Երեւանյան զով երեկոն հաճելի երաժշտությամբ նշանավորեց բոսնիացի հայտնի երգահան, երաժիշտ Գորան Բրեգովիչը։ Նա իր Wedding and Funeral Orchestra-ի հետ երեկ` օգոստոսի 28-ին, Անգլիական այգում հանդես եկավ բացօթյա համերգով։
Посмотреть эту публикацию в Instagram
Բրեգովիչը, համատեղելով աշխարհի մշակույթները, երաժշտական տոն մատուցեց երեւանցիներին ու քաղաքի հյուրերին, որի ընթացքում հնչեց նաեւ հայկական դուդուկը՝ Կամո Սեյրանյանի կատարմամբ։ «Դուդուկն իմ ամենասիրելի գործիքներից է. այն ձերն է, ինչը հրաշալի է»,-համերգից առաջ՝ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, նշել էր երաժիշտը։ Ինչպես եւ խոստացել էր՝ նա երեւանյան հանդիսատեսին մատուցեց «ամառային ռիթմեր», վայելեց բեմն ու նույնը փոխանցեց հանդիսատեսին։ Հնչեցին ինչպես հին, այնպես էլ՝ նոր կատարումներ եւ սիրված ստեղծագործություններ՝ Three Letters From Sarajevo-ից։
Արտիստը 4-րդ անգամ էր ելույթ ունենում Հայաստանում։ Երաժիշտի այցը կազմակերպել էին Mezzo Production-ը եւ Hin Areni Vineyards-ը։
Անդրադառնալով Հայաստանի հետ սերտ կապին՝ Բրեգովիչը NEWS.am STYLE-ին պատմել է, որ ամեն ինչ սկսվել է Ազնավուրի հետ ծանոթությունից, որից հետո սկսել է ավելի խորն ուսումնասիրությունը։ Երաժիշտը հավելել է, որ Հայաստանում երկար չի կարող մնալ, այսօր արդեն վերադառնում է՝ շարունակելու իր համաշխարհային շրջագայությունը։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց