Առողջական լուրջ խնդիրները հաղթահարելուց հետո 65-ամյա Մադոննան սկսել է իր Celebration շրջագայությունը, որի առաջին երկու համերգները կայացել են Լոնդոնում, սակայն երկրպագուները որքան ցնցված են, նույնքան էլ՝ հիասթափված։ Կիրակի օրը տեղի ունեցած համերգը, ինչպես եւ նախորդ օրվանը, կայացել է ոչ ամբողջական երգացանկով, գրում է Daily Mail-ը։
Երգչուհու՝ Լոնդոնի O2 Arena-ում տեղի ունեցող համերգը հանկարծակի ավարտվել է 23:00-ին, մինչդեռ ցուցակում դեռ 4 երգ կար: Ենթադրվում է, որ շոուն ընդհատվել է, քանի որ համերգասրահում միջոցառումները շաբաթ եւ կիրակի օրերին ավարտվում են մինչեւ ժամը 23:00-ն:
Զայրացած երկրպագուները նշել են, որ Մադոննան ժամանակ կունենար ավարտելու իր՝ երկու ժամ տեւողությամբ շոուն, եթե ավելի վաղ հայտնվեր բեմում, մինչդեռ երկրպագուները 21:00-ին դեռ սպասում էին նրա մուտքին:
Սոցիալական ցանցերում նրանք արտահայտել են իրենց վրդովմունքը՝ նշելով, որ իրենց խաբված են զգում։ «Սա այն չէ, ինչի համար մենք այսքան գումար ենք վճարել»,-գրել են շատերը։
Մինչեւ ապրիլի 15-ը փոփ թագուհին կշրջագայի ԱՄՆ-ով եւ Կանադայով, այնուհետև կմեկնի Մեքսիկա, որտեղ կկայանան նրա շրջագայության վերջին 4 համերգները։
Հիշեցնենք, որ առողջական խնդիրների պատճառով արտիստը հետաձգել էր Celebration շրջագայությունը, որի առաջին համերգները պետք է կայանային հուլիսին, սակայն, ի վերջո, դրանք տեղափոխվեցին աշուն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ