ է թե Հայաստանին, թե հայկական մշակույթին, բայց հենց իր կողմից եղել է ցանկություն նորովի ծանոթանալու մեր երկրին։
«Բրեգովիչը տարբեր հարթակներում շատ դրական է արտահայտվել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին, եւ մեր նպատակը նաեւ այն է, որ այսպիսի արտիստների միջոցով էլ ներկայացնենք Հայաստանը, մեր մշակույթը, երաժշտությունը, մեր գաղափարները։ Մեկը՝ մի քիչ ավել, մյուսը՝ մի քիչ պակաս, անում է այս աշխատանքը»։
Գորան Բրեգովիչի երեւանյան համերգը տեղի կունենա օգոստոսի 28-ին, ժամը՝ 19:30-ին, Անգլիական այգում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը