Դուբայը հերթական համաշխարհային ռեկորդն է սահմանել: Դուբայում գտնվող աշխարհի ամենաբարձր դիտահարթակի, աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնի և ամենամեծ լուսանկարի շրջանակի հետ միասին այժմ արդեն լեգենդար Hatta նշանը իր տեղն է զբաղեցրել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես «Աշխարհի ամենաբարձր նշան»:
Հաջար լեռների գագաթին վեր խոյացող 19,28 մետր բարձրությամբ կառույցը Հաթայի ամենաճանաչված խորհրդանիշն է: Այս տեսարժան վայրը հաճախ դառնում է ճանապարհորդների լուսանկարների և սոցցանցերում հրապարակումների առարկա, որոնցից շատերը քայլարշավ են կատարում՝ այդտեղ հասնելու համար:
Համաշխարհային ռեկորդը սահմանվել է սեպտեմբերի 15-ին՝ Հաթայում մեկնարկող նոր սեզոնին ընդառաջ։
Հաթայի շրջանի գլխավոր զբոսաշրջային կենտրոնը ՝ Hatta Resorts Wadi Hub-ը, այցելուներին կառաջարկի ակտիվ հանգստի և էքստրեմալ ժամանցի համար բազմաթիվ տարբերակներ, ինչպիսիք են նետաձգությունը, ժայռամագլցումը, զիփլայնը, լեռնային հեծանվավազքը: Բացի այդ, այցելուները կկարողանան գնալ քայլարշավի տարբեր բարդության երթուղիներով, ուսումնասիրել Հաթայի 200 միլիոն տարվա վաղեմության եզակի լանդշաֆտը՝ Հաջարի լեռները, և ծանոթանալ նրա պատմամշակութային ժառանգությանը: Ճանապարհորդները կարող են երկարաձգել իրենց այցը և կանգ առնել Hatta Resorts by Dubai Holding-ում՝ վայելելով մի շարք եզակի գլեմփինգային փորձառություններ՝ կցասայլեր, տնակներ, գմբեթաձև կացարաններ և քարավանատներ, որոնք հրաշալի կերպով միախառնում են բնությունն ու մշակույթը։
Այս նոր ռեկորդի սահմանումը կարող է միջազգային հետաքրքրություն առաջացնել՝ հրապուրելով ճանապարհորդներին ամբողջ աշխարհից՝ գալ և անձամբ զգալ Հաթայի հմայքը: Մեծ ուշադրությունը կօգնի խթանել տնտեսական աճը և տեղական բիզնեսի զարգացումը` նպաստելով Հաթայի կայուն աճին:
Բացի այդ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի կողմից հաստատված Հաթայի զարգացման գլխավոր նախագծի համաձայն, մինչև 2040 թվականը տարածաշրջանը կվերածվի խոշոր զբոսաշրջային կենտրոնի՝ էկո-հյուրանոցներով, հեծանվային արահետներով, լողափերով, ֆերմերների շուկայով, սրճարաններով և ռեստորաններով: Այս նախագծի շրջանակներում Դուբայի ճանապարհների և տրանսպորտի վարչությունն արդեն գործարկել է նոր ավտոբուսային երթուղի, որն ամեն օր գործում է Դուբայի և Հաթայի միջև՝ հնարավորություն տալով հյուրերին՝ ինքնուրույն այցելելու այս լեռնային բնակավայր և ծանոթանալ նրա տեսարժան վայրերին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ