Աշնան գալուստով մեր զգեստապահարանի գունապնակն աստիճանաբար սկսում է փոխվել։ Կարմիրը հեշտությամբ կարելի է անվանել այս սեզոնի գլխավոր երանգը։ Այն գրավել է պոդիումները՝ որպես մոնոխրոմ կերպարի, վառ աքսեսուարների ու երանգների անսովոր համադրությունների գույն։
Ինչպիսի՞ն է այս կարմիրը: Այն մի փոքր ավելի նարնջագույն է, քան բալագույնը, բայց ավելի վառ, քան կարմիրը: Համարձակ գույնը հմայել է դիզայներներին վառ եւ ուրախ տրամադրությամբ՝ աջակցելով դոֆամինի նորաձեւության միտումին: Բոլորս ցանկանում ենք հարմարավետ համադրություններ, որոնք կատարյալ են տրամադրությունը բարձրացնելու համար, երբ ցերեկային լույսը սկսում է արագ հալվել, իսկ տերեւները սկսում են ընկնել:
Nensi Dojaka, Giambattista Valli, Fendy
Շատ դիզայներներ մեզ ցույց տվեցին կարմիր մոնոխրոմ կերպարներ։ Ուշադրություն դարձրեք Ferragamo-յի աշնանային հավաքածուին, որտեղ կան բազմաթիվ լուքեր՝ ամբողջությամբ այս գույնից բաղկացած։ Կամ Ստելլա Մաքքարթնիի աշնանային շոուն, որտեղ կարմիրն օգտագործվում էր ամեն ինչում՝ մոնոխրոմ տեսքից մինչեւ փոքրիկ ընդգծված կտորներ, պայուսակներ ու կոշիկներ: Սակայն Gucci-ում այս երանգը ներառված էր ողջ հավաքածուի ընթացքում՝ թափանցիկ առանձին դետալների տեսքով։
Patou, Salvatore Ferragamo, Hui
Եթե երկար ժամանակ փնտրում էիք աշնան համար ճիշտ վերնահագուստ, ապա կարմիրը կարող է լավագույն ճանապարհը լինել: Այն առկա է ամենուր՝ բաճկոններից եւ բոմբերներից մինչեւ վերարկուներ ու փքաբաճկոններ։ Բոլոր տարբերակները կան այս սեզոնի աշնանային ցուցադրություններում:
Valentino, Sara Battaglia, Alice Olivia
Եթե վերնահագուստի տարբերակը ձեզ համար չափազանց պայծառ ու ռիսկային է, ապա օգնության կգան տրիկոտաժե զգեստներն ու տաք պուլովերները։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան աշնանը տաքանալ թրենդային երանգների հարմարավետ իրերով:
Shang Xia, CFCL, Awake
Ինչպե՞ս կրել եւ ինչի հետ համադրել այս երանգը
Շատերի համար այն կարող է չափազանց համարձակ ու պայծառ թվալ: Իհարկե, ոչ բոլորն են պատրաստ կարմիրի նման երանգից ամբողջովին մոնոխրոմ կերպար ստեղծել, բայց դա անհրաժեշտ չէ։ Բավական է զգեստապահարանին քիչ-քիչ մոդայիկ գույն ավելացնել՝ ինչպես բուրավետ համեմունք։ Դրանով կերպարն ավելի ակտուալ կդառնա, բայց առանց մեծ ներդրումների ու դժվարությունների։
Պոդիումներում կարմիրի ամենատարածված համադրությունը սեւ գույնն է: Սա կոնտրաստային, բայց միեւնույն ժամանակ բավականին դասական պատմություն է։ Եթե չգիտեք, թե ինչպես հաջողությամբ խաղարկել վառ երանգը, ապա ավելացրեք այն ախրոմատիկ գույներին (սեւ, սպիտակ, մոխրագույն): Stella McCartney-ի, Balmain-ի, Salvatore Ferragamo-ի ցուցադրությունների ժամանակ դուք կարող եք տեսնել, թե ինչպես են դիզայներներն անում դա եւ ոգեշնչվել նրանցից:
Stella McCartney, Balmain, Salvatore Ferragamo
Եթե ցանկանում եք ավելի շատ ազատություն եւ պատրաստ եք փորձարկումների, ապա այս կարմիրը համադրեք ավելի համարձակ երանգների հետ: Օգտագործեք չեզոք բեժը որպես ընդգծված կարմիր զարդերի եւ կոշիկների հիմք, ավելացրեք կարմիրի այլ երանգներ կամ նույնիսկ կոնտրաստային գույներ: Տեսեք, թե ինչպես են դա անում Victoria Beckham-ի եւ Balmain-ի դիզայներներ։
Balmain, Nensi Dojaka, Victoria Beckham
Դետալներ, դետալներ, դետալներ
Եթե դուք այն մինիմալիստներից եք, ովքեր այնքան էլ պատրաստ չեն ամբողջովին մոնոխրոմ տեսք ունենալուն, ապա ձեր զգեստապահարանում ճիշտ գունային սխեման ներառելու ամենահեշտ միջոցներից մեկը աքսեսուարներն են: Աշնանային զգեստապահարանը հիանալի կերպով կլրացնի վառ երանգի պայուսակը։ Ավելին, դիզայներները մեզ տրամադրեցին մեծ ընտրանի՝ Valentino-ի փոքրիկ պայուսակներից մինչեւ Stella McCartney-ի բավականին ծավալուն օրինակներ։
Valentino, Stella McCartney, Salvatore Ferragamo
Կերպարների մեկ այլ ունիվերսալ շեշտադրություն են կոշիկները։ Նույնիսկ եթե ձեր զգեստապահարանն ամբողջովին բազային է եւ չեզոք, կարմիր գույնի կոշիկներն անպայման կկենդանացնեն ձեր տեսքը: Դա կարող է լինել միակ շեշտը, որը գրավում է բոլորի ուշադրությունը: Կամ կարող եք Ձեր կերպարը համալրել այլ դետալներով։ Ամեն ինչ կախված է ձեր երեւակայությունից ու նախասիրություններից:
Philosophy, Bottega Veneta, Blumarine
Կերպարի դետալները կարող են լինել ցանկացած բան: Շատ դիզայներներ այս սեզոնին մեզ ցուցադրեցին կարմիր զուգագուլպաների տարբերակներ՝ համակցված նույն երանգի կոշիկներով (ինչպես Rev-ը)։ Ձեռնոցները, գլխարկները, զանգվածային զարդերը միանշանակ լավ ներդրում կլինեն: Դրանք հեշտ է ավելացնել կերպարին, որպեսզի այն անմիջապես թարմ ու պայծառ դառնա։
Rev, CFCL, Vivetta
Մենք դեռ հրաժեշտ չենք տվել ամռանը, բայց ժամանակն է մտածել աշնանային զգեստապահարանի ու դրա երանգների մասին։ Կարմիրը բացարձակ ֆավորիտ է նորաձեւության դիզայներների շրջանում եւ արժե հատուկ ուշադրություն դարձնել: Մի փոքր ավելացրեք այն սեւ, սպիտակ կամ այլ գույների մեջ կամ համարձակորեն ընտրեք մոնոխրոմ տեսք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով