Անվանի բոսնիացի երաժիշտ Գորան Բրեգովիչը Երեւանում է, որտեղ այսօր՝ օգոստոսի 28-ին, հանդես է գալու բացօթյա մենահամերգով: Բրեգովիչի ելույթը նախատեսված է Անգլիական այգում, որտեղ արտիստն արդեն հասցրել է ունենալ իր առաջին փորձը: Մինչ բեմ բարձրանալը Բրեգովիչն իր տպավորություններով եւ սպասումներով կիսվել է նաեւ NEWS.am STYLE-ի հետ:
«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Ամառային համերգով եմ ներկայանալու, այնպես որ բոլորը, այդ թվում ես, ուրախ ժամանակ ենք անցկացնելու: Ներկայացնելու եմ ինչպես հինը, այնպես էլ նորը, կհնչեն մի քանի ստեղծագործություն «Կարմեն» օպերայից, եւ, իհարկե, կլինեն գործեր Three Letters From Sarajevo-ից: Որքանով, որ ես տեղյակ եմ, ձեր հանդիսատեսը սովոր է լավ երաժշտության. հաճելի է նման հանդիսատեսի համար նվագելը: Կարծում եմ՝ նրանց դուր է եկել այն, ինչ տեսել են նախորդ համերգներիս ժամանակ: Հուսով եմ՝ այս անգամ էլ բացառություն չի լինի»,-մանրամասնեց երաժիշտը:
Արտիստը խոստովանեց, որ տպավորված է հայկական դուդուկի հնչյուններով, որոնք վայելել է դուդուկահար Կամո Սեյրանյանի հետ համատեղ փորձի ընթացքում.
«Դուդուկն իմ ամենասիրելի գործիքներից է. այն ձերն է, ինչը հրաշալի է: Նա կմիանա մեզ բեմում ու կնվագի մեզ համար»:
Բրեգովիչի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ սկսվել է Շառլ Ազնավուրի հետ ծանոթությունից,-«Իհարկե, յուրաքանչյուրի հետաքրքրությունը սկսվում է Շառլ Ազնավուրից, որից հետո սկսում ես ավելի խորն ուսումնասիրել: Կարծում եմ՝ հաջորդ անգամ կձայնագրեմ Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից մեկը: Բոլորն են սիրում Հայաստանը: Արդեն ինքնաթիռում, երբ տեսնում ես Արարատը, սիրահարվում ես»:
Երաժիշտի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Սյունե Առաքելյան
Արսեն Սարգսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար