Սեպտեմբերի առաջին շաբաթը հագեցած է մշակութային եւ ժամանցային միջոցառումներով։ Մենք ձեզ համար ընտրել ենք ամենահետաքրքիրները։
05.09. Վոկալային երաժշտության երեկո. Կրակ - Օդ - Ջուր - Երկիր:
Ծրագիրը ոգեշնչված է դասական հունական տարրերով, յուրաքանչյուր կոմպոզիցիա ունի այս կամ այն տարրի տարբերակիչ առանձնահատկությունները:
Ծրագրում կներկայացվեն տարբեր դարաշրջանների զանազան վոկալային ստեղծագործություններ։
Ֆ.Շոպեն, Կ.Դեբյուսի, Պ.Չայկովսկի, Մ.Մուսորգսկի, Ֆ.Բրիջ
Արժեքը՝ 5000 դր․
Անցկացման վայրը՝ Nikogosyan cultural foundation (Սարյան փ, 19/21)
05.09 Մումի Տրոլը Երեւանում
Լեգենդար խումբը համերգով հանդես կգա մայրաքաղաքում՝ կատարելով հայտնի հիթեր։
Արժեքը՝ սկսած 17․000 դրամից
Վայրը՝ Platform (Սարյան 22)
06.09. «Պարֆյումեր» ներկայացում
Պատրիկ Զյուսկինդը գրել է «Պարֆյումեր» վեպը, Թոմ Թիկվերը նկարահանել է պատմությունը՝ դրան տալով համաշխարհային հռչակ։ Երեւանում տեղի կունենա համանուն գրքի հիման վրա նկարահանված «Պարֆյումեր» թատերական ներկայացման պրեմիերան։
Արժեքը՝ սկսած 9000 դրամից
Վայրը՝ Սունդուկյանի անվան թատրոն
06.09. Կերամիկական վարպետության դաս սուրճի ձագար եւ գավաթ ստեղծելու վերաբերյալ
Միջոցառումներ իսկական սուրճի սիրահարների համար, ովքեր ցանկանում են սեփական ձեռքերով ստեղծել իրենց հեղինակային գավաթը հաճելի թերապեւտիկ մթնոլորտում։
Ոչ միայն ստեղծագործում ենք, այլեւ շփվում համախոհների հետ։ Վայելե՛ք անուշաբույր սուրճ հենց այդ ընթացքում:
Արժեքը՝ 9.000 դրամ նախնական գրանցմամբ (ներառյալ նյութերը)
Վայրը՝ Letters and Numbers (Թումանյան, 35Գ)
07.09. «Бред вдвоем» ներկայացման պրեմիերա
Երեւանում առաջին անգամ կկայանա Իոնեսկոյի պիեսի հիման վրա բեմադրությունը։
Բեմադրությունը հեգնական ներկայացում է ֆրանկո-ռումինական դրամատուրգ Էժեն Իոնեսկոյի լավագույն ավանդույթներում կյանքի անհեթեթության մասին:
Արժեքը՝ 5000 դր․
Վայրը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
08.09. Ludovico Einaudi tribute
Լյուդովիկո Էյնաուդիի ստեղծագործությունները Վարվառա Տարասովայի կատարմամբ։
Դաշնակահարուհի Վարվառա Տարասովան համերգը կնվիրի Լյուդովիկո Էյնաուդիի ստեղծագործություններին։ Դաշնակահարուհին Լոնդոնում բացել է դաշնամուրի ու երգի իր դպրոցը։
Արժեքը՝ սկսած 8000 դրամից
Վայրը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն (Իսահակյան փող., 1)
09.09. Tiesto-ն Հայաստանում
Աշխարհահռչակ դիջեյը մենահամերգով հանդես կգա Հայաստանում.
Արժեք՝ 25.000 դր․
Վայրը՝ Velotrack+ համերգային սրահ
09.09. Hans Zimmer tribute
Հանս Զիմմերի հեղինակած «Ջեյմս Բոնդ», «Դյունա», «Սկիզբ», «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի սաունդթրեքերը, ինչպես նաեւ հարյուրավոր կինոհիթեր կհնչեն դաշնակահարուհի Վառվառա Տարասովայի կատարմամբ։ Դաշնակահարուհին Լոնդոնում բացել է դաշնամուրի եւ երգի երաժշտական դպրոց։
Արժեքը՝ սկսած 8000 դրամից
Վայրը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն (Իսահակյան փող., 1)
Փառատոնը համախմբում է ավելի քան 5 սիրված հայ եւ արտասահմանցի կատարողների։ Երաժշտական ծրագիր, հատուկ հյուրեր, մանկական խաղահրապարակ, ֆուդկորտ եւ այլ զվարճանքներ։
Արժեքը՝ 11.000 դր
Վայրը՝ Yerevan Fest Arena
09.09. Solo Saxophone on the roof from Marco Albonetti
Սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետիի ջազային մենահամերգը տանիքում՝ Երեւանի կենտրոնում
Արժեքը՝ 20.000 դրամ (ներառյալ մեկ բաժակ գինի)
Վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ
09.09. «Արվեստ եւ արհեստ» միջազգային փառատոն Դիլիջանում
Բոլոր մարզերից կներկայացվեն արվեստի եւ արհեստի, գորգարվեստի, ասեղնագործության, փայտարվեստի, դարբնագործության, ազգային տարազի, տիկնիկային արվեստի, կերպարվեստի, ոսկերչական արվեստի եզակի օրինակներ եւ շատ ավելին: Փառատոնի ծրագրում ներառված են վարպետության դասեր, աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների մշակույթ եւ խոհանոց, գարեջրի փառատոն, գինու համտես ու լավաշ թխելու գործընթաց։
Վայրը՝ Դիլիջան, Կենտրոնական այգի (Միմինոյի հուշարձանի մոտ)
10.09. Nemra-յի եւ DJ Serjo-յի համերգը
Հայտնի խումբը եւ DJ Serjo-ն միասին հանդես կգան համերգով։
Արժեքը՝ սկսած 5000 դրամից (հնարավոր է երկու ուղղությամբ տրանսֆեր՝ 1500 դրամ)
Վայրը՝ «Mankus Eco Park»
10.09. The Music of Armenian Movies
«Հայկական կինոերաժշտություն»։ Կարեն Գրիգորյանի քառյակը կկատարի հայկական ֆիլմերի հայտնի մեղեդիներ։
Արժեքը՝ 5000 դր
Վայրը՝ Ulikhanyan Club
10.09. Հացի տոն Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր գյուղում։ Անի համայնքից հացի եւ հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվող անհատներն ու սեփականատերերը կներկայացնեն իրենց արտադրանքը։ Ծրագիրը ներառում է երաժշտական կատարումներ, ինչպես նաեւ տարբեր վարպետության դասեր։
Վայրը՝ Անի համայնքի Սառնաղբյուր գյուղ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին