Քենդալ Ջենների եւ Հեյլի Բիբերի դիմահարդար Մերի Ֆիլիպսը կարողանում է դիմահարդարման ավանդական տեխնիկան վերածել ժամանակակիցի, եւ այն հարմարավետ դարձնել նոր սերնդի դիմահարդարման միտումների համար: Նրա հնարքները վիրուսային են դառնում սոցիալական ցանցերում, գրում է Vogue-ը։
«Instagram-ի հայտ գալու հետ, դիմահարդարումը, որպես կանոն, շատ ծանր էր՝ քառակուսի, սրածայր հոնքերով եւ դիմափոշու առատ օգտագործմամբ։ Ես նկատել եմ, որ TikTok-ի շնորհիվ երիտասարդ սերունդները վերադառնում են մաքուր, ավելի պայծառ դիմահարդարմանը: Ստվերագծման օգնությամբ շատ հեշտ է ստանալ այդ տեսքը, բայց պետք է օգտագործել ավելի բարակ շերտեր եւ պահպանել փայլը: Արդյունքում շատ ավելի քիչ ապրանքներ եք օգտագործում եւ շատ ավելի բնական տեսք ունենում»:
Եթե հետեւք այս տեխնիկային, պետք է նախքան տոնայինը քսեք կոնտուր, կարմրաներկ, որպեսզի ավելի թեթեւ եւ պայծառ տեսք ստացվի։ Ֆիլիպսը ձգտում է կիսվել դիմահարդարման տեխնիկայի առավելություններով, որոնք գործում են ցանկացած տարիքում: Նրա երեք կետանոց քողարկիչի հնարքը նման հուշումներից մեկն է։ Պետք է ծածկույթը դնեք աչքի ներքին ու արտաքին անկյուններին եւ քթանցքների մոտ: Երեք գույները տարածելով ու միախառնելով փոքրիկ փափկամազ խոզանակի միջոցով՝ դուք ստեղծում եք լուսային եռանկյունի, որը նուրբ փայլ է հաղորդում դեմքին՝ միաժամանակ ծածկելով աչքերի տակի մուգ շրջանակները:
«Այս երեք կետերում քողարկիչ դնելը բոլորին հարմար է, անկախ նրանից, թե քանի տարեկան ես»,- պնդում է նա։ «Քողարկիչի օգտագործումը որպես հայլայթեր ձեր դեմքը ձեւավորելու ու ընդգծելու հիանալի միջոց է, ինչի արդյունքում ավելի քիչ կոնտուրի կարիք կունենաք: Այն բնական ձեւով բարձրացնում եւ ձեւավորում է դեմքը»: Թեեւ ցանկացած քողարկիչով կարող եք դա անել, Ֆիլիպսը L'Oreal Paris-ի Infallible 24hr More Than Concealer-ի երկրպագու է. «Այն շատ չորացնող չէ, կպչուն չէ, բայց շատ յուղալի»,- ավելացնում է նա:
Փայլուն մաշկը, անկասկած, Ֆիլիպսի մասնագիտությունն է, բայց նա ոգեւորված է ցանկացած հնարքով, որը դեմքին երիտասարդական թարմություն է հաղորդում: Թեեւ փայլուն մաշկը նրա տարերքն է, 2023 թվականի աշնանը Ֆիլիպսը դեմքի թարմությունը կհամադրի ավելի մուգ երանգների կարմրաներկերի եւ մուգ շագանակագույն, մանուշակագույն շրթներկի հետ: Նա երկու խորհուրդ ունի անթերի արդյունքի համար: «Նախքան շուրթերի ուրվագիծն անելը, համոզվեք, որ մատիտն, իսկապես, սուր է, իսկ որպեսզի գիծը շատ մաքուր եւ հստակ լինի, այն քսեք փոքր վրձնի եւ քողարկիչի օգնությամբ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին